Skip to content

Արմավիր PDF Տպել Էլ-փոստ

Արմավիրի երիտասարդական միջոցառումների
կազմակերպման կենտրոն
Հասցե`
ք. Արմավիր
 Աբովյան փ., թիվ 137 վարչական շենք
Հեռախոս`(0237) 6 87 21

Էլ. հասցե` This email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it

 

Լինենք  իրական քրիստոնյա

ArmavirԻր գործունեության առաջին իսկ օրերից Արմավիրի Երիտասարդական միջոցառումների կազմակերպման մարզային կենտրոնը մեծ ուշադրություն է դարձրել երիտասարդների հոգևոր- մշակութային ճիշտ դաստիարակությանը: Դրան են ուղղված եղել հոգևորականի հետ ամենշաբաթյա հանդիպումները, անդրադարձը ավանդական հայկական տոնացույցում նշվող տոներին և մասնակցությունը մի շարք եկեղեցական արարողություններին: Մարտի 15-ին Արմավիրի մարզի Սբ. Ղազար եկեղեցում տեղի ունեցավ մեծ միջոցառում` նվիրված Ղազարոսի հարության հիշատակությանը: Արմավիրի երիտասարդները մասնակցեցին պատարագին, այնուհետև Արարատյան հայրապետական թեմի և Քարակերտի երիտասարդաց միությունների հետ մասնակցեցին արդեն ավանդույթ դարձած խաչերթին և եղան Արմավիրի առաջնորդարանում, որտեղ հանդիպում ունեցան թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանի հետ: Հանդիպման ընթացքում սրբազանը նշեց, որ այսօր երիտասարդության համար գերխնդիր է պահել հայ առաքելական եկեղեցու պատգամներն ու լինել իրական քրիստոնյա: 

ՙԳրական Արմավիր՚ ժողովածուի շնորհանդես

ArmavirՓետրվարի 15-ին Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՙԳրական Արմավիր՚ ժողովածուի շնորհանդեսը, որին ներկա էին Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանը, ՙԳրական Արմավիր՚ ակումբի անդամներ, մշակույթի ոլորտում գործունեություն ծավալող այլ գործիչներ:
Ժողովածուի մեջ ընդգրկված ստեղծագործողների մեծ մասն Արմավիրի ԵՄԿԿ կամավորների գործերն էին: Սկսնակ ստեղծագործողներին ուղղված  բազմաթիվ շնորհավորանքի խոսքեր հնչեցին: Հատուկ շնորհավորանքով հանդես եկավ Արմավիրի մարզպետ     Ա . Ղահրամանյանը, ում անմիջական հովանավորությամբ էլ գիրքը լույս էր տեսել:

 

Հեղինակային իրավունքի խախտումներն ու պաշտպանությունը
ՀՀ տարածքում

ArmavirԱրմավիրի ԵՄԿԿ- ում ծրագրեր են իրականացվում ոչ միայն տեղական, այլև մայրաքաղաքից ժամանած ՀԿ-ների կողմից: Հունվարի 29-ին Արմավիրի ԵՄԿԿ–ում ՙՀայ հեղինակ՚ ՀԿ-ի կողմից անցկացվեց ՙՀեղինակային իրավունքի խախտումներն ու պաշտպանությունը ՀՀ տարածքում՚  թեմայով սեմինար, որին հիմնականում մասնակցում էին Արմավիրի ստեղծագործող և արվեստի ու մշակույթի ոլորտում գործունեություն ծավալող երիտասարդներ:
Հայաստանում նոր հասարակարգի կառուցումն արմատական լուծում պահանջող խնդիրներ ստեղծեց գրեթե բոլոր ոլորտներում: Այդ խնդիրներից մեկն էլ առնչվում է հեղինակային իրավունքների պաշտպանությանը: Հեղինակային իրավունքը մտավոր սեփականության ոլորտներից մեկն է: Ոլորտի հիմնական նպատակն է աջակցել ազգային մշակույթի պահպանմանը, ազգային, մշակութային ժառանգության հաստատմանն ու տարածմանը: Կարևորագույն խնդիրներից մեկն է նաև նպաստավոր պայմաններ ստեղծել արվեստագետների, գիտաշխատողների և մշակութային այլ գործիչների համար: Հեղինակային իրավունքը տարածվում է գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունների վրա:
Ներկաները գոհունակություն հայտնեցին նման միջոցառման համար և հավաստեցին, որ սեմինարի ընթացքում գտան իրենց հուզող հարցերից մեծ մասի պատասխանը:

