







| Բանավեճի ակումբի մեկնարկը` Վայոց ձորի ԵՄԿԿ-ում |
Կարծիք կա, թե մարզերում քիչ թվով երիտասարդներ են մնացել, իսկ եղածներն էլ պասիվ են: Սակայն այն չի կարող վերաբերել Վայոց ձորի երիտասարդներին: Այս միտքը հաստատելու են գալիս Վայոց ձորի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի իրականացրած և իրականացվելիք ծրագրերն ու ծավալած գործունեությունը:Բոլորովին վերջերս կենտրոնն իրականացրեց ՙԵրիտասարդության ձայնը՚ ծրագիրը, որի հիմնական նպատակն էր երիտասարդներին ծանոթացնել բանավեճ վարելու օրենքներին, սովորեցնել ճիշտ ու գրագետ բանավիճելու կանոնները: Ծրագրի ընթացքում մարզի երիտասարդները շատ ակտիվ էին և մեծ հետաքրքրությամբ ու ոգևորությամբ մասնակցեցին, իսկ ծրագրի ավարտից հետո երիտասարդների խնդրանքով ու պնդմամբ ԵՄԿԿ-ն ստեղծեց մշտապես գործող բանավեճի ակումբ, որտեղ ամեն ուրբաթ քննարկվում են երիտասարդներին հուզող ու հետաքրքրող հարցեր: Հոկտեմբերի 9-ին բանավեճի ակումբում քննարկվեց ՙռաբիս՚ երաժշտության խնդիրը: Հավաքված երիտասարդները բաժանվեցին նշված ոճին կողմ և դեմ խմբերի: Քննարկմանը ներկա էր նաև ժողովրդական երգերի կատարող Հրանուշ Ղազարյանը, ով ներկաներին հայտնեց իր կարծիքն այս խնդրի շուրջ և նշեց, որ աստիճանաբար ավելանում է մաքուր ժողովրդական երգ ու երաժշտություն նախընտրող երիտասարդների թիվը: Հանդիպումն անցավ թեժ բանավեճի ու քննարկման մթնոլորտում, որի արդյունքում ՙռաբիս՚-ի կողմնակիցներն ինչ-որ չափով համոզվեցին, որ նման ոճի երգերը շատ կարճ կյանք ունեն, և որ այս երաժշտական ուղղությունը չունի ոչ մի կրթական կամ դաստիարակչական դեր։ Հանդիպման վերջում որոշվեց ակումբի քննարկման հաջորդ թեման: ՙՍեր և ատելություն՚՝ ահա այս խնդրի շուրջ ցանկացան բանավիճել երիտասարդները: |