







|
Եվրոպական երիտասարդական ֆորումն անկախ, ժողովրդավարական, երիտասարդությանն ուղղված կառույց է, որը ներկայացնում է 99 ազգային երիտասարդական խորհուրդներ և միջազգային երիտասարդական կազմակերպություններ ամբողջ Եվրոպայից: ԵԵՖ-ն խթանում է երիտասարդների ակտիվ մասնակցությունը հասարակական գործընթացներին` իրենց կյանքը բարելավելու համար ներկայացնելով և պաշտպանելով իրենց կարիքները և շահերը, ինչպես նաև իրենց այն կազմակերպությունները, որոնք ուղղված են եվրոպական կառույցներին, Եվրախորհրդին և ՄԱԿ-ին: Անդամակցման ձևերը Գոյություն ունի Եվրոպական երիտասարդական ֆորումին անդամակցման 3 ձև (դիտորդ, թեկնածու, լիիրավ), որոնց դասակարգման չափանիշները կախված են կազմակերպության տեսակից: Անդամակցության հայտերի վերաբերյալ խորհրդակցական մարմինը սկսնակ դիմորդներին խորհուրդ է տալիս ընտրել դիտորդի կատեգորիան: Դիմորդները կարող են դիմել նաև թեկնածու կատեգորիայի համար, սակայն հարկավոր է հիշել, որ թեկնածուի անդամակցության 4 տարին լրանալուն պես այն մեխանիկորեն վերափոխվում է դիտորդ անդամի` համաձայն Եվրոպական երիտասարդական ֆորումի կանոնադրության: Դիտորդ անդամ Երիտասարդական ազգային խորհուրդները (ԵԱԽ) պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին`
Միջազգային երիտասարդական հասարակական կազմակերպությունը (ՄԵՀԿ) պետք է համապատասխանի Եվրոպական երիտասարդական ֆորումի ներքոհիշյալ չափանիշներին`
Դիմորդների մեծ մասը գրանցվում է ԵԵՖ-ում որպես դիտորդ անդամ, քանի որ այն հնարավորություն է տալիս զարգանալու և դառնալու նախընտրելի թեկնածու անդամակցման հաջորդ փուլի համար, որն է՝ Թեկնածու անդամ ԵԱԽ-ները պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին՝
ՄԵՀԿ-ները պետք է համապատասխանեն հետևյալ հատուկ չափանիշներին՝
Թեկնածու անդամը կարող է նաև դիմել լիիրավ անդամակցության համար, սակայն միայն 2 տարի շարունակ թեկնածու անդամի կարգավիճակը պահպանելուց հետո: Լիիրավ անդամ ԵԱԽ-ները պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին՝
ՄԵՀԿ-ները պետք է համապատասխանեն հետևյալ հատուկ չափանիշներին՝
Արտոնությունները և պարտավորությունները Բոլոր անդամներն իրավասու են ներկա լինելու և կարծիք հայտնելու Գլխավոր ասամբլեայի և Անդամների խորհրդի ժամանակ: Եթե դուք թեկնածու կամ լիիրավ անդամ եք, կարող եք նաև ներկայացնել թեկնածուներ Եվրոպական երիտասարդական ֆորումի բոլոր աշխատանքային կառույցների համար: Լիիրավ անդամները կարող են նաև օգտվել իրենց իրավունքից և քվեարկել, ինչպես նաև թեկնածուներ առաջադրել բոլոր մանդատների և կանոնադրությամբ սահմանված մարմինների տեղերի համար: Որպես անդամ՝ ձեր պարտավորությունն է համապատասխանել բոլոր չափանիշներին` կապված ձեր անդամակցման հետ և տեղեկացնել Եվրոպական երիտասարդական ֆորումին բոլոր փոփոխությունների մասին: Բոլոր անդամները պետք է մինչև տարվա վերջ վճարեն իրենց տարեկան անդամակցման