ՙԵրիտասարդների մոբիլիզացիա և ընդգրկում համայնքի կյանքում՚

ArmavirՙԵրիտասարդների մոբիլիզացիա և ընդգրկում համայնքի կյանքում՚ ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 20-ին Երիտասարդական միջոցառումների կազմակերպման Արմավիրի մարզային կենտրոնում տեղի ունեցավ սեմինար-քննարկում Արմավիրի մարզում գործող բոլոր ուսումնական հաստատությունների ուսանողների, Արմավիր քաղաքի ավագանու անդամների, գործող ՀԿ-ների, այդ թվում ՙՆաիրի՚ ՀԵԾ ՀԿ, մարզպետարանի համապատասխան ներկայացուցչի մասնակցությամբ: Սեմինարի ընթացքում քննարկվեց և ուսանողներին ներկայացվեց ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքի I մասը:
Վեր հանվեցին և ուրվագծվեցին Արմավիր քաղաքի հիմնախնդիրները` հիմնվելով մասնակիցների ունեցած տեսակետների վրա: Համատեղ քննարկվեցին այդ խնդիրների առաջացման պատճառներն ու դրանց լուծման մեխանիզմները: Առավելապես ուշադրություն դարձվեց տարածաշրջանում երիտասարդության դերի բարձրացմանը` ավագանու հետ պայմանավորվելով հետագայում Արմավիր քաղաքի ավագանուն կից մշտական գործող հանձնաժողովներում ընդգրկել ակտիվ երիտասարդությանը` ուսումնական հաստատությունների ակտիվ ուսանողների, ուսանողական խորհուրդների նախագահներին:
ՈՒսանողների կողմից վեր հանվեցին մի շարք խնդիրներ, այդ թվում`

  • երիտասարդների ժամանցային վայրերի ստեղծում
  • սոց. անապահով ուսանողների աջակցում
  • աջակցում երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը
  • երիտասարդության հոգևոր և ‎ֆիզիկական զարգացմանն ու քաղաքացիական, հայրենասիրական դաստիարակությանն ուղղված պայմանների ձևավորում
  • աջակցություն տաղանդավոր երիտասարդությանը
  • աջակցություն երիտասարդ ձեռներեցներին

Արմավիր քաղաքի ավագանու անդամ Գառնիկ Ասատրյանը առաջարկեց ծրագրի շրջանակներում ՙՆաիրի՚ ՀԿ-ի և Երիտասարդական միջոցառումների կազմակերպման Արմավիրի մարզային կենտրոնի ռեսուրս բազայում ստեղծել աշխատանք փնտրող երիտասարդների և տվյալների բազա:
Ավագանու անդամ Գագիկ Շիրվանյանը հայտնեց իր գոհունակությունը ծրագրի կազմակերպման  և անցկացման որակի վերաբերյալ և պատրաստակամություն հայտնեց աջակցել երիտասարդների կողմից կազմակերպված ծրագրային նախաձեռնություններին:
Սեմինարի ընթացքում մասնակիցներին բաժանվեցին ծրագրի շրջանակներում կազմված ՙՀՀ օրենքը ՏԻՄ-երի մասին՚ ձեռնարկը: Հանդիպման ընթացքում մասնակիցներին բաժանվեց փաթեթ, որն իր մեջ պարունակում էր վերոհիշյալ ձեռնարկը, նոթատետրեր, գրենական պիտույքներ և հարցաթերթիկներ:
Հանդիպման ընթացքում անցկացվեց խաղ` մասնակիցների համագործակցության ընկալման աստիճանի որոշման վերաբերյալ:
Խաղի քննարկման արդյունքում նշվեց, որ շատ հաճախ հանդիպող բացասական երևույթները ին‎որմացիայի թերի ընկալման կամ իրազեկության պակասի արդյունք են:
Ըստ ծրագրի՝ 2-րդ հանդիպումը տեղի ունեցավ դեկտեմբերի 28-ին ՙՆաիրի՚ ՀԵԾ ՀԿ գրասենյակում: Հանդիպման ընթացքում կազմավորվեց ‎ֆոկուս խումբ, որում ընդգրկվեցին Արմավիրի ՙԱրարատ՚ համալսարանի 5 ուսանողներ: Վերջիններս ներկայացրին իրենց հուզող խնդիրները, մասնավորապես`

