







| Մեծահասակների Կրթության Շաբաթ Հայաստանում |
|
Տավուշի մարզում դեկտեմբերի 16-ին Երտասարդական Միջոցառումների Կազմակերպման Կենտրոնում տեղի ունեցավ ՙ Գտիր այն, ինչ որոնում ես. Հայաստանում ցկյանս ուսումնառության հայացակարգ՚-ի ներկայացում և քննարկում: Սույն քաղաքականության վերլուծության նպատակն է ամփոփ ներկայացնել Հայաստանում կրթության և ուսումնառությկան վիճակը հետագա բարեփոխումների աջակցության տեսանկյունից` բացահայտելու կրթական զարգացման այն ռազմավարական հիմնախնդիրնրը, որոնք ծառայում են մասնագիտական կրթության և ուսուցման / ՄԿՈւ/ որակի բարձրացմանը, ինչպես նաև մեծահասակների` ՄԿՈւ ոլորտին չառնչվող ուսումնառությանը` հասարակության, աշխատաշուկայի պահանջարկը բավարարելու նպատակով, և որոնք ի վիճակի են առավել արդյունավետ նպաստ բերել երկրի սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացմանը:
Այսօրինակ զարգացումը կխթանի մրցունակությունը և հանդես կգա իբրև պատշաճ մոտեցում միջազգային չափորոշիչներին: Անհրաժեշտ է ստեղծել մեծահասակների կրթության և ուսումնառությաին հարցերով զբաղվող տարբեր կազմակերպություների / անկախ նրանց հիմնական ուղղությունից ` ՄԿՈւ-ին առնչվող, ՄԿՈւ-ին չառնչվող, ֆորմալ, ոչ ֆորմալ, ՀԿ / կողմից իրականացված ուսուցման և հետագա ուսուցման տարբեր դասընթացների ու հավաքների /ֆորումների/ շտեմարան: Եվրոպան իր առջև նպատակ է դրել մինչև 2010թ. զբաղվածության մակարդակը աշխատանքային տարիքի մարդկանց շրջանում հասցնել 70 %-ի, իսկ կենսաթոշակի անցման տարիքը` բարձրացնել: Ներկայումս այդ մակարդակը Հայաստանում կազմում է շուրջ 40 %: Գործազուրկի կարգավիճակ ունցողների շրջանում առանձնապես խնդրահարույց խմբեր են երիտասարդները, երկարաժամկետ գործազուրկները և գործազուրկ բարձրորակ մասնագետները: Այս գործոններն արտացոլում են մի դրամատիկ պատկեր` լույս սփռելով աշխատաշուկայի առանցքային գործոնների վրա: Կառավարման նոր կանոների ձևավորման ռազմավարական մեթոդաբանությունը պետք է ներառի իրականացվելիք գործողությունների սահմնաումը, պետության ուղղակի միջամտության նվազեցումը, ավելի մեծ տեղական, տարածքային և Ինստիտուցիոնալ ինքնավարության սահմանումը և սոցիալական գործընկերների, ՀԿ-ների և հենց իրենց` քաղաքացիական ներգրավվածությունը: |