վարձը, կանոնավոր մասնակցեն ԵԵՖ-ի ժողովներին, ինչպես նաև դրա մարմինների և աշխատանքային կառույցների ժողովներին և անմիջապես արձագանքեն ԵԵՖ-ի նպատակների հետ կապված տեղեկատվության հարցմանը: Դառնալով անդամ Անդամակցման հայտի գործընթացը բաղկացած է մի շարք քայլերից, որոնք մանրամասն ներկայացված են ստորև: Տվյալ ուղեցույցը նրանց համար է, ովքեր առաջին անգամ են դիմում կամ ովքեր արդեն անդամ են, սակայն ցանկանում են փոխել իրենց անդամակցման ձևը: ա. Ինչպես դառնալ անդամ Եթե ձեր կողմից նամակ ուղարկվի ԵԵՖ-ին, որը կտեղեկացնի անդամ դառնալու ձեր ցանկության մասին, ապա ձեր նամակը կդիտարկվի ոչ թե որպես հայտ, այլ միայն որպես հետաքրքրության արտահայտում: ԵԵՖ-ն կպատասխանի ձեր նամակին` ուղարկելով անհրաժեշտ տեղեկատվություն, որը կօգնի ձեզ ներկայացնել դիմում: բ. Ինչպես ներկայացնել դիմումը և ինչ փաստաթղթեր է անհրաժեշտ ուղարկել Հետաքրքրության արտահայտումը կդիտարկվի որպես հայտ և կամրագրվի որպես այդպիսին միայն այն դեպքում, երբ ԵԵՖ-ի գլխավոր քարտուղարը ստանա անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը անդամակցման այն ձևի համար, որի համար դուք դիմում եք: Այս ամենը պետք է ուղարկել մեկ փաթեթով ԵԵՖ-ում գրանցված էլեկտրոնային հասցեով՝ 120 Ռուե Ջոզեֆ 2-րդ, Բ-1000, Բրյուսել, Բելգիա: Նամակը ստանալուն պես ձեզ կուղարկվի վերջինիս ստացումը հաստատող պատասխան: Եթե այդ հաստատումը չեք ստանում, ապա ամենայն հավանականությամբ ձեր նամակը չի հասել հասցեատիրոջը, և ձեր կողմից պետք է համապատասխան քայլեր ձեռնարկվեն: Անդամակցման ձևն ընտրելու համար ձեզ կօգնի կանոնադրության 3-րդ հոդվածը, որը ներառված է վեբկայքում: Եթե ցանկանում եք փոխել անդամակցման ձևը, անհրաժեշտ է նորից ներկայացնել ներքոհիշյալ փաստաթղթերը: Երիտասարդական ազգային խորհուրդներ Եթե դուք դիմում եք որպես Երիտասարդական ազգային խորհուրդ, հետևյալ փաստաթղթերը պետք է ներկայացնել անգլերենով կամ ֆրանսերենով, ինչպես նաև մայրենի լեզվով՝
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցերին՝ յուրաքանչյուր հարցի համար օգտագործելով առանձին էջ՝
Խնդրում ենք տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն, որը ձեր կարծիքով կարող է օգնել Անդամակցության հայտերի վերաբերյալ խորհրդակցական մարմնին` որոշելու արդյոք ձեր կազմակերպությունը համապատասխանում է ԵԵՖ անդամակցման համար: Միջազգային երիտասարդական հասարակական կազմակերպություններ Եթե դուք դիմում եք որպես միջազգային երիտասարդական հասարակական կազմակերպություն, անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ տեղեկատվությունն անգլերենով կամ ֆրանսերենով, ինչպես նաև մայրենի լեզվով՝
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցերին՝ յուրաքանչյուր հարցի համար օգտագործելով առանձին էջ՝