  • ուսանողական խորհրդի հզորացումը
  • ծրագրեր գրելու հմտությունների բացակայությունը
  • ‎ֆինանսական աղբյուրների ձեռքբերման ուղիները
  • դոնոր կազմակերպությունների հետ աշխատելու ձևը

Ինչպես նաև արվեցին վերը նշված խնդիրների լուծման առաջարկներ՝

  • հետագայում կազմակերպել ուսանողական դասընթաց-սեմինարներ, որոնց ընթացքում ուսանողներին կտրվեն գիտելիքներ համապատասխան հմտությունների վերաբերյալ
  • հզորացնել ուսանողական խորհուրդները
  • մշակել ուսանողական խորհուրդների համագործակցության մեխանիզմներ, կազմակերպել ինտելեկտուալ խաղեր մարզամշակութային միջոցառումներ։

 3-րդ հանդիպումը տեղի ունեցավ հունվարի 8-ին Երիտասարդական միջոցառումների կազմակերպման Արմավիրի մարզային կենտրոնում: Սեմինարի մասնակիցներին ներկայացվեց ՀՀ պետական երիտասարդական քաղաքականության մասին հայեցակարգը: Մասնավորապես քննարկվեցին հետևյալ հարցերը`

  • աջակցություն երիտասարդական ձեռներեցությանը
  • սոցիալական ծառայությունների երաշխավորված տրամադրում
  • աջակցություն տաղանդավոր երիտասարդությանը
  • երիտասարդության հոգևոր և ‎ֆիզիկական զարգացմանն ու քաղաքացիական, հայրենասիրական դաստիարակությանն ուղղված պայմանների ձևավորում
  • աջակցում երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը

Քննարկման վերջում Արմավիրի ուսումնական հաստատությունների ուսանողական խորհուրդների ՙՆաիրի՚ ՀԵԾ ՀԿ-ի, Արմավիրի ԵՄԿԿ-ի ակտիվ կամավորների կողմից մշակվեց ՙԵրիտասարդական ուղերձ՚, որը պետք է հղվի ՀՀ վարչապետ Ս. Սարգսյանին, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության  ՙԵրիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն՚ ՊՈԱԿ-ի տնօրեն Մ. Ջավադյանին, Արմավիրի մարզպետ Ա Ղահրամանյանին, Արմավիրի քաղաքապետ Ռ. Խլղաթյանին, Արմավիրի տարածաշրջանի ԶԼՄ-ներին և երիտասարդական ՀԿ-ներին: Սեմինարի ընթացքում մասնակիցները հարցաթերթիկներ  լրացրեցին: Ծրագրի ավարտին մասնակիցներին տրվեցին դիպլոմներ և շնորհակալագրեր:

Ներկայացում Ալեքսանդր Վամպիլովի ՙՊատմություն Մետրամպաժի հետ՚

ArmavirԱրմավիրի թիվ 1 մշակույթի տանը վերջերս կազմավորվեց թատերական խումբ, որտեղ հիմնականում ընդգրկված էին  Արմավիրի ԵՄԿԿ կամավորները: Վերջիններիս քրտնաջան աշխատանքի շնորհիվ արմավիրցիները հնարավորություն ունեցան ականատես լինելու մի գեղեցիկ ներկայացման: Բեմադրվեց  Ալեքսանդր Վամպիլովի ՙՊատմություն Մետրամպաժի հետ՚ ներկայացումը, որի անդրանիկ ցուցադրությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 13-ին: Մոտ 1,5 ժամ տևողություն ունեցող ներկայացման ընթացքում մասնակիցներն իրենց հիանալի խաղով ներկաներին մեծ բավականություն պատճառեցին: Ներկայացումը դիտելու էին եկել նաև Արմավիրի քաղաքապետ Ռ. Խլղաթյանը: Վերջինս, իր հիացմունքն արտահայտելով, խոստացավ աջակցել սկսնակ դերասաններին նոր ներկայացում բեմադրելու հարցում: Արմավիրցի երիտասարդների թատերական տաղանդը գնահատվեց ներկաների  կողմից, որի ապացույցը նրանց երկարատև ծափահարություններն էին և ոմանց կողմից հնչած հիացմունքի ու շնորհակալանքի խոսքերը:

