







| Առաջնորդության զարգացման ազգային սեմինար |
Փետրվարի 5-7-ը Ծաղկաձորում տեղի կունենա Առաջնորդության զարգացման ազգային սեմինարը։ Այն կազմակերպում է AIESEC-ը։ 2010թ. Առաջնորդության զարգացման ազգային սեմինարն անցկացնելու են ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից ժամանած, առաջնորդելու հմտություն և փորձ ունեցող AIESEC-ի անդամները։
Նրանք իրենց փորձն են փոխանցելու մասնակիցներին։ Առաջնորդության զարգացման ազգային սեմինարը Հայաստանում տեղի է ունենում 1990-ական թվականներից և նպատակ ունի բացահայտել ու զարգացնել երիտասարդ մասնակիցների առաջնորդական հմտությունները։ |