







| Առաջին Ամանoրյա Երեկոն Արագածոտնի մարզի ԵՄԿԿ ՊՈԱԿ-ում |
Երիտասարդներին անհրաժեշտ է տալ հնարավորություն, որպեսզի նրանք կարողանան հետաքրքիր անցկացնել իրենց ժամանակն ու առօրյան… Արագատսոտնի մարզի ԵՄԿԿ ՊՈԱԿ-ը, մարզի ակտիվ կամավորների, մի քանի հասարակական կազմակերպությունների երիտասարդական թևի հետ միասին կազմակերպեցինք Ամանորյա երեկո, որը անցավ բավականին հետաքրքիր, խաղերով և անակնկալներով լի… Հետաքրքիր և զվարճալի խաղերը հնարավորություն տվեցին երիտասարդներին ավելի մտերմանալ, որը սկիզբ դրեց նոր մտքերի ու հետաքրքիր միջոցառումների: Անցկացվեցին մրցույթներ,որոնց արդյունքում մրցանակի արժանացան` լավագույն պարողը, լավագույն ասմունքողը, հետաքրքիր և զվարճալի միջադեպ պատմողը… Եղավ նաև մարցանակաբաշխություն և ընտրվեց ԵՄԿԿ-ի ամենաակտիվ կամավորը: Մենք համոզված ենք, որ ողջ նախատոնական ուրախ տրամադրությունը կամավորները տարան իրենց հետ և ամբողջ 2009թ.-ի ընթացքում այն կուղեկցի նրանց: Միջոցառման վերջում, երիտասարդները անկեղծ կիսվեցին իրենց տպավորությունների մասին, նրանք շատ գոհ և շնորհակալ էին կազամկերպվածից: |