







| Կինոդիտումներ Արմավիրի ԵՄԿԿ-ում |
Արմավիրի ԵՄԿԿ-ում գործող կինոակումբի անդամների նախաձեռնությամբ մարզի երիտասարդական կենտրոնի դահլիճում յուրաքանչյուր շաբաթ տեղի է ունենում ֆիլմի ցուցադրություն։ Ֆիլմը նախօրոք ընտրվում է ակումբի անդամների կողմից: Ցուցադրվում են ամենատարբեր թեմաներով կինոնկարներ, որոնց հաջորդում են բուռն քննարկումները: Ակումբի անդամների ցանկությամբ նոյեմբերին ցուցադրվեցին կինոկատակերգություններ: Ֆիլմերի շարքը նոյեմբերին եզրափակեց Միքայել Պողոսյանի “Welcome” կատակերգությունը: Դեկտեմբերին նախատեսվում է ցուցադրել ռազմահայրենասիրական ֆիլմեր: Արմավիրի ԵՄԿԿ-ի կողմից իրականացվող միջոցառումների այս շարքը ևս մեծ խթան է մարզային երիտասարդներին ակտիվացնելու ու նրանց ազատ ժամանցը կազմակերպելու ուղղությամբ: |