Խնդրում ենք տրամադրել լրացուցիչ տեղեկություն, որը ձեր կարծիքով կարող է օգնել Անդամակցության հայտերի վերաբերյալ խորհրդակցական մարմնին` որոշելու արդյոք ձեր կազմակերպությունը համապատասխանում է ԵԵՖ անդամակցման համար: գ. Ինչ է տեղի ունենում, երբ հայտը լրացված է, և Եվրոպական երիտասարդական ֆորումը ստացել է այն Եվրոպական երիտասարդական ֆորումը ձեր հայտը ստանալուն պես այն գլխավոր քարտուղարի կողմից 15 օրվա ընթացքում ուղարկվում է Անդամակցության հայտերի վերաբերյալ խորհրդակցական մարմին: Այս մարմինը բաղկացած է Եվրոպական երիտասարդական ֆորումի անդամ կազմակերպությունների չորս, երկու միջազգային հասարակական կազմակերպություններից և երկու ազգային խորհրդի ներկայացուցիչներից, ովքեր ընտրվել են Գլխավոր ասամբլեայի կողմից: Անդամակցության հայտերի վերաբերյալ խորհրդակցական մարմինը կուսումնասիրի հայտում ներկայացված փաստաթղթերը ¥անդամության վիճակագրություն, կանոնադրություն¤: Անդամակցության հայտերի վերաբերյալ խորհրդակցական մարմինը կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ իրականացնել այց, որի մասին քարտուղարությունը ձեզ նախապես կզգուշացնի: Խաչաձև ստուգում կարող է անցկացվել դիմող կազմակերպության անդամակցման համար Եվրոպական երիտասարդական ֆորումի քարտուղարության կողմից, որը կպահանջի իրենց անդամ կազմակերպություններից, ԵԱԽ-ից, ինչպես նաև միջազգային երիտասարդական ՀԿ-ից տեղեկատվություն, թե ինչ առնչություն ունեն ձեր կազմակերպության հետ: Տեղեկատվության հիման վրա Անդամակցության հայտերի վերաբերյալ խորհրդակցական մարմինը զեկույց է ներկայացնում Եվրոպական երիտասարդական ֆորումին: Եվրոպական երիտասարդական ֆորումը չունի հստակ սահմանված վերջնաժամկետ, այնուամենայնիվ, դիմորդը կտեղեկացվի հետագա զարգացումների մասին: դ. Երբ հայտը ներկայացվում է գրասենյակ Երբ Անդամակցության հայտերի վերաբերյալ խորհրդակցական մարմինն իր զեկույցը ներկայացնում է նախագահություն, վերջինս անդամակցման հայտի վերաբերյալ իր խորհուրդն է ներկայացնում, որն այնուհետև կցվում է Գլխավոր ասամբլեայի օրակարգին: Դիմորդը կրկին տեղեկացվում է հետագա զարգացումների մասին: ե. Հայտի ընդունում/ դիմորդի ընտրությունը Եվրոպական երիտասարդական ֆորումի Գլխավոր ասամբլեան կամ Արտակարգ գլխավոր ասամբլեան միակ մարմիններն են, որոնք իրավասու են քվեարկել դիմորդի օգտին: Գլխավոր ասամբլեան, որը կազմված է Եվրոպական երիտասարդական ֆորումի անդամներից, իրավասու է որոշում կայացնել` հիմնվելով քվեարկության ձայների մեծամասնության երկու երրորդի վրա (ձեռնպահները չհաշված): Դիմորդ կազմակերպությունը հրավիրվում է մասնակցելու Գլխավոր ասամբլեային, և նրան ելույթ ունենալու հնարավորություն է ընձեռվում: Եթե դիմորդն արժանանում է Գլխավոր ասամբլեայի հավանությանը, անհրաժեշտ է ներկայացնել անդամակցության տեսակը Գլխավոր ասամբլեայի փակման հաջորդ օրը: Եթե դիմորդը չի արժանանում Գլխավոր ասամբլեայի հավանությանը, կարող է անդամակցության նոր հայտ ներկայացնել, սակայն միայն երկու տարի անց: |
|
|