







| Ամանորյա տոնական միջոցառում |
|
Արդեն իսկ ավանդույթ դարձած այս միջոցառումը հերթական անգամ նշանավորվեց իր հետաքրքիր անակնկալներուվ ու յուրօրինակ դրսեւորումներով, որոնք նախատեսել էին Կոտայքի մարզային երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի աշխատակիցներն ու կամավորները` ամանորյա ձեռնարկն առավել ուշագրավ դարձնելու նպատակով:
Մեզ հետ զրույցում կենտրոնի գլխավոր մասնագետ Կ. Մարգարյանը նշեց. ՙՄիջոցառման բոլոր մասնակիցներն ու կազմակերպիչներն իրականացրին առավելագույնը՝ ամանորյա տոնական տրամադրությունն ու ողջ ընթացքի ակտիվությունն ապահովելու համար: Առավել ուշագրավ եւ նշանակալի հանգամանք կարելի է համարել այն, որ այս տարի մարզային երիտասարդական կենտրոնը, ունենալով համանման միջոցառումների կազմակերպման բավարար փարձառություն, կարողացավ ապահովել սցենարային կետերի բազմազանությունն ու հետաքրքրական բազմաթիվ դրսեւորումներ եւս՚: Միջոցառման ընթացքում ակտիվ երիտասարդներից շատերին շնորհվեցին մրցանակներ տարբեր անվանակարգերում: Ամփոփելով միջոցառման ընթացքը՝ կարելի է փաստել, որ բոլոր մասնակիցների միահամուռ ցանկությամբ միջոցառումն ավարտվեց նախատեսվածից շուրջ երեք ժամ հետո, եւ այդ ողջ ընթացքում սրահում թեւածեցին երգն ու պարը, հումորն ու ջերմությունը, փոխադարձ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները, որոնք ամբողջացրին ձեռնարկի էությունն ու լիարժեքորեն նախանշեցին այն բոլոր դրական լիցքերը, որոնք կհաղորդվեն 2009-ին իրականացվելիք ծրագրերին: |