ArmenianEnglish (United Kingdom)
Սեպտեմբերի 8` Գրագիտության միջազգային օր
Սկիզբ Մարզային կենտրոններ Գեղարքունիք ՙԼինենք իրազեկ, լինենք պաշտպանված
ՙԼինենք իրազեկ, լինենք պաշտպանված
Սեպտեմբերի 15-17-ը Գեղարքունիքի մարզային ԵՄԿԿ-ում մեկնարկեց ՙԼինենք իրազեկ, լինենք պաշտպանված՚ ծրագիրը, որը կազմակերպվել էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ԵՄԿԿ-ի աջակցությամբ:
Եռօրյա դասընթացին մասնակցեցին Գավառի և հարակից համայնքների 30 երիտասարդներ: 
Մասնակիցների թվում էին Գավառի տարածքի երիտասարդներ, ուսանողներ, մանկատան սաներ և սոցիալապես անապահովներ: 
   Առաջին օրվա դասընթացի փորձագետն էր Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության բաժնի վարիչ Գուրգեն Դավթյանը: Նա մասնակիցներին ներկայացրեց առողջապահության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները, խոսեց համակարգում առկա բացթողումների և ձեռքբերումների մասին: Նա մանրամասն ներկայացրեց պետպատվերի շրջանակներում անվճար բուժսպասարկման կարևորությունը, ինչպես նաև անդրադարձավ այն հիվանդություններին ու սոցիալական այն խմբերին, որոնց համար  նախատեսված է անվճար բուժում: Գուրգեն Դավթյանն անդրադարձ կատարեց նաև հանրապետությունում ներդրված ընտանեկան բժշկությանը: Փորձագետը պատասխանեց նաև երիտասարդներին մտահոգող և հետաքրքրող հարցերին: Վերջում դասընթացի մասնակիցները դիտեցին սոցիալական հոլովակներ և ռեպորտաժներ, որոնք առնչվում էին առողջապահության համակարգին, տեղեկատվության մատչելիությանը:
Երկրորդ օրվա թեման առնչվում էր հարկային համակարգին: Թեման մանրամասն ներկայացրեց Գեղարքունիքի մարզի Առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ, ՙՔյավառ աուդիտ՚ ՍՊԸ հիմնադիր նախագահ, աուդիտոր Անահիտ Շահզադյանը: Նա երիտասարդներին ներկայացրեց մի մոդել, որտեղ մշակված էին հարկային ստուգումների իրականացման մանրամասները, դրանց տարատեսակները, ապա խոսեց հարկերի տեսակների և դրանց տարբերությունների մասին: 
Դասընթացի վերջին օրվա թեման առնչվում էր կրթական համակարգին: Հանրակրթության ոլորտը երիտասարդներին ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի և  երիտասարդության հարցերի վարչության պետ Գարիկ Բադալյանը: Նա մասնակիցներին ներկայացրեց հանրակրթության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները, տասներկուամյա կրթակարգի դրական և բացասական կողմերը: Բարձրագույն և հետբուհական կրթության հիմնախնդիրները ոչ պակաս կարևոր էին երիտասարդների համար: Նրանց մտահոգում էր կրթական համակարգում գործող արտոնությունների, տարկետման իրավունքից օգտվելու պայմանների և այլ հարցերի վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը:

 

Նորություններ

ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը, ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության “Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն” ՊՈԱԿ-ի և 
Read more...
Սեպտեմբերի 3-ին Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի Երիտասարդ առաջնորդների դպրոցի (ԵԱԴ) հյուրերը թուրք փորձագետներ, Բոսֆորի համալսարանի դասախոս Բեհլուլ Օզքանն ու սոցիոլոգ, քաղաքագիտության դոկտոր, Իզմիրի համալսարանի դասախոս Զաֆեր Յորուքն էին։ Read more...
Սիրելի՜ երիտասարդներ, շնորհավորում ենք ձեզ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։ Պատահական չէ, որ սեպտեմբերի 1-ը նշվում է որպես Գիտելիքի օր։ Հատկապես կրթությունն ու գիտելիքն են այն բացարձակ արժեքները, որոնցով պայմանավորված է այսօրվա ուսանողի ապագան։ Read more...
Օգոստոսի 25-ին Մեքսիկայի Լեոն քաղաքում մեկնարկել է միջկառավարական համաժողովը, որն անցկացվում է Երիտասարդության համաշխարհային խորհրդաժողովի (ԵՀԽ) շրջանակներում: Հայաստանի Հանրապետությունը կառավարական համաժողովին ներկայացնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ա. Քարամյանը Read more...
“High Fest” միջազգային կատարողական արվեստների 8-րդ փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 1-8-ը: Փառատոնին կմասնակցեն մոտ 50 հեղինակավոր թատերախմբեր մոտ 35 երկրներից:
Ինչպես ամեն տարի՝ այս անգամ ևս փառատոնին ներկա կգտնվեն պատվավոր հյուրեր, Read more...
Վարչապետ Տիգրան Սարգսյանն օգոստոսի 23-ին Ծաղկաձորում մասնակցել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված “Բազե-2010” երիտասարդական հավաքի բացման արարողությանը, որին հրավիրվել էին 18-30 տարեկան ավելի քան 280 երիտասարդներ Read more...
Ո՞վ է վճարում Ձեր ուսման վարձը