Skip to content

Արագածոտն PDF Տպել Էլ-փոստ
Արագածոտնի երիտասարդական միջոցառումների
կազմակերպման կենտրոն

Հասցե`
ք. Աշտարակ
Վ. Պետրոսյան 51
Արագածոտնի ԵՄԿԿ-ի /Երիտասարդների միջոցառումների կազմակերպման կենտրոն/ և ՙՀայրնապաշտ՚ՀԿ-ի երիտասարդները օգոստոսի 5-ին հյուրընկալվել էին Զեյթունի ՙՄարի Իզմիրլյանի անվան մանկատանը՚: Այցելության ընթացքում նրանք մանկատան սաներին նվիրեցին խաղալիքներ, հագուստ և գրենական պիտույքներ:Դրանք, Արագածոտնի ԵՄԿԿ-ի գլխավոր մասնագետ Թամարա Խոյեցյանի խոսքերով հավաքվել էին կամավորական սկզբունքով, հիմնականում  մարզկենտրոն Աշտարակից:
ՙՍա մեր առաջին բարեգործական ակցիան է, բայց նման մի այցելություն ենք նախատեսում նաև սեպտեմբերին,- ասաց Թ.Խոյեցյանը` ավելացնելով, որ մանկատուն այցելելուց հետո , տեսան. ՙԵրեխաները որևէ նյութական իրից ավելի`  շփման և ջերմության կարիք ունեն, քանի որ մանկատանը նյութական պայմանները իսկապես շատ լավն են՚,- շարունակում է նա:
Կազմակերպիչներից ՙՀայրենապաշտ՚ՀԿ-ի խորհրդի անդամ Արմեն Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ սա ոչ միայն բարեգործական, այլև հայրենասիրական ակցիա է.ՙՀայրենասիրությունը պետք է սերմանել հենց մանուկ հասակից, այս է պատճառը, որ մենք ցանկանում ենք ինչպես այս, այնպես էլ մյուս 7 պետական մանկատներում հայրենասիրական անկյուններ ստեղծել՚:
Արագածոտնի երիտասարդները զրուցեցին նաև մանկատան տնօրեն, մանկավարժական գիտությունների թեկնածու Հասմիկ Մկրտչյանի հետ, ով ծանոթացրեց մանկատուն ընդունվելու և որդեգրման կարգերին. ՙԵրեխային մեզ մոտ է ուղարկում սոցիալական ապահովության նախարարությունը` հաշվի առնելով նրա տարիքը, հոգեկան և ֆիզիկական զարգացվածությունը: Այնուհետև նա անցնում է 21-օրյա կարանտինային  շրջան, որից հետո նոր համարվում է մանկատան սան՚,-պատմեց նա: Որդեգրման դեպքում հանգամանալից ուսումնասիրվում են պոտենցիալ ծնողները, նրանց սոցիալական ապահովվածությունը,ֆիզիկական և հոգեկան վիճակը.
ՙՄեր երեխաներին հոգեբնական ապրումներից զերծ պահելու համար նրանց ասում ենք, որ ծնողները  մեկնել են Մոսկվա` բնակարան գնելու,- ասաց Հ.Մկրտչյանը,-իսկ երբ նրանց որդեգրում են բացատրում ենք, որ պարզապես  վերադարձել են իրենց ծնողները՚:
Արագածոտնի ԵՄԿԿ-ի և  ՙՀայրենապաշտ՚ՀԿ-ի երիտասարդները շրջեցին մանկատան 5 խմբերով, ծանոթացան երեխաների հետ և բաժանեցին նվերները :  Չնայած նրանք երջանկության մի քանի րոպե պարգևեցին այդ փոքրիկներին, բայց հեռացան` մանկատան պատերից ներս թողնելով աշխույժ Մարիամիկին, ով ցանկանում է վարսավիր դառնալ,համեստ Աննային,փոքրիկ կանաչաչյա Վարդուհուն, ժպտերես Արմանին և…
Զեյթունի ՙՄարի Իզմիրլյանի անվան մանկատունը՚ Հայաստանի 8 պետական մանկատներից մեկն է: Այստեղ ապաստան է գտել 1-13 տարեկան 96 երեխա, որոնցից 25 տոկոսը մտավոր կամ ֆիզիկապես թերզարգացած են: Մանկատանը բացի բազմաթիվ խաղասենյակներից և դասապատրաստման սենյակից գործում են նաև քարերի և հայկական հնագույն իրերի թանգարաններ: ՙՄարի Իզմիրլյանի անվան մանկատունը՚ Հայաստանում առաջինն էր, որ  կատարեց ներառական կրթության փորձ:
 
Հաջորդ >
Advertisement
Մենք ունենք 3 հյուր
Advertisement

Advertisement

Advertisement
Top