







| ԱՆԳԼԵՐԵՆԻ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ |
|
Նկատի ունենալով երիտասարդության շրջանում օտար լեզուների բավարար իմացության անհրաժեշտությունը՝ Կոտայքի մարզային երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնը նախաձեռնել է անգլերեն լեզվի անվճար ուսուցման ծրագիր: Կենտրոնի առաջատար մասնագետ Անահիտ Գարեգինյանը 2010 թվականի հունվար ամսից երեք կամավորական խմբերի շուրջ 30 երիտասարդների հետ կանցկացնի համապատասխան դասընթացներ` վերջիններիս տրամադրելով անգլերենի խոսակցական և իմացական նախնական գիտելիքներ ու հաղորդակցվելու անհրաժեշտ հմտություններ: Ծրագրի մեկնարկը տրվեց մարզային երիտասարդական կենտրոնում հրավիրված հանդիպման շրջանակներում, որի ընթացքում մասնակից երիտասարդներն ու ԵՄԿԿ-ի առաջատար մասնագետը քննարկեցին մատուցվելիք նյութերի մեթոդաբանությունն ու հիմնական ռազմավարությունը: |