ՙԱռողջ երիտասարդությունը` երկրի զարգացման նախապայման՚

ArmavirՙԱռողջ երիտասարդությունը` երկրի զարգացման նախապայման՚ ծրագրի շրջանակներում  Արմավիրի Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում դեկտեմբերի 13-ին տեղի ունեցավ Սեմինար-քննարկում, որին մասնակցում էին Արմավիրի ուսումնական հաստատությունների ուսանողներ, հասարակական և միջազգային կազմակերպությունների  ¥ՙՆաիրի՚ ՀԵԾ, ՙԱԶԿ՚, ՙԵրազանքների երկիր՚, ՙԿարմիր խաչ՚¤ անդամներ, Հայաստանի տարբեր բուհերի ուսանողներ: Բոլոր մասնակիցներին բաժանվեցին գրքույկներ, որոնց մեջ ամփոփ ներկայացված էին սեմինարի ընթացքում ներկայացվող թեմաները: Սեմինարի ընթացքում նախ  մասնագետն անդրադարձավ թմրամոլություն, ալկոհոլամոլություն, ծխախոտամոլություն անառողջ երևույթներին` մատնանշելով դրանցից յուրաքանչյուրի վնասակար ազդեցությունը մարդկային օրգանիզմի վրա, այնուհետև ներկայացվեցին քաղցկեղի վերաբերյալ վիճակագրական տվյալները։ Երիտասարդներից շատերը ցանկություն հայտնեցին հանդես գալ որպես նախաձեռնող խումբ և կարևորեցին նման սեմինար-քննարկումները հատկապես մարզի մի քանի համայնքներում: Ակտիվ մասնակիցներին, ովքեր նաև իրենց աջակցությունը ցույց տվեցին ծրագրի իրականացմանը, տրվեցին շնորհակալագրեր ՙԵրազանքների երկիր՚ հասարակական կազմակերպության կողմից:

ՙԱրեգ՚ գիտամշակութային երիտասարդական ասոցիացիան` Արմավիրի ԵՄԿԿ-ում

ArmavirԴեկտեմբերի 10-ից Արմավիրի ԵՄԿԿ-ում մեկնարկեց ՙԹրա‎ֆիքինգի դեմ պայքարի քարոզարշավ  ՀՀ մարզերում՚  ծրագիրը, որին իրենց մասնակցությունը ցուցաբերեցին Արմավիրի ԵՄԿԿ-ի բազմաթիվ կամավորներ: Ծրագրի նպատակն էր քարոզարշավի միջոցով բարձրացնել հասարակության իրազեկության մակարդակը թրա‎ֆ‎իքինգի և դրա հետևանքների, օրինական գործոնների և զոհերին աջակցելու ծրագրերի մասին:
Ծրագիրն իրականացվեց  4 հիմնական փուլերով.
• Նախապատրաստական փուլ. նախաձեռնող խմբերի ձևավորում, մարզային համակարգողների վերապատրաստում, հետաքրքրված կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցության մոդելի և PR ռազմավարության մշակում
• Կրթական և տեղեկատվական փուլ. ‎ֆոկուս խմբերի կազմակերպում գործող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, տպագրական նյութերի հրատարակում և տարածում
• Իրականացման փուլ. նախնական քարոզարշավ, տպագիր նյութերի տարածում,  հակաթրա‎ֆիքինգի շաբաթի կազմակերպում:
• Ամփոփում:
 

Առաջին ամանորը Արմավիրի ԵՄԿԿ-ում

ArmavirԳեղեցիկ ու հատկանշական տոն է Ամանորը հատկապես երիտասարդների համար, ու կրկնակի հաճելի է, երբ տարեմուտին քեզ շրջապատում են ընկերներ ու բարեկամներ: Այդպիսին էր միջավայրը Ամանորի շեմին Արմավիրի ԵՄԿԿ-ում: Գեղեցիկ երգ, պար, ասմունք` համեմված նուրբ հումորով, իսկ վերջում երեկոյի անակնկալը` ՙՏարվա երիտասարդ՚ կոչման շնորհումը, բազմաթիվ երիտասարդ ընկերներ ու բարեկամներ ունեցող, երիտասարդ կորով ու ավյունով Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին:

