ArmenianEnglish (United Kingdom)
Սեպտեմբերի 8` Գրագիտության միջազգային օր
Սկիզբ Մարզային կենտրոններ Կոտայք “Երիտասարդություն, Ժողովրդավարություն, Ապագա”
“Երիտասարդություն, Ժողովրդավարություն, Ապագա”
 Սեպտեմբերի 26-ին Երիտասարդական միջոցառումների կազմակերպման Կոտայքի մարզային կենտրոնում տեղի ունեցած համաժողովի շրջանակներում մարզի տարբեր համայնքները ներկայացնող շուրջ հարյուր երիտասարդներ համատեղ քննարկումների արդյունքում վերլուծեցին երիտասարդական դաշտի հիմնախնդիրներն ու այն հիմնական անելիքները, 
որոնք կնպաստեն երիտասարդության առօրյան առավել արդյունավետ դարձնելուն և նրանց շրջանում հասարակական ակտիվության բարձրացմանը:
Համաժողովի աշխատանքներին մասնակցում էին Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Մ. Գարեգինյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության “Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն” ՊՈԱԿ-ի տնօրեն Ս. Մերթարջյանն ու ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Մ. Նահապետյանը:
Մարզի երիտասարդները համաժողովի շրջանակներում քննարկեցին մի շարք թեմաներ, որոնք վերաբերում էին մարզային երիտասարդական կենտրոնի հիմնական առաքելությանն ու ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում վերջինիս ձեռնարկած քայլերին, երիտասարդական խնդիրներին ու հիմնական հետաքրքրություններին, երիտասարդական քաղաքականության վարման առաջնահերթություններին, առանձնահատկություններին ու արդյունավետության երաշխիքներին։ Մարզային երիտասարդական կենտրոնում ձևավորված համապատասխան փորձագիտական խումբը համաժողովի ընթացքում ներկայացրեց նաև  մարզի երիտասարդության շրջանում առկա հիմնախնդիրների շուրջ կատարված մոնիթորինգի արդյունքները:
Մարզային երիտասարդական համաժողովին մաս կազմեցին նաև երիտասարդ նկարիչ Լևոն Խաչատրյանի անհատական աշխատանքների ու Ջրառատի պատմության թանգարանի տնօրեն, երիտասարդ արվեստագետ Արմեն Այվազյանի պեղածո նյութերի ցուցահանդեսները:

 

Նորություններ

ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը, ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության “Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն” ՊՈԱԿ-ի և 
Read more...
Սեպտեմբերի 3-ին Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի Երիտասարդ առաջնորդների դպրոցի (ԵԱԴ) հյուրերը թուրք փորձագետներ, Բոսֆորի համալսարանի դասախոս Բեհլուլ Օզքանն ու սոցիոլոգ, քաղաքագիտության դոկտոր, Իզմիրի համալսարանի դասախոս Զաֆեր Յորուքն էին։ Read more...
Սիրելի՜ երիտասարդներ, շնորհավորում ենք ձեզ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։ Պատահական չէ, որ սեպտեմբերի 1-ը նշվում է որպես Գիտելիքի օր։ Հատկապես կրթությունն ու գիտելիքն են այն բացարձակ արժեքները, որոնցով պայմանավորված է այսօրվա ուսանողի ապագան։ Read more...
Օգոստոսի 25-ին Մեքսիկայի Լեոն քաղաքում մեկնարկել է միջկառավարական համաժողովը, որն անցկացվում է Երիտասարդության համաշխարհային խորհրդաժողովի (ԵՀԽ) շրջանակներում: Հայաստանի Հանրապետությունը կառավարական համաժողովին ներկայացնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ա. Քարամյանը Read more...
“High Fest” միջազգային կատարողական արվեստների 8-րդ փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 1-8-ը: Փառատոնին կմասնակցեն մոտ 50 հեղինակավոր թատերախմբեր մոտ 35 երկրներից:
Ինչպես ամեն տարի՝ այս անգամ ևս փառատոնին ներկա կգտնվեն պատվավոր հյուրեր, Read more...
Վարչապետ Տիգրան Սարգսյանն օգոստոսի 23-ին Ծաղկաձորում մասնակցել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված “Բազե-2010” երիտասարդական հավաքի բացման արարողությանը, որին հրավիրվել էին 18-30 տարեկան ավելի քան 280 երիտասարդներ Read more...
Ո՞վ է վճարում Ձեր ուսման վարձը