ArmenianEnglish (United Kingdom)
Սեպտեմբերի 8` Գրագիտության միջազգային օր
Սկիզբ Մարզային կենտրոններ Գեղարքունիք Ավանդապահությունը Գեղարքունիքի մարզում
Ավանդապահությունը Գեղարքունիքի մարզում
Հոկտեմբերի 15-ին Երիտասարդական միջոցառումների կազմակերպման Գեղարքունիքի մարզային կենտրոնում կայացավ  հանդիպում  երեք սերնդի ներկայացուցիչների հետ՝ “Ավանդապահությունը Գեղարքունիքի մարզում” թեմայի շուրջ: Ավանդապահությունը քննարկելու համար  մասնակիցները բաժանվեցին տարիքային խմբերի` 18-35, 35-45 և 45-ից բարձր տարիք ունեցող անձինք: Բանավեճը  վարում էր ԳՄԵՄԿԿ առաջին կարգի մասնագետ Ս. Ենգիբարյանը։

Թեման ընդգրկուն էր` իր մեջ ներառելով բազմաթիվ շերտեր։ Քննարկումը սկսվեց ներածական հարցով` ինչ ասել է ավանդույթ և ավանդապահություն։ Քննարկվեցին հիմնականում հետևյալ խնդիրները՝ չգրված օրենքներ հասարակության մեջ, որոնք  դաստիարակվում են մարդու մոտ վաղ մանկությունից, որոնք դաջված են նրա գիտակցության մեջ, և որոնք խախտելը  շատ հաճախ ճակատագրական է դառնում անհատի համար, քան գրված օրենքների խախտումները:
Բանավեճին հատկապես շատ ակտիվ էին մասնակցում ամենատարեց ներկայացուցիչները` համարելով թեման իրենց շատ հոգեհարազատ, իրենց խոսքերով ասած` “ցավեցնող”, որովհետև նրանք իրականում չեն ընդունում այսօրվա երիտասարդների առավել համարձակ պահվածքը,  ինքնարտահայտման և ինքնահաստատման եղանակները` բնականաբար, օրինակ բերելով իրենց թոռներին: Նրանց հակադարձում էին երիտասարդները` արդարանալով, որ շատ սովորույթներ և ավանդույթներ խանգարում են նրանց առաջընթացին, զարգացմանը, նույնիսկ անձնական կյանքի վրա են բացասաբար անդրադառնում: Ավելի  չեզոք դիրքում էին միջին խմբի ներկայացուցիչները. սա այն  սերունդն էր, որը քիչ թե շատ հասցրել է ապրել ըստ ավանդապահության դոգմաների և հասկանալ նոր սերնդի ու ժամանակի պահանջների անհամատեղելիությունը դրանց հետ:
Ի սկզբանե ծրագիրը չէր էլ ակնկալում  գաղափարական փոփոխությունների հասնել, ինչն էլ տեղի չունեցավ քննարկման ավարտին, քանի որ մեծահասակները չեն կարող հրաժարվել իրենց  տարիների իմաստուն փորձից, երիտասարդներն էլ չեն ցանկանում զոհաբերել ժամանակի կողմից առաջարկվող հնարավորությունները:

 

Նորություններ

ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը, ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության “Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն” ՊՈԱԿ-ի և 
Read more...
Սեպտեմբերի 3-ին Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի Երիտասարդ առաջնորդների դպրոցի (ԵԱԴ) հյուրերը թուրք փորձագետներ, Բոսֆորի համալսարանի դասախոս Բեհլուլ Օզքանն ու սոցիոլոգ, քաղաքագիտության դոկտոր, Իզմիրի համալսարանի դասախոս Զաֆեր Յորուքն էին։ Read more...
Սիրելի՜ երիտասարդներ, շնորհավորում ենք ձեզ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։ Պատահական չէ, որ սեպտեմբերի 1-ը նշվում է որպես Գիտելիքի օր։ Հատկապես կրթությունն ու գիտելիքն են այն բացարձակ արժեքները, որոնցով պայմանավորված է այսօրվա ուսանողի ապագան։ Read more...
Օգոստոսի 25-ին Մեքսիկայի Լեոն քաղաքում մեկնարկել է միջկառավարական համաժողովը, որն անցկացվում է Երիտասարդության համաշխարհային խորհրդաժողովի (ԵՀԽ) շրջանակներում: Հայաստանի Հանրապետությունը կառավարական համաժողովին ներկայացնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ա. Քարամյանը Read more...
“High Fest” միջազգային կատարողական արվեստների 8-րդ փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 1-8-ը: Փառատոնին կմասնակցեն մոտ 50 հեղինակավոր թատերախմբեր մոտ 35 երկրներից:
Ինչպես ամեն տարի՝ այս անգամ ևս փառատոնին ներկա կգտնվեն պատվավոր հյուրեր, Read more...
Վարչապետ Տիգրան Սարգսյանն օգոստոսի 23-ին Ծաղկաձորում մասնակցել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված “Բազե-2010” երիտասարդական հավաքի բացման արարողությանը, որին հրավիրվել էին 18-30 տարեկան ավելի քան 280 երիտասարդներ Read more...
Ո՞վ է վճարում Ձեր ուսման վարձը