ArmenianEnglish (United Kingdom)
Սեպտեմբերի 8` Գրագիտության միջազգային օր
Սկիզբ
Երիտասարդ առաջնորդների դպրոցը Կոտայքում
Հոգեբանական մոտիվների ու մասնագետ-հոգեբանի  կատարած վերլուծությունների շրջանակներում ծավալված շահագրգիռ քննարկումներով էլ  Կոտայքի մարզային երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում մեկնարկեց Երիտասարդ առաջնորդների դպրոցի կողմից կազմակերպվող շուրջ երկամսյա դասընթացը,  որին ըստ նախապես ներկայացված հայտերի կմասնակցեն մարզի շուրջ 40 երիտասարդներ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ՙԵրիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն՚ ՊՈԱԿ-ի և Երիտասարդ առաջնորդների դպրոցի այս նախաձեռնությունն իր դրական արձագանքը ստացավ մարզի երիտասարդության շրջանում, ու նախաձեռնությունը ողջունեցին նաև հասարակական կազմակերպությունները, որոնց հավաստմամբ ևս նման ձեռնարկի անհրաժեշտությունն առկա էր, ու ժամանակն է, որպեսզի առօրյա կյանքի ամենատարբեր բնագավառներին առնչվող թեմաների քննարկմամբ առաջնորդի հմտություններ ձևավորվեն մերօրյա երիտասարդի մարդկային նկարագրում:
Բացման խոսքով հանդես եկավ Կոտայքի մարզային երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի գլխավոր մասնագետ Կարեն Մարգարյանը, ներկայացրեց իրականացվող ծրագրի էությունն ու կարևորեց երիտասարդների ակտիվ մասնակցությունն ու ոգևորությունը, այնուհետև Երիտասարդ առաջնորդների դպրոցի համակարգող Վենարա Առաքելյանն ու հոգեբան Հասմիկ Ազատյանը հանգամանորեն ներկայացրին ծրագրի անհրաժեշտությանն ու հրատապությանը վերաբերող մանրամասներ և շարունակականությանն ու բոլոր փուլերի կազմակերպման տրամաբանությունը:
Դասընթացի ավարտին երիտասարդների հետ ունեցած զրույցներն ապացուցեին ծրագրի առաջին օրվա արդյունավետությունն ու բոլոր մասնակիցները, կիսելով իրենց տպավորությունները, մեծ պատրաստակամություն հայտնեցին առաջիկա դասընթացներին ևս մասնակցել համանման ակտիվությամբ:
 

Նորություններ

Սիրելի՜ երիտասարդներ, շնորհավորում ենք ձեզ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։ Պատահական չէ, որ սեպտեմբերի 1-ը նշվում է որպես Գիտելիքի օր։ Հատկապես կրթությունն ու գիտելիքն են այն բացարձակ արժեքները, որոնցով պայմանավորված է այսօրվա ուսանողի ապագան։ Read more...
Օգոստոսի 25-ին Մեքսիկայի Լեոն քաղաքում մեկնարկել է միջկառավարական համաժողովը, որն անցկացվում է Երիտասարդության համաշխարհային խորհրդաժողովի (ԵՀԽ) շրջանակներում: Հայաստանի Հանրապետությունը կառավարական համաժողովին ներկայացնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ա. Քարամյանը Read more...
“High Fest” միջազգային կատարողական արվեստների 8-րդ փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 1-8-ը: Փառատոնին կմասնակցեն մոտ 50 հեղինակավոր թատերախմբեր մոտ 35 երկրներից:
Ինչպես ամեն տարի՝ այս անգամ ևս փառատոնին ներկա կգտնվեն պատվավոր հյուրեր, Read more...
Վարչապետ Տիգրան Սարգսյանն օգոստոսի 23-ին Ծաղկաձորում մասնակցել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված “Բազե-2010” երիտասարդական հավաքի բացման արարողությանը, որին հրավիրվել էին 18-30 տարեկան ավելի քան 280 երիտասարդներ Read more...
Օգոստոսի 23-28-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Ծաղկաձորում կանցկացնի “Բազե-2010” հավաքը, որին կմասնակցեն 18-30 տարեկան մոտ 300 երիտասարդներ: Հավաքին մասնակցող ջոկատները ներկայացնում են ՀՀ մարզերը, բուհերը, Արցախը և Ջավախքը: Read more...
Օգոստոսի 21-22-ը կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգան կազմակերպում է համակարգչային խաղերի Հայաստանի չորրորդ բաց առաջնությունը: Առաջնությունը միաժամանակ միջազգային WCG(WorldCyberGames) համակարգչային և տեսախաղերի ամենամեծ փառատոնի հայաստանյան նախընտրական փուլն է:
Read more...
Ո՞վ է վճարում Ձեր ուսման վարձը