







| Ազգային ժողովրդավարության ինստիտուտը՝ Վայոց ձորի ԵՄԿԿ-ում |
|
Հոկտեմբերի 10-ին Վայոց ձորի ԵՄԿԿ-ն կրկին հյուրընկալեց ԱՄՆ Միջազգային գործերի ազգային ժողովրդավարության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչներին: Այցի նպատակն էր հանդիպել տեղի ՀԿ-ների և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին մարզային 5 ՀԿ-ների ներկայացուցիչներ, ՙԳիտելիք՚ համալսարանի ուսանողներ: Կազմակերպիչները հանդիպման ընթացքում փորձեցին վեր հանել մարզում առկա կանանց և երիտասարդությանը վերաբերող հիմնախնդիրները, դասակարգել դրանք ըստ կարևորության և հետագայում կազմակերպել հանդիպումներ համայնքի բնակիչների և քաղաքապետի կամ այլ պաշտոնատար անձանց հետ: Հանդիպումները ենթադրում են արդեն իսկ առաջ քաշված հիմնախնդիրների քննարկում և այդ խնդիրների հնարավոր լուծման առաջարկների հավաքագրում: Հանդիպման ընթացքում մասնակիցներին բաժանվեցին հարցաթերթիկներ` կանանց և երիտասարդությանը վերաբերող հիմնախնդիրների, ինչպես նաև մարզի բնակչության կողմից առաջարկվող լուծման եղանակների մասին պատկերացում կազմելու համար: Քննարկման նյութ հանդիսացավ նաև այն, թե ինչը կարող է այսօր ներգրավել համայնքի անդամներին, մասնավորապես` երիտասարդությանը համայնքում առկա հիմնախնդիրները լուծելու գործընթացի մեջ: |