ArmenianEnglish (United Kingdom)
Սեպտեմբերի 8` Գրագիտության միջազգային օր
Սկիզբ Մարզային կենտրոններ Արմավիր Հեղինակային իրավունքի խախտումներն ու պաշտպանությունը ՀՀ տարածքում
Հեղինակային իրավունքի խախտումներն ու պաշտպանությունը ՀՀ տարածքում
Արմավիրի ԵՄԿԿ- ում ծրագրեր են իրականացվում ոչ միայն տեղական, այլև մայրաքաղաքից ժամանած ՀԿ-ների կողմից: Հունվարի 29-ին Արմավիրի ԵՄԿԿ–ում ՙՀայ հեղինակ՚ ՀԿ-ի կողմից անցկացվեց ՙՀեղինակային իրավունքի խախտումներն ու պաշտպանությունը ՀՀ տարածքում՚  թեմայով սեմինար, որին հիմնականում մասնակցում էին Արմավիրի ստեղծագործող և արվեստի ու մշակույթի ոլորտում գործունեություն ծավալող երիտասարդներ: Հայաստանում նոր հասարակարգի կառուցումն արմատական լուծում պահանջող խնդիրներ ստեղծեց գրեթե բոլոր ոլորտներում: Այդ խնդիրներից մեկն էլ առնչվում է հեղինակային իրավունքների պաշտպանությանը: Հեղինակային իրավունքը մտավոր սեփականության ոլորտներից մեկն է: Ոլորտի հիմնական նպատակն է աջակցել ազգային մշակույթի պահպանմանը, ազգային, մշակութային ժառանգության հաստատմանն ու տարածմանը: Կարևորագույն խնդիրներից մեկն է նաև նպաստավոր պայմաններ ստեղծել արվեստագետների, գիտաշխատողների և մշակութային այլ գործիչների համար: Հեղինակային իրավունքը տարածվում է գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունների վրա:
Ներկաները գոհունակություն հայտնեցին նման միջոցառման համար և հավաստեցին, որ սեմինարի ընթացքում գտան իրենց հուզող հարցերից մեծ մասի պատասխանը:
 

Նորություններ

ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը, ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության “Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն” ՊՈԱԿ-ի և 
Read more...
Սեպտեմբերի 3-ին Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի Երիտասարդ առաջնորդների դպրոցի (ԵԱԴ) հյուրերը թուրք փորձագետներ, Բոսֆորի համալսարանի դասախոս Բեհլուլ Օզքանն ու սոցիոլոգ, քաղաքագիտության դոկտոր, Իզմիրի համալսարանի դասախոս Զաֆեր Յորուքն էին։ Read more...
Սիրելի՜ երիտասարդներ, շնորհավորում ենք ձեզ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։ Պատահական չէ, որ սեպտեմբերի 1-ը նշվում է որպես Գիտելիքի օր։ Հատկապես կրթությունն ու գիտելիքն են այն բացարձակ արժեքները, որոնցով պայմանավորված է այսօրվա ուսանողի ապագան։ Read more...
Օգոստոսի 25-ին Մեքսիկայի Լեոն քաղաքում մեկնարկել է միջկառավարական համաժողովը, որն անցկացվում է Երիտասարդության համաշխարհային խորհրդաժողովի (ԵՀԽ) շրջանակներում: Հայաստանի Հանրապետությունը կառավարական համաժողովին ներկայացնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ա. Քարամյանը Read more...
“High Fest” միջազգային կատարողական արվեստների 8-րդ փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 1-8-ը: Փառատոնին կմասնակցեն մոտ 50 հեղինակավոր թատերախմբեր մոտ 35 երկրներից:
Ինչպես ամեն տարի՝ այս անգամ ևս փառատոնին ներկա կգտնվեն պատվավոր հյուրեր, Read more...
Վարչապետ Տիգրան Սարգսյանն օգոստոսի 23-ին Ծաղկաձորում մասնակցել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված “Բազե-2010” երիտասարդական հավաքի բացման արարողությանը, որին հրավիրվել էին 18-30 տարեկան ավելի քան 280 երիտասարդներ Read more...
Ո՞վ է վճարում Ձեր ուսման վարձը