







| Մարդու իրավունքների կրթություն |
Սեպտեմբերի 14-ին Արմավիրի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում տեղի ունեցավ սեմինար-քննարկում ՙՄարդու իրավունքների կրթություն՚ թեմայով, որը վարում էր Արմավիրի ԵՄԿԿ առաջատար մասնագետ Արգամ Արշակյանը:Սեմինարի ընթացքում ներկայացվեցին հետևյալ խնդիրները` 1. Ի՞նչ է մարդու իրավունքների կրթությունը 2. Պատմական ակնարկ մարդու իրավունքների շուրջ 3. Միջազգային աջակցությունը մարդու իրավունքների կրթությանը 4. Մարդու իրավունքների զարգացումը 5. Ամփոփում հարց-քննարկումների միջոցով Սեմինարի ավարտին անցկացվեց խաղ-վարժություն (Զույգերը դառնում են քառյակներ), որի նպատակն էր խմբի անդամների քննարկումների միջոցով որոշել, թե հաջորդ սեմինարին ինչ թեմայի կարելի է անդրադառնալ: Խաղի վերջում խմբի անդամները ցանկություն հայտնեցին հաջորդ սեմինարին քննարկել ՙէֆթանազիա՚ երևույթը։ Սեմինարին կհրավիրվեն բժիշկ և Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ: |