|
Վայոց Ձորի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն Հասցե` ք. Եղեգնաձոր Մոմիկի 1 Մշակույթի տուն Հեռախոս`(0281) 2 23 60 Էլ. հասցե`
This email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it
Էլեկտրոնային կառավարումը ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական համակարգերում Վերջին տարիներին ինտերնետի ընկալումը, որպես գլոբալ զանգվածային տեղեկատվության միջոց, շատ մեծ չափերի է հասել, և անժխտելի է, որ այն կտրականապես փոխել է մարդկանց հաղորդակցման և տեղեկատվություն փոխանակելու միջոցները: Նոյեմբերի 20-ին և 21-ին Գորիսի ուսուցիչների միությունը (ԳՈՒՄ) Վայոց ձորի մարզային երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում անցկացրեց սեմինար-դասընթաց, որի ժամանակ մասնակիցները ծանոթացան հանրային մասնակցության նպատակով տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման եղանակներին: Դասընթացին մասնակցում էին մարզային 4 ՀԿ-ներ, ԵՄԿԿ կամավորները, ուսանողներ, ինչպես նաև մարզպետարանի աշխատակիցներ: Սեմինար-դասընթացի նպատակն էր մասնակիցների մոտ ապահովել օրենսդրական դաշտի և իրավական ակտերի, ինչպես նաև էլեկտրոնային ծառայությունների միջոցով հասարակություն և պետական պաշտոնյա փոխհարաբերության հասանելությունը: Դասընթացի առաջին օրը ամբողջությամբ նվիրված էր Ազգային ժողովի հիմնական գործառույթներին, պատգամավորների հիմնական գործառույթներին, Ազգային Ժողովում օրենսդրական գործընթացին, մշտական հանձնաժողովներին և նրանց գործունեությանը, ինչպես նաև ժամանակավոր հանձնաժողովների գործունեությանը: Երկրորդ փուլը նվիրված էր ՀՀ գործադիր և դատական մարմիններին, դրանց հիմնական գործառույթներին, իրավական ակտ հասկացությանը, դրա տեսակներին և ստորադասությանը, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին, դատարան դիմելու, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանին դիմելու կարգին: Կենտրոնի համակարգիչների և արագ ինտերնետային կապի շնորհիվ դասընթացի մասնակիցները հնարավորություն ունեցան տեսական գիտելիքներ ստանալուց հետո դրանք գործնականում կիրառել: Մասնակիցները հնարավորություն ունեցան ինքնուրույն մուտք գործել www.parliament.am, www.gov.am, www.ombudsman.am էլեկտրոնային կայքերը, ուսումնասիրել դրանք: Սեմինար-դասընթացը շատ արդյունավետ և օգտակար էր մասնակիցների համար, նրանց կողմից նկատվեց մեծ ակտիվություն ու հետաքրքրություն մատուցվող թեմայի վերաբերյալ:
Վայոց ձորի ԵՄԿԿ-ի և ՙԵրիտասարդություն հանուն խաղաղության և զարգացման՚ ՀԿ-ի միջև համագործակցությունը բավականին արդյունավետ է դարձել: Չնայած հեռավորությանը, այս երկու կառույցները, միավորելով իրենց հնարավորությունները և ռեսուրսները, կարողացան Վայոց ձորի երիտասարդների գոնե 3 ժամը դարձնել հեաքրքիր և բովանդակալից: Հանդիպման նպատակը տեղական և միջազգային կամավորական ծառայության գաղափարի տարածում էր: Հանդիպումը նպատակ ուներ խթանել կամավորությունը երիտասարդության շրջանում տեղական և միջազգային մակարդակում: Այն անցավ ոչ ֆորմալ կրթական մեթոդով: Մասնակիցները` թվով 35 հոգի, բացառապես կենտրոնի կամավորներն էին, որոնց համար կամավորություն բառը և երևույթն ինքնին նորություն չէին: Սկզբում մասնակիցները միմյանց հետ ծանոթացան ՙսառույցկոտրուկ՚ մեթոդի միջոցով, որը մեծ ակտիվություն մտցրեց և մտերմիկ մթնոլորտ ստեղծեց դահլիճում: Հանդիպման երկրորդ փուլում կամավորները բաժանվեցին խմբերի, և յուրաքանչյուր խումբ, կատարելով առաջադրված աշխատանքը, ներկայացրեց արդյունքը միմյանց ուշադրությանը: Առաջադրանքի նպատակն էր տարբեր իրավիճակների վերլուծության արդյունքում հանգել կամավորական աշխատանքի կարևորության և անհրաժեշտության գաղափարին: Երրորդ մասում մասնակիցները ստացան տեսական գիտելիքներ և գրականություն միջազգային կամվորության վերաբերյալ: Հանդիպումը շատ դուր եկավ և՜ կազմակերպիչներին, և՜ մասնակիցներին, որոնք հեռացան հետագայում կենտրոնում իրականացվելիք նման միջոցառումներին մասնակցելու ակնկալիքով:
