







| Անկախության տոնը Գավառում |
Սեպտեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի, դրանց ենթակա կառույցների նախաձեռնությամբ, ինչպես նաև ԳՄԵՄԿԿ-ի մասնակցությամբ Գավառում իրականացվեցին մշակութային տարաբնույթ միջոցառումներ` ՀՀ Անկախության 18-ամյակի կապակցությամբ:Միջոցառումները սկսվեցին ցուցահանդեսների ներկայացմամբ։ Գավառի մշակույթի պալատում և ուսուցողական կենտրոնում ցուցադրվեցին Գավառի և նրա համայնքների շնորհալիների ձեռքի աշխատանքները: Այնուհետև կայացավ համերգային ծրագիր Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցում, որտեղ ելույթ էին ունենում ոչ միայն վերոնշյալ դպրոցի, այլ նաև Գավառի արվեստի դպրոցի, ուսուցողական կենտրոնի և մանկատան երգի խմբի սաները: Երաժշտական ծրագիր ներկայացրեց նաև Գեղարքունիքի մարզային երաժշտական ուսումնարանը: Միջոցառումների շարքն ավարտվեց Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկ թատրոնում` ‘Կինը և տղամարդը’ ներկայացմամբ: |