ArmenianEnglish (United Kingdom)
Սեպտեմբերի 8` Գրագիտության միջազգային օր
Մենք 5 տարեկան ենք
 5 տարի առաջ՝ մայիսի 1-ին, մի խումբ երիտասարդների նախաձեռնությամբ ստեղծվեց Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնը: Առանձին մարդկանց բարության և մեծահոգության շնորհիվ է, որ կայացավ կենտրոնը, և միանգամից որոշվեց, որ այն լինելու է մարզային նշանակության: Մի քանի ամիս անց աշխատանքները ցույց տվեցին, որ կենտրոնը մի վայր է, որտեղ երիտասարդները կարող են հայտնել իրենց կարծիքն ու մտորումները։ 
Այստեղ երիտասարդներին միավորում է մեկ գաղափար` լինել ակտիվ, համախմբել ողջ մարզի երիտասարդությանը: 
2006թ. ՀՀ կառավարության որոշմամբ մարզերում բացվեցին  Երիտասարդական կենտրոններ, որոնք  սկսեցին գործել պետական հովանավորության ներքո, և որի լիազորված մարմինն է այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Վայոց ձորի մարզն առաջինն էր, որտեղ արդեն իսկ կայացած երիտասարդական կենտրոնի հիմքի վրա բացվեց Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնը:
Մայիսի 12-ը կենտրոնի կամավորների և աշխատակիցների համար շատ կարևոր և նշանակալի օր էր. Եղեգնաձորի Մշակույթի տան մեծ դահլիճում անցկացվեց կենտրոնի 5-ամյակին նվիրված տոնական համերգ:  Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի մարզպետ Վ. Մաթևոսյանը, ԱԺ պատգամավոր Ս. Սարգսյանը, Եղեգնաձորի և Վայքի քաղաքապետները, փոխմարզպետները, ուժային կառույցների ղեկավարներ և  ավելի քան 500 հանդիսատես: Դահլիճը լեփ-լեցուն էր բարի կամքի տեր մարդկանցով, ովքեր միշտ և՜ հոգեպես, և՜ նյութապես  եղել են և կան կենտրոնի կողքին: 
Համերգային ծրագրի մասնակիցները հիմնականում կենտրոնի անդամներն էին` մարզի տաղանդավոր երիտասարդներ, ովքեր կենտրոնի շարժիչ ուժն են: Միջոցառումը նպատակ ուներ հանդիսատեսին ներկայացնելու կենտրոնի 5 տարվա անցած ուղին, կատարված և կատարվելիք աշխատանքները, կենտրոնի բարեկամներին, համագործակից բոլոր կառույցներին, մի խոսքով՝ կենտրոնի 5 տարվա կյանքը, որն ավելի տպավորիչ և խոսուն դարձավ նախապես պատրաստված տեսանյութի միջոցով: Քանի որ կենտրոնի կարևորագույն առաքելություններից է ազգային արժեքների պահպանումը և տարածումը, ուստիև համերգային ծրագիրը դասական, ժողովրդական և էստրադային երգերի, պարերի և ասմունքի մի փունջ էր: Համերգային ծրագրի մեխն էր հայկական տարազներին նոր շունչ հաղորդած ցուցադրությունը, որն անտարբեր չթողեց և ոչ մեկին: Համերգն անցավ ջերմ ու աշխույժ մթնոլորտում: Ե՜վ մարզային ղեկավարությունը, և՜ հանդիսատեսը հեռացան դահլիճից տպավորված և նման ձևաչափով հաճախակի հանդիպելու ակնկալիքով:  

 

Նորություններ

ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը, ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության “Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն” ՊՈԱԿ-ի և 
Read more...
Սեպտեմբերի 3-ին Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի Երիտասարդ առաջնորդների դպրոցի (ԵԱԴ) հյուրերը թուրք փորձագետներ, Բոսֆորի համալսարանի դասախոս Բեհլուլ Օզքանն ու սոցիոլոգ, քաղաքագիտության դոկտոր, Իզմիրի համալսարանի դասախոս Զաֆեր Յորուքն էին։ Read more...
Սիրելի՜ երիտասարդներ, շնորհավորում ենք ձեզ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։ Պատահական չէ, որ սեպտեմբերի 1-ը նշվում է որպես Գիտելիքի օր։ Հատկապես կրթությունն ու գիտելիքն են այն բացարձակ արժեքները, որոնցով պայմանավորված է այսօրվա ուսանողի ապագան։ Read more...
Օգոստոսի 25-ին Մեքսիկայի Լեոն քաղաքում մեկնարկել է միջկառավարական համաժողովը, որն անցկացվում է Երիտասարդության համաշխարհային խորհրդաժողովի (ԵՀԽ) շրջանակներում: Հայաստանի Հանրապետությունը կառավարական համաժողովին ներկայացնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ա. Քարամյանը Read more...
“High Fest” միջազգային կատարողական արվեստների 8-րդ փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 1-8-ը: Փառատոնին կմասնակցեն մոտ 50 հեղինակավոր թատերախմբեր մոտ 35 երկրներից:
Ինչպես ամեն տարի՝ այս անգամ ևս փառատոնին ներկա կգտնվեն պատվավոր հյուրեր, Read more...
Վարչապետ Տիգրան Սարգսյանն օգոստոսի 23-ին Ծաղկաձորում մասնակցել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված “Բազե-2010” երիտասարդական հավաքի բացման արարողությանը, որին հրավիրվել էին 18-30 տարեկան ավելի քան 280 երիտասարդներ Read more...
Ո՞վ է վճարում Ձեր ուսման վարձը