Համագործակցության սկիզբ Սեպտեմբերի 18-ին Եղեգնաձոր քաղաքում հաճելի իրարանցում էր: Երկու կարևոր իրադարձություններ էին նախատեսված` մեկը ՀՀ կառավարության արտագնա նիստը, մյուսը` Երևանի պետ. տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի պաշտոնական բացման արարողությունը: Համալսարանի բացմանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ, Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմը, ՀՀ կառավարության անդամներ, ԵՊՏՀ-ի ռեկտորը և պրոռեկտորեները և այլ հյուրեր: Բացման արարողությունից հետո հյուրերը կատարեցին շրջայց համալսարանի տարածքով, ծանոթացան ուսումնական պայմաններին, դասախոսական կազմին և ուսանողներին: Մասնաճյուղի ռեկտոր Էդգար Ղազարյանը շնորհանդեսի միջոցով հյուրերին ներկայացրեց համալսարանի գործունեութունը, նպատակները, գալիք ծրագրերը և ուսանողների առօրյան: Համալսարանի բացումը կարևոր նշանակություն ունեցավ նաև Վայոց ձորի ԵՄԿԿ-ի համար, քանի որ այն ենթադրում է երկուստեք փոխշահավետ համագորակցության հնարավորություն: Պատահական չէր, որ համագործակցության եզրեր էր փնտրում ոչ միայն կենտրոնը, այլ նաև համալսարանի ղեկավարությունը, ի դեմս ռեկտոր Էդգար Ղազարյանի: Համագործակցության առաջարկը մեծ ոգևորությամբ ընդունվեց համալսարանի կողմից և պայմանավորվածություն ձեռք բերվեց կենտրոնի գործունեությունը ներկայացնել ուսանողներին և դասախոսական կազմին: Հոկտեմբերի 7-ին համալսարանի նիստերի դահլիճը լի էր ուսանողներով, ովքեր որոշակիորեն ինֆորմացված էին կենտրոնի աշխատանքների մասին և սպասում էին ավելի մանրամասն տեղեկատվության: Կենտրոնի աշխատակազմը նախապես պատրաստել էր շնորհանդես, որը ուղեկցվող լուսանկարների օգնությամբ լուսաբանում էր կենտրոնի աշխատանքները, նպատակը, առօրյան։ Շնորհանդեսը ներկայացրեց կենտրոնի գլխավոր մասնագետ Հասմիկ Մարգարյանը, ով շնորհանդեսի ներկայացումից հետո պատասխանեց ուսանողներին և դասախոսներին հետաքրքրող հարցերին: Ուսանողները շատ տպավորված էին մատուցված նյութից, և ինչպես նշեց ուսանողներից մեկը. ՙՇատ ուրախալի և հաճելի է, որ մարզում կա նման կառույց, որտեղ երիտասարդները հնարավորություն ունեն կիսելու իրենց կարծիքը իրար նման և միմյանցից տարբերվող երիտասարդների հետ՚: Հանդիպումը վերջում վերածվեց մտերմիկ զրույցի, որին անմիջապես հաջորդեց ավելի քան 20 կամավորների մուտքը և գրանցումը կենտրոն: Եվ հատկանշական է, որ Երևանի պետ. տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղը ԵՄԿԿ-ին տվեց հնարավորություն կամավորներ ունենալ ոչ միայն Վայոց ձորից, այլ նաև ուրիշ մարզերից: Երևի պատահական չէր, որ հոկտեմբորի 7-ը, որը կենտրոնի ծննդյան օրն է, սկսվեց համալսարանի հետ համագործակցության ՙդաշինքով՚: Կենտրոնի համար իսկապես մեծ նշանակություն ունի նման կառույցի հետ համագործակցությունը, որը խոստանում է հետագայում նոր նախաձեռնությունների և համատեղ ծրագրերի իրականացում: ՙՔաղաքակիրթ ընտրազանգված՚ 2008թ. ՏԻՄ ընտրական գործընթացներում երիտասարդների և ուսանողների կամավոր մասնակցությունն ու համախմբումը ապահովելու համար հոկտեմբերի 6-ին Վայոց ձորի ԵՄԿԿ-ում կազմակերպվեց ՙԵրիտասարդական ֆորում՚, որը ՙՔաղաքակիրթ ընտրազանգված՚ ծրագրի մի մասն է: Ծրագիրը նպատակ ունի նպաստել Վայոց ձորի մարզի 1 քաղաքային և 6 գյուղական համայնքների երիտասարդների և ուսանողների քաղաքակիրթ, ակտիվ և իմաստավորված մասնակցության մակարդակի բարձրացմանը 2008թ. ՏԻՄ ընտրական գործընթացներին: Ծրագրի իրականացնողը Վայոց ձորