







| Համայնքի ձայնը լսելի դարձնելու նպատակով |
|
2009թ. նոյեմբերի 25-ին Սյունիքի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում տեղի ունեցավ “Ընդդեմ իրավական կամայականության” ՀԿ-ի “Համայնքի ձայնը որոշումների կայացման գործընթացում. կարողությունների և հանձնառությունների հզորացում” ծրագրի շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցում էին “Ընդդեմ իրավական կամայականության” ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Այվազյանը, Սյունիքի փոխմարզպետ Գրիգորյանը, տեղական ՀԿ-ների ներկայացուցիչներ, Սիսիանի և Մեղրու գյուղական համայնքների ղեկավարներ: Բացման խոսքով հանդես եկավ Լ. Ալավերդյանը: Նա ներկայացրեց կազմակերպությունը, խոսեց ՀԿ-ների՝ պետական կառույցների, ՏԻՄ-երի հետ սերտ համագործակցության անհրաժեշտության մասին։ Ծրագիրը ներկայացրեց ծրագրի համակարգող Արթուր Պապոյանը՝ նկարագրելով նպատակներն ու ակնկալվող արդյունքները: |