 


Հանդիպում Արմավիրի  Բժշկական պետական քոլեջի ուսանողների հետ

Սեպտեմբերի  25-ին Արմավիրի ԵՄԿԿ-ի աշխատակիցները հանդիպում ունեցան Արմավիրի Բժշկական պետական քոլեջի ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում մանրամասն ներկայացվեցին կենտրոնի կողմից իրականացված և իրականացվելիք ծրագրերը: Հանդիպումը նպատակ ուներ համալրել կենտրոնը նոր և ակտիվ կամավորներով, ովքեր իրենց եռանդով ու աշխատասիրությամբ  կարող են նպաստել ինչպես  Արմավիր քաղաքի, այնպես ել հարակից համայնքների երիտասարդական կյանքի ակտիվացմանը: Երիտասարդների հետ հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում: Ակնառու էր ուսանողների հետաքրքրվածությունը, և բազմաթիվ երիտասարդներ համալրեցին կենտրոնի կամավորների շարքերը:

ԱՐԺԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿ ՙԲԱԶԵ-2007՚- ում

ArmavirՄիկրոավտոբուսը մոտենում էր հայաստանյան այդ գողտրիկ ու գեղատեսիլ անկյունին, որտեղից կարծես սկիզբ է առնում հայրենական բնաշխարհի մեղմ անդորրը, հայոց ջրերի ակունքների ակունքը, իսկ այժմ արդեն համայն աշխարհում սփռված հայության կորիզի` երիտասարդության միասնության գաղափարի միահյուսման շունչը:
Խցիկում զգացվեց գեղատեսիլ Ջերմուկի հևքը, ուր օդում արդեն ՙկախված՚ էր միասնական հաղթանակի անխախտ կամքը` Արմավիրի ջոկատի արդեն մեկ բռունցք դարձած գոյությամբ: Նրանք 12-ն էին` 12 բանիմաց ու խելացի, ուժեղ`ամեն իմաստով, շրջահայաց և, որ գլխավորն է, մեծ ազգասեր երիտասարդներ: Իհարկե, նրանցից յուրաքանչյուրի ընտրությունը դեռևս Արմավիրի մարզկենտրոնում այնքան էլ հեշտ չէր եղել, քանի որ նախնական հայտեր ներկայացրած ավելի քան 50 շնորհալի երիտասարդներից յուրաքանչյուրն էլ արժանավոր անհատականություն էր: Արմավիրի մարզպետարանն ու ԵՄԿԿ-ն, այնուամենայնիվ, ընտրեցին մի ամրակուռ թիմ, որի առջև ի սկզբանե դրված էր հավաքից պատվով վերադառնալու խնդիր…
Հենց առաջին երեկոյին էլ տեղի ունեցավ  ՙԲԱԶԵ-2007՚-ի բացման արարողությունը: Պահը հուզիչ էր. աշխարհի բոլոր ծայրերից հավաքված հայ երիտասարդները` 3 գույնի շապիկներ հագած, նկարեցին եռագույնը: Գույները գնալով ձուլվում էին և արդեն ոչ թե ՙպայքար՚ էին խորհրդանշում, այլ` միասնություն…
Հաջորդ օրերին սկսեցին արդեն տարբեր ձևերի միջև մրցությունները, որոնց ընթացքում էլ առաջանում էին նոր ծանոթություններ: Արմավիրի ջոկատի յուրաքանչյուր քայլում գերիշխում էր ազգային մոտիվը, ազգային մտածելակերպը, ոգին ու շունչը` լիներ դա նորաձևությունը, քանդակը կամ նկարչությունը և, որ ամենից հետաքրքիրն էր` պարը: Այս ամենով ներկայացնում էին հայ մշակույթն ու արվեստը` հայ մարդուն իր ակունքներից մինչև մեր օրերը: Արմավիրցիների հաղթանակները հաջորդում էին մեկը մյուսին` մրցապայքարներից մեծամասնություններում: Դրանք ողջ թիմի հաղթանակներն էին:
Վերջապես եկավ Գալլա-համերգի օրը, հաղորդավարը հնչեցրեց. ՙՆարնջագույն ճակատի լավագույն ջոկատ է ճանաչվում Արմավիրի ջոկատը՚: Ջոկատի 12 անդամների ցնծությանը չափ չկար, միմյանց ձեռք բռնած բարձրացան բեմ, որտեղից տեսնում էին իրենց նոր ընկերների ուրախությունը` հենց իրենց հաղթանակի համար: Նրանք արել էին առավելագույնը. ձեռք էին բերել հաղթանակ, նոր ընկերներ, ճանաչել էին իրենց ազգն ամբողջությամբ, այո, ճանաչել էին իրենք իրենց:
Եվ ահա մինչ մեր թիմը հաղթանակած կմտներ Արմավիր, հաղթանակի լուրն արդեն այնտեղ էր: Եվ այդ ուրախությունը նրանց հետ կիսեց և շնորհավորեց անձամբ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը` կազմակերպելով հատուկ հանդիպում ՙԲԱԶԵ-2007՚ հավաքի Արմավիրի ջոկատի բոլոր անդամների հետ, որոնցից յուրաքանչյուրը և բոլորը միասին բարձր պահեցին մարզի պատիվը և վերադարձան մեծ տպավորություններով ու լի հոգիներով, էլ ավելի երիտասարդացած ավյունով, ինչպես բազե` հզոր բազե, քաջ բազե…

