







| ՙԵրեկույթ ակտիվ կամավորների համար՚ |
Դեկտեմբերի 27-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Լոռու մարզի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնը իր ակտիվ կամավորներին մատուցեց անակնկալ` նրանց համար կազմակերպելով Նոր Տարվա երեկույթ: Միջոցառումն սկսվեց կենտրոնի մի խումբ շնորհալի երիտասարդների գեղեցիկ ելույթներով: Տարվա ընթացքում իրենց առավելագույնս դրսեվորած կամավորները խրախուսվեցին շնորհակալագրերով, ինչն էլ ավելի ոգևորեց վերջիններիս հետագայում իրենց ուժերը ավելի ներդնելու մարզի երիտասարդական աշխուժությունն ապահովելու գործում: Կազմակերպվեցին տարբեր զվարճալի մրցույթներ, խաղեր:
Կենտրոնն իր կամավորների համար պատրաստել էր հյուրասիրություն, երեկույթը շարունակվեց ուրախ պարերով, մինչև ուշ երեկո: Իրենց շնորհավորանքի խոսքն ասեցին կենտրոնի կողմից հրավիրված, մարզում գործող մի շարք երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կամավորներն էլ իրենց հերթին շնորհակալական խոսքեր հղեցին կենտրոնին: |