Տավուշի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն
Հասցե` ք. Իջևան, Անկախության 9, Ջրմուղի շենք Էլ. հասցե`
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար
Հյուր “ՍՕՍ-մանկական գյուղեր”-ում
Օգոստոսի 25-ին “ՍՕՍ-մանկական գյուղեր” Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ երեխաներին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Տավուշի մարզային ԵՄԿԿ-ի և “ՍՕՍ-մանկական գյուղեր”-ի համատեղ ջանքերով:
Հուլիսի 23-ին Տավուշի մարզի ԵՄԿԿ-ն “Օրհուս” բնապահպանական կենտրոնի հետ համատեղ մարզի երիտասարդական կենտրոնում կազմակերպեց ֆիլմի ցուցադրում գլոբալ տաքացման մասին: Ֆիլմը դիտելու էին հրավիրված մարզի հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և կամավորներ, ուսանողներ, երիտասարդներ: Ֆիլմը բավականին մեծ տպավորություն թողեց մասնակիցների վրա:
Հուլիսի 16-ին Տավուշի մարզային ԵՄԿԿ-ում կամավորների և այլ այցելուների առաջարկով տեղի ունեցավ ‘Միմինո’ ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմի դիտմանը մասնակցում էին 15 երիտասարդներ: Ներկաներից ոմանք առաջին անգամ էին տեսնում ֆիլմը: Վերջինս ժամանակ առ ժամանակ ընդմիջվում էր` քննարկելու համար այս կամ այն դրվագը:
Ծանոթացում ՀՀ սահմանադրությանը վիկտորինայի միջոցով
Հուլիսի 6-ին Տավուշի մարզային ԵՄԿԿ-ում տեղի ունեցավ վիկտորինա-մրցույթ՝ նվիրված Սահմանադրության օրվան։ Մրցույթի նպատակը մարզի երիտասարդների շրջանում ՀՀ հիմնական օրենքի դրույթները տարածելն է։ Վիկտորինայի բոլոր հարցերը ՀՀ սահմանադրության դրույթների վերաբերյալ էին:
Հունիսի 30-ին Տավուշի մարզային ԵՄԿԿ-ում տեղի ունեցավ կլոր սեղան-բանավեճ “Եվրաինտեգրում” թեմայով: Բանավեճին մասնակցում էին մարզային կենտրոնի կամավորներ, ուսանողներ և պարզապես երիտասարդներ մարզից, որոնք անտարբեր չէին Հայաստանի որդեգրած քաղաքական ուղու վերաբերյալ։
Սիրելի՜ երիտասարդներ, շնորհավորում ենք ձեզ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։ Պատահական չէ, որ սեպտեմբերի 1-ը նշվում է որպես Գիտելիքի օր։ Հատկապես կրթությունն ու գիտելիքն են այն բացարձակ արժեքները, որոնցով պայմանավորված է այսօրվա ուսանողի ապագան։ Read more...
Օգոստոսի 25-ին Մեքսիկայի Լեոն քաղաքում մեկնարկել է միջկառավարական համաժողովը, որն անցկացվում է Երիտասարդության համաշխարհային խորհրդաժողովի (ԵՀԽ) շրջանակներում: Հայաստանի Հանրապետությունը կառավարական համաժողովին ներկայացնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ա. Քարամյանը Read more...
“High Fest” միջազգային կատարողական արվեստների 8-րդ փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 1-8-ը: Փառատոնին կմասնակցեն մոտ 50 հեղինակավոր թատերախմբեր մոտ 35 երկրներից: Ինչպես ամեն տարի՝ այս անգամ ևս փառատոնին ներկա կգտնվեն պատվավոր հյուրեր, Read more...
Վարչապետ Տիգրան Սարգսյանն օգոստոսի 23-ին Ծաղկաձորում մասնակցել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված “Բազե-2010” երիտասարդական հավաքի բացման արարողությանը, որին հրավիրվել էին 18-30 տարեկան ավելի քան 280 երիտասարդներ Read more...
Օգոստոսի 23-28-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Ծաղկաձորում կանցկացնի “Բազե-2010” հավաքը, որին կմասնակցեն 18-30 տարեկան մոտ 300 երիտասարդներ: Հավաքին մասնակցող ջոկատները ներկայացնում են ՀՀ մարզերը, բուհերը, Արցախը և Ջավախքը: Read more...
Օգոստոսի 21-22-ը կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգան կազմակերպում է համակարգչային խաղերի Հայաստանի չորրորդ բաց առաջնությունը: Առաջնությունը միաժամանակ միջազգային WCG(WorldCyberGames) համակարգչային և տեսախաղերի ամենամեծ փառատոնի հայաստանյան նախընտրական փուլն է: Read more...