ArmenianEnglish (United Kingdom)
Սեպտեմբերի 8` Գրագիտության միջազգային օր
Սկիզբ Մարզային կենտրոններ Վայոց ձոր ՖԼԵՔՍ–ը կրկին Վայոց ձորի երիտասարդական կենտրոնում
ՖԼԵՔՍ–ը կրկին Վայոց ձորի երիտասարդական կենտրոնում
Սեպտեմբերի 15-ին և հոկտեմբերի 7-ին Վայոց ձորի ԵՄԿԿ-ն հյուրընկալեց Ամերիկյան խորհրդի ՖԼԵՔՍ ծրագրի ներկայացուցիչներին: 
Սեպտեմբերի 15-ին կազմակերպվեցին և անցկացվեցին ՖԼԵՔՍ ծրագրի առաջին և երկրորդ փուլերի քննությունները, որոնց մասնակցում էին նախապես հայտ ներկայացրած  9-րդ և 10-րդ դասարանների 22 աշակերտներ: 
Կազմակերպության ներկայացուցիչները մասնակիցներին ներկայացրին ծրագրի նպատակը, որը երիտասարդության ՙՓոխանակման ծրագիր՚ է աշակերտների համար: Այն հնարավորություն է ընձեռում աշակերտներին մեկ տարի սովորել և ապրել ԱՄՆ-ում, ծանոթանալ ԱՄՆ-ի ժողովրդին և մշակույթին: Մինչ այսօր ավելի քան 690 աշակերտներ հանրապետության  տարբեր մարզերից և մայրաքաղաքից այս ծրագրի շրջանակներում ուսանել են ԱՄՆ-ում:  Աշակերտներն ամուր կապեր են հաստատում  հյուրընկալ ընտանիքների և համայնքների հետ` ստեղծելով  ջերմ հարաբերություններ, որ հաճախ տևում են մինչև կյանքի վերջ: Ծրագրի նպատակներին, մասնակցության պայմաններին ծանոթացնելուց հետո  դիմորդներին մաղթեցին հաջողություն և թեստային եղանակով անցկացրին քննություն: Քննության վերջում կատարվեց արդյունքների ամփոփում, և երկրորդ փուլ անցած աշակերտները մասնակցեցին հերթական քննությանը: Քննության արդյունքների ամփոփումն արվեց 4 շաբաթ անց` հոկտեմբերի 7-ին: Կազմակերպվեց մրցույթի կիսահաղթողների և նրանց ծնողների հետ իրազեկման ժողով, այնուհետև անցկացվեց անհատական հարցազրույց դպրոցականների հետ: Հաղթողների անունները կհրապարակվեն 2010թ. ապրիլին:
     ՖԼԵՔՍ ծրագրի ներկայացուցիչները կենտրոնից հեռացան գոհունակությամբ և հետագայում նորանոր համատեղ համագործակցությունների ակնկալիքներով:

 

Նորություններ

ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը, ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության “Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն” ՊՈԱԿ-ի և 
Read more...
Սեպտեմբերի 3-ին Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի Երիտասարդ առաջնորդների դպրոցի (ԵԱԴ) հյուրերը թուրք փորձագետներ, Բոսֆորի համալսարանի դասախոս Բեհլուլ Օզքանն ու սոցիոլոգ, քաղաքագիտության դոկտոր, Իզմիրի համալսարանի դասախոս Զաֆեր Յորուքն էին։ Read more...
Սիրելի՜ երիտասարդներ, շնորհավորում ենք ձեզ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։ Պատահական չէ, որ սեպտեմբերի 1-ը նշվում է որպես Գիտելիքի օր։ Հատկապես կրթությունն ու գիտելիքն են այն բացարձակ արժեքները, որոնցով պայմանավորված է այսօրվա ուսանողի ապագան։ Read more...
Օգոստոսի 25-ին Մեքսիկայի Լեոն քաղաքում մեկնարկել է միջկառավարական համաժողովը, որն անցկացվում է Երիտասարդության համաշխարհային խորհրդաժողովի (ԵՀԽ) շրջանակներում: Հայաստանի Հանրապետությունը կառավարական համաժողովին ներկայացնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ա. Քարամյանը Read more...
“High Fest” միջազգային կատարողական արվեստների 8-րդ փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 1-8-ը: Փառատոնին կմասնակցեն մոտ 50 հեղինակավոր թատերախմբեր մոտ 35 երկրներից:
Ինչպես ամեն տարի՝ այս անգամ ևս փառատոնին ներկա կգտնվեն պատվավոր հյուրեր, Read more...
Վարչապետ Տիգրան Սարգսյանն օգոստոսի 23-ին Ծաղկաձորում մասնակցել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված “Բազե-2010” երիտասարդական հավաքի բացման արարողությանը, որին հրավիրվել էին 18-30 տարեկան ավելի քան 280 երիտասարդներ Read more...
Ո՞վ է վճարում Ձեր ուսման վարձը