Հիշե զանոնք, որ գերեզմանին մեջ
ննջելով սուրն իրենց գլխուն ներքևը դրին:
Քաջաց բարձն է սուրը:
Գարեգին Նժդեհ

ArmavirՀունիսի 29-ին Արմավիր քաղաքի Հանրապետության և Երևանյան փողոցների խաչմերուկի հարակից հրապարակում`  Արցախյան պատերազմում զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, Արմավիրի ՙԱնհայտ կորած ազատամարտիկների հարազատներ՚ հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր միջոցառում` նվիրված ՙԱրծիվ 13՚ ջոկատի զոհված և անհայտ կորած տղաների հիշատակին: Միջոցառմանը ներկա էին և հուշարձանին ծաղիկ դրեցին Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանը, Արմավիրի քաղաքապետ Ռ. Խլղաթյանը, Արմավիրի ԵԿՄ փոխնախագահ Ա. Խաչատրյանը և բազմաթիվ քաղաքացիներ ու անհայտ կորածների հարազատներ: Մեծ էր ներկաների մեջ նաև երիտասարդների թիվը, որոնց անունից խոսք հնչեցրեց Արմավիրի երիտասարդական կենտրոնի առաջատար մասնագետ Ա. Առաքելյանը: Նա իր խոսքում մասնավորապես նշեց.
  Հարգելի ներկաներ` ծնողներ, մայրեր, քույրեր, եղբայրներ, այսօր մենք բոլորս հավաքվել ենք այստեղ` վառ պահելու Արցախյան հերոսամարտում զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հիշատակը:
 Այո՜, հասել է ժամանակը` վերհիշելու մեր պատմության անմոռաց էջերը, վերհիշելու և արժանին մատուցելու մեր հերոսներին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին մեր պետականությանը, մեր ազատությանը, մեր ժողովրդին ու մեր հավատքին:
 Մենք բոլորս գիտենք, որ մեր կյանքի իմաստը նպատակներին ձգտելու գեղեցկության և ուժի մեջ է, և հարկավոր է, որ մեր կեցության յուրաքանչյուր պահն ունենա իր բարձր նպատակը:
 Ո՞րն է հայ մարդու կյանքի ուղեցույցը, մարդկության գիտակցությանը հասու ի՞նչ չափանիշներով է ուղղորդվում նա այս խորհրդավոր աշխարհում:
 Դարերով հայ մարդու նպատակն է եղել ունենալ ազատ ու  անկախ   հայրենիք:
Ոչ թե դեգերել օտար ափերում, այլ ապրել, ստեղծագործել ու արարել սեփական հայրենիքում: Ահա սրա մասին էին մտածում ՙԱրծիվ 13՚-ի տղաները: Հաստատ համոզված էին, որ միայն սա է նպատակը, մնացյալը, որին մյուսները նպատակ են անվանում, նպատակ չեն. դրանք ցանկություններ են:
 Նրանք հայ ժողովրդի այն զավակներից էին, որոնց համար միշտ պետք է աղոթենք առ Աստված: Նրանք այն քաջ հայորդիներից էին, ովքեր գտնում էին, որ ապրել` ասել է թե ստեղծագործել ու արարել, պայքարել ու մաքառել, պահել ու պահպանել, տրվել ամբողջ էությամբ, չխնայել ոչինչ, նույնիսկ ամենաթանկը`  կյանքը:
Մի խոսքով, ապրել` ասել է անմահանալ:
 Նրանք գնացին, գնացին ու ձուլվեցին անհայտությանը, գնացին թողնելով մի բարի անուն, անմար մի հիշատակ, որ դեռ երկար պիտի ապրի մեր մեջ, մեր հուշերում և հայ ժողովրդի անվերջանալի պատմության մեջ:

