ArmenianEnglish (United Kingdom)
Սեպտեմբերի 8` Գրագիտության միջազգային օր
Սկիզբ Մարզային կենտրոններ Արագածոտն Հայրենասիրության տնկիները մի օր հզոր ծառեր են դառնալու
Հայրենասիրության տնկիները մի օր հզոր ծառեր են դառնալու
Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին է գտնվում Վանի հերոսամարտին նվիրված ՙԱրծվի թև՚ հուշակոթողը: Ի վեհ անայլայլ կեցվածքով այն միշտ գրավել  է դիտողի ուշադրությունը: Հուշարձանն, իր ներկայությամբ ընդհատում է ավտոճանապարհի ձախ կողմի դատարկությունը:
Մոտ մեկ ամիս առաջ, երբ վերջին անգամ անցնում էի այստեղով, հուշարձանը  դեռ կանգնած էր իր հպարտ միայնության մեջ: Այսօր արդեն, նա իր արծվային հզոր հովանու ներքո պատսպարել է մոտ հինգ տասնյակ նորատունկ բարդիներ:
Դեկտեմբերի  6-ին ՙԱրծվի թև՚ հուշարձանի շրջակայքում անսովոր աշխուժություն էր: Անտեսելով դեկտեմբերյան ցուրտը` ՙՀայրենապաշտ՚ ՀԿ-ի և Արագածոտն մարզի ԵՄԿԿ-ի մոտ 40 երիտասարդներ այստեղ  ծառատունկ և  շաբաթօրյակ էին կազմակերպել: Ծառատեսակի` բարդու ընտրությունը պատահական չէր:
ՙԲարդին, կարելի է ասել, ամենահայկական ծառատեսակներից է: Բացի այդ, հուշարձանը բավականին բարձր է, և բարդիների կանաչ ՙպատը՚ շատ գեղեցիկ կդիտվի հուշարձանի քարի պատի համապատկերում՚, - բացատրեց ՙՀայրենապաշտ՚ ՀԿ-ի փոխնախագահ Արմեն Գրիգորյանը:
Տնկիների համար ընտրվել է լավ տեղադրություն, դրանք եզերում են դեպի կոթողը տանող սալահատակը` կազմելով ծառուղի: Դե իսկ  շաբաթօրյակի շնորհիվ մաքրվել է հուշարձանի շրջակայքը, ինչը կնպաստի շրջակա բնության ինքնավերականգնմանը:
ՙԲնությունը բումերանգ է և միշտ վերադարձնում է այն ինչ մենք նրան տալիս ենք՚, - ակցիայից հետո համոզվեցին բոլոր երիտասարդները:
ՙՄարդու  անզգույշ գործողություններով խոր սպի է թողնում բնության վրա, և մենք փորձեցինք գոնե ինչ որ չափով բուժել այդ սպին՚:
Կազմակերպիչները բացատրեցին նաև, թե ինչու են ծառատունկ-շաբաթօրյակի համար ընտրել հենց այս հուշարձանի տարածքը:
ՙԱյս ակցիայով ցանկացել ենք ոչ միայն մաքրել և գեղեցկացնել հուշարձանի շրջակայքը, այլև մեր հարգանքի տուրքը մատուցել Վանի հերոսամարտում զոհվածներին՚, - ասաց Արմեն Գրիգորյանը:
ՙԱյսուհետ, նորատունկ բարդիները կդառնան մեր անսահման հարգանքի խորհրդանիշը, և համոզված ենք, որ հայրենասիրության այս տնկիները մի օր հաստատ հզոր ծառեր են դառնալու՚:
Նշեմ, որ ակցիան կրելու է շարունակական բնույթ: Քանի որ ՙՀայրենապաշտ՚ ՀԿ-ի և Արագածոտնի մարզի ԵՄԿԿ-ի երիտասարդները պարտավորվել են հետևել իրենց տնկիների պարարտեցմանը և առողջ աճին:
 

Նորություններ

ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը, ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության “Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն” ՊՈԱԿ-ի և 
Read more...
Սեպտեմբերի 3-ին Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի Երիտասարդ առաջնորդների դպրոցի (ԵԱԴ) հյուրերը թուրք փորձագետներ, Բոսֆորի համալսարանի դասախոս Բեհլուլ Օզքանն ու սոցիոլոգ, քաղաքագիտության դոկտոր, Իզմիրի համալսարանի դասախոս Զաֆեր Յորուքն էին։ Read more...
Սիրելի՜ երիտասարդներ, շնորհավորում ենք ձեզ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։ Պատահական չէ, որ սեպտեմբերի 1-ը նշվում է որպես Գիտելիքի օր։ Հատկապես կրթությունն ու գիտելիքն են այն բացարձակ արժեքները, որոնցով պայմանավորված է այսօրվա ուսանողի ապագան։ Read more...
Օգոստոսի 25-ին Մեքսիկայի Լեոն քաղաքում մեկնարկել է միջկառավարական համաժողովը, որն անցկացվում է Երիտասարդության համաշխարհային խորհրդաժողովի (ԵՀԽ) շրջանակներում: Հայաստանի Հանրապետությունը կառավարական համաժողովին ներկայացնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ա. Քարամյանը Read more...
“High Fest” միջազգային կատարողական արվեստների 8-րդ փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 1-8-ը: Փառատոնին կմասնակցեն մոտ 50 հեղինակավոր թատերախմբեր մոտ 35 երկրներից:
Ինչպես ամեն տարի՝ այս անգամ ևս փառատոնին ներկա կգտնվեն պատվավոր հյուրեր, Read more...
Վարչապետ Տիգրան Սարգսյանն օգոստոսի 23-ին Ծաղկաձորում մասնակցել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված “Բազե-2010” երիտասարդական հավաքի բացման արարողությանը, որին հրավիրվել էին 18-30 տարեկան ավելի քան 280 երիտասարդներ Read more...
Ո՞վ է վճարում Ձեր ուսման վարձը