







| Բանավեճ “Երիտասարդ ընտանիք” ակումբում |
2009թ. սեպտեմբերի 18-ին Սյունիքի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում տեղի ունեցավ կենտրոնի և Սյունիքի մարզային գրադարանի “Երիտասարդ ընտանիք” ակումբի կազմակերպած բանավեճը:Բանավեճին մասնակցում էին տարբեր ուսումնական հաստատությունների 15 ուսանողներ: Բանավեճի ընթացքում մասնակիցներին բաժանվեցին թերթիկներ, որտեղ նշված էին քննարկվող 13 արժեքները` “Հավասարություն”, “Արդարություն”, “Ազատություն”, “Սեր”, “Սեքս”, “Ընտանիք”, “Փող”, “Ազգություն”, “Հայրենիք”, “Արժանապատվություն”, “Բախտ”, “Առողջություն”, “Պաշտոն”: Բանավեճի հիմնական նպատակն էր քննարկումների միջոցով պարզել երիտասարդների առաջնային արժևորումները և տալ նրանց ազատ արտահայտման հնարավորություն: Քննարկման ընթացքում առաջնությունը տրվեց առողջությանը, ընտանիքին ու արդարությանը: |