Երեխաների պաշտպանության օր

Հունիսի մեկին երեխաների իրավունքների պաշտպանության օրը Արմավիրի կենտրոնական հրապարակում Արմավիրի Զարգացման Կենտրոն  ՀԿ –ի կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցելուց հետո Արմավիրի ԵՄԿԿ-ի կամավորները կենտրոնի նախաձեռնությամբ և ՙՆաիրի՚ ՀԿ մասնակցությամբ հաշմանդամ երեխաներին ուղեկցեցին դեպի ՙԱլո՚ զբոսայգի,որտեղ երեխաները նրանց օգնությամբ հնարավորություն ունեցան օգտվել ամենատարբեր ակտրակցիոններից: Այնուհետև Արմավիրի ԵՄԿԿ կամավորները այցելեցին Արմավիրի գիշերօթիկ օժանդակ դպրոց: Այցի նպատակն էր փոխել երիտասարդների վերաբերմունքը թույլ մտավոր ունակություններ ունեցող երեխաների հանդեպ և օգնության պատրաստակամություն դրսևորել վերջիններիս նկատմամբ:Այցելության ընթացքում հնչեցին շնորհավորանքներ և երեխաներին բաժանվեցին նվերներ:Երեխաների համար նվերները պատրաստել էին ինչպես կամավորները, այնպես էլՙՆաիրի՚ ՀԿ և Արմավիրի թեմը, սակայն ավելի մեծ ուրախություն երեխաներին պատճառեց կենտրոնի աշխատակիցների կողմից պատրաստած անակնկալը.այն էր տորթեր, որն էլ միջոցառման վերջում փոքրիկները համտեսեցին: Նախաձեռնությունը ողջունեցին նաև երեխաների ծնողները:  Իր շնորհակալական խոսքը հղեց նաև դպրոցի տնօրենը: Կենտրոնի աշխատակիցները խոստացան, որ այսուհետ նմանատիպ հանդիպումներ երեխաների հետ հաճախակի կկազմակերպվեն:

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ  ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ՕՐ

ArmavirՀայկական տոնացույցում նշվող գեղեցիկ տոներից է Սուրբ սարգսի տոնը`երիտասարդության օրհնության օրը: Այդ օրը ժողովուրդը գնում է եկեղեցի, աղոթում` հայցելով Սուրբ Սարգսի բարեխոսությունը, մասնակցում սուրբ պատարագին, իսկ երիտասարդները քահանայից ստանում են մասնավոր օրհնություն` մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին  հավատարիմ մնալու և հայ եկեղեցու հավատարիմ զավակը լինելու համար: Սուրբ Սարգսի տոնն այս տարի Արմավիր քաղաքում նշվեց առաջին անգամ և մեծ շուքով:Օրվա խորհուրդը երիտասարդների համար մեծ տոնախմբության վերածվեց մարզպետարանի և քաղաքապետարանի կողմից կազմակերպած միջոցառման շնորհիվ իսկ տոնի մտահաղացումը Արմավիրի Երիտասարդական Միջոցառումների Կազմակերպման Կենտրոնինն էր: Տոնին ներկա էին  և իրենց բարեմաղթանքներն արմավիրցի երիտասարդներին հղեցին Արմավիրի մարզպետ  Աշոտ Ղահրամանյանը, Արմավիրի քաղաքապետ  Ռուբեն Խլղաթյանը: Իրենց տերունական օրհնանքը տվեցին Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն Ադամյանը և այլ քահանաներ:Երիտասարդներին շնորհավորելուէին եկել ճանաչված ևսիրված կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը, դերասաններ Ազատ Գասպարյանը, Գուժ Մանուկյանը: Որպես  օրվա խորհուրդ երիտասարդներին բաժանվեցին աղի բլիթներ և ՙՄիջինք՚ կոչվող գաթաներ, որոնց մեջ, ըստ ավանդության, դրված էին մետաղադրամներ: Երիտասարդներին ուղղված  շնորհավորանքները շարունակվեցին ողջ տոնի ընթացքում` որն ուղեկցվեց համերգով և մոմավառությամբ:

