ArmenianEnglish (United Kingdom)
Սեպտեմբերի 8` Գրագիտության միջազգային օր
Սկիզբ Մարզային կենտրոններ Արագածոտն Աշխատանքի կողմնորոշման դասընթաց
Աշխատանքի կողմնորոշման դասընթաց
Արագածոտնի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնն իր խնդիրն է համարում  մարզի երիտասարդներին աշխատանքի կողմնորոշման հարցերում տալ այն անհրաժեշտ  տեղեկատվությունն  ու հնարավորությունը, որը  կօգնի երիտասարդներին համարել իրենց աշխատաշուկայում մրցունակ:
Արագածոտնի ԵՄԿԿ-ում ապրիլի 18-ին կազմակերպվեց երիտասարդների աշխատանքի կողմնորոշման դասընթացը։ Այն շատ հետաքրքիր էր ու խիստ  անհրաժեշտ երիտասարդների  համար: 
Նախևառաջ ներկայացվեց, թե  ինչպես գործատուի մոտ  հարցազրույցի ներկայանալ և ինչպես ներկայացնել ինքնակենսագրական, որը հնարավորություն կտա հասնել  հարցազրույցի փուլին: Խոսվեց գործատուի և  հարցազրույցին մասնակցողի շփման կուլտուրայի և կանոնների մասին: Սեմինարին ներկա էին մեծաքանակ ուսանող երիտասարդներ, ինչպես նաև 11-րդ դասարանցիներ, որոնք մոտ ապագայում պետք է բախվեն աշխատաշուկայում կողմնորոշման, ճիշտ  աշխատատեղ ընտրելու և շփման, այսինքն` միջանձնային հարաբերություններում  ճիշտ դրսևորվելու և ճիշտ ներկայանալու խնդրին:
Վերջում  խաղի միջոցով  ամփոփվեցին ամբողջ դասընթացի արդյունքները: Մասնակիցները բաժանվեցին մի քանի խմբի, որոնցից յուրաքանչյուրը  ներկայացնում էր մի կազմակերպություն, և ստացած տեղեկատվությունը  երիտասարդները կիրառեցին գործնական պայմաններում:
 

Նորություններ

ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը, ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության “Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն” ՊՈԱԿ-ի և 
Read more...
Սեպտեմբերի 3-ին Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի Երիտասարդ առաջնորդների դպրոցի (ԵԱԴ) հյուրերը թուրք փորձագետներ, Բոսֆորի համալսարանի դասախոս Բեհլուլ Օզքանն ու սոցիոլոգ, քաղաքագիտության դոկտոր, Իզմիրի համալսարանի դասախոս Զաֆեր Յորուքն էին։ Read more...
Սիրելի՜ երիտասարդներ, շնորհավորում ենք ձեզ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։ Պատահական չէ, որ սեպտեմբերի 1-ը նշվում է որպես Գիտելիքի օր։ Հատկապես կրթությունն ու գիտելիքն են այն բացարձակ արժեքները, որոնցով պայմանավորված է այսօրվա ուսանողի ապագան։ Read more...
Օգոստոսի 25-ին Մեքսիկայի Լեոն քաղաքում մեկնարկել է միջկառավարական համաժողովը, որն անցկացվում է Երիտասարդության համաշխարհային խորհրդաժողովի (ԵՀԽ) շրջանակներում: Հայաստանի Հանրապետությունը կառավարական համաժողովին ներկայացնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ա. Քարամյանը Read more...
“High Fest” միջազգային կատարողական արվեստների 8-րդ փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 1-8-ը: Փառատոնին կմասնակցեն մոտ 50 հեղինակավոր թատերախմբեր մոտ 35 երկրներից:
Ինչպես ամեն տարի՝ այս անգամ ևս փառատոնին ներկա կգտնվեն պատվավոր հյուրեր, Read more...
Վարչապետ Տիգրան Սարգսյանն օգոստոսի 23-ին Ծաղկաձորում մասնակցել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված “Բազե-2010” երիտասարդական հավաքի բացման արարողությանը, որին հրավիրվել էին 18-30 տարեկան ավելի քան 280 երիտասարդներ Read more...
Ո՞վ է վճարում Ձեր ուսման վարձը