ArmenianEnglish (United Kingdom)
Սեպտեմբերի 8` Գրագիտության միջազգային օր
Սկիզբ Մարզային կենտրոններ Կոտայք "Ապագան երիտասարդությանն է" մարզային երիտասարդական համաժողովում
"Ապագան երիտասարդությանն է" մարզային երիտասարդական համաժողովում
Երիտասարդության շրջանում վերջին տարիներին իրականացվող աշխատանքն ու պետական եւ հասարակական կառույցների կողմից վարվող քաղաքականության ծավալների մեծացումը հիմք հանդիսացան այս ասպարեզում իրականացվող ձեռնարկների բազմատիպության համար, որոնք բնութագրվեցին ամենատարբեր միջոցառումներով ու նախաձեռնություններով:
Մարզի երիտասարդական կյանքում լուրջ աշխուժություն արձանագրվեց մարզային երիտասարդական կենտրոնի ստեղծման պահից, եւ հետեւողականորեն այս միտումը դարձավ շոշափելի, ու գործունեության շուրջ 2.5 տարիների ընթացքում Կոտայքի ՄԵՄԿԿ-ի միջոցով համախմբվեցին ինչպես մարզի տարբեր համայնքների երիտասարդները, այնպես էլ երիտասարդության խնդիրներով մտահոգ շատ հասարակական կազմակերպություններ: Տարիների այս աշխատանքի ու կատարված գործունեության բաղադրիչների վերլուծության արդյունքում պարզ դարձավ, որ անհրաժեշտություն է առաջացել մարզի երիտասարդության բնագավառում իրականացված աշխատանքների ամփոփման եւ առաջիկայում իրականացվելիք գործընթացների ուրվագծման նպատակով կազմակերպել մարզային երիտասարդական համաժողով` կամավորների, հասարակական կազմակերպությունների,  համայնքային երիտասարդների եւ ուսանողների մասնակցությամբ:
Նախաձեռնության հեղինակներն իրենց առջեւ խնդիր էին դրել հանգամանորեն ուսումնասիրել վերջին մեկ-երկու տարում դաշտում իրականացված աշխատանքներն ու նյութի մատուցման եւ քննարկվելիք թեմաների բազմազանության շրջանակներում կարողանալ ամբողջական պատկերացումներ կառուցել ոլորտի գործունեության վերաբերյալ:
Այս ամենի վերլուծության արդյունքում էլ իրողություն դարձավ մարզային երիտասարդական համաժողովն ու ստացավ հետեւյալ ընթացակարգն ու զեկույցների հաջորդականությունը` ՙՀայրենի պետականության գաղափարախոսությունն ու երիտասարդությունը՚, ՙՀայ Առաքելական Եկեղեցին եւ երիտասարդությունը՚, ՙԵրիտասարդությունը եւ ժողովրդավարությունը. արդիական մտածողությունն ու երիտասարդ մարդկանց մտավոր ներուժի կիրառումը՚,  ՙԵրիտասարդների իրավական իմացություն. անհրաժեշտություն եւ ժամանակի հրամայական՚, ՙԵրիտասարդության առօրյան. հիմնախնդիրներ՚,  ՙՀամայնքային երիտասարդության խնդիրներն ու հեռանկարները՚,  ՙԵրիտասարդությունը եւ գործարարությունը. ինչպես սկսել սեփական բիզնեսը՚,  ՙԱռաջարկությունների փաթեթ. կարծիքների մշակում եւ համատեղ քննարկումներ՚ եւ  այլն:
 

Նորություններ

ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը, ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության “Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն” ՊՈԱԿ-ի և 
Read more...
Սեպտեմբերի 3-ին Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի Երիտասարդ առաջնորդների դպրոցի (ԵԱԴ) հյուրերը թուրք փորձագետներ, Բոսֆորի համալսարանի դասախոս Բեհլուլ Օզքանն ու սոցիոլոգ, քաղաքագիտության դոկտոր, Իզմիրի համալսարանի դասախոս Զաֆեր Յորուքն էին։ Read more...
Սիրելի՜ երիտասարդներ, շնորհավորում ենք ձեզ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։ Պատահական չէ, որ սեպտեմբերի 1-ը նշվում է որպես Գիտելիքի օր։ Հատկապես կրթությունն ու գիտելիքն են այն բացարձակ արժեքները, որոնցով պայմանավորված է այսօրվա ուսանողի ապագան։ Read more...
Օգոստոսի 25-ին Մեքսիկայի Լեոն քաղաքում մեկնարկել է միջկառավարական համաժողովը, որն անցկացվում է Երիտասարդության համաշխարհային խորհրդաժողովի (ԵՀԽ) շրջանակներում: Հայաստանի Հանրապետությունը կառավարական համաժողովին ներկայացնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ա. Քարամյանը Read more...
“High Fest” միջազգային կատարողական արվեստների 8-րդ փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 1-8-ը: Փառատոնին կմասնակցեն մոտ 50 հեղինակավոր թատերախմբեր մոտ 35 երկրներից:
Ինչպես ամեն տարի՝ այս անգամ ևս փառատոնին ներկա կգտնվեն պատվավոր հյուրեր, Read more...
Վարչապետ Տիգրան Սարգսյանն օգոստոսի 23-ին Ծաղկաձորում մասնակցել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված “Բազե-2010” երիտասարդական հավաքի բացման արարողությանը, որին հրավիրվել էին 18-30 տարեկան ավելի քան 280 երիտասարդներ Read more...
Ո՞վ է վճարում Ձեր ուսման վարձը