ՀՈԳԵՎՈՐ  ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱ ՆՈՒՄ

Երիտասարդի ճիշտ հոգևոր դաստիարակությունը կարևորվելէ  բոլոր ժամանակներում, և այդ գործում իրենց անմնացորդ ներդրումն են ունեցել և եկեղեցին , և պետությունը: Արմավիրի ԵՄԿԿ-ում արդեն ավանդույթ է դարձել հոգևորականի հետ ամենշաբաթյա հանդիպումները, որի նպատակնէ բարձրացնել հոգևոր արժեքների գիտակցումը երիտասարդների շրջանում,ընդգծել եկեղեցու ազգապահպան գործունեության ոլորտները: Հոգևորականի կողմից կատարվում են Աստվածաշնչյան ընթերցումներ և մեկնաբանություններ:Տրվում տեղեկատվություն թեմի գործունեթության մասին,կամավորների բոլոր հարցերին տրվում են անհատական պատասխաններ:

ՍԳՈ ԵՐԹ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

ArmavirԱրմավիրի երիտասարդները միանում են հնչած բոլոր դատապարտումներին ու բողոքներին, որոնք առնչվում են հայտնի հայ հրապարակախոս, մտավորական և գործիչ, Թուրքիայում հայերենով և թուրքերենով հրատարակվող երկլեզու շաբաթաթերթի գլխավոր խմբագիր  Հրանտ Դինքի  դավադիր սպանությանը: Թուրքիայում կատարված այս  հերթական ոճիրը ցնցեց ոչ միայն Հայաստանի և աշխարհասփյուռ հայությանը, այլ  ամբողջ աշխարհի առաջադեմ մարդկությանը: Արդարության ջատագով Հրանտ Դինքի կյանքը պայքար էր` ուղղված համամարդկային և մարդկային արժեքների պահպանմանը և հաստատմանը, մարդու իրավունքների և ազատ, համարձակ խոսքի, ազատատենչ գաղափարների տարածմանը: Հրանտ Դինքի` խոսքի ազատության և Թուրքիայում ապրող  բոլոր ազգային փոքրամասնությունների իրավունքների համար պայքարող անխոնջ մարտիկի մահը մի ազդու ահազանգ էր ուղղված հայ   ժողովրդին և ամբողջ մարդկությանը` թերահավատ լինելու  թուրքական ՙազնվությանը և քաղաքակրթությանը՚:

ՀԻՇԱՏԱԿԻ  ՈՒ  խՈՆԱՐՀՄԱՆ  ՕՐ

Ցավալի է, որ տասնայակ տարիներ անց  հայ ժողովուրդը դեռ զգում է  իր ճակատագրին հանդիպած անմարդկային ոճրագործության շունչը, ակնհայտ է, սակայն, որ մոռացության չի տրվում  միլիոն ու կես անմեղ զոհերի հիշատակը: Այսօրվա երիտասարդությունը նույնքան պահանջատեր է, որքան նախորդները, և դրա վառ ապացույցն է  նրանց կազմակերպած բազմաթիվ հիշատակի երթերը ոչ միայն  մայրաքաղաքում այլև մարզերում: Արմավիրում ամեն տարի հիշատակի երթը ուղղվում է դեպի ՙԱլո՚ քաղաքի անվան զբոսայգում տեղակայված հուշարձան, այնուհետև Ծիծեռնակաբերդ: Լինենք պահանջատեր ու ապրենք  խաղաղ` արդար մարդկությամբ շրջապատված:

 
< Նախորդ   Հաջորդ >
Advertisement
Մենք ունենք 1 հյուր
Advertisement

Advertisement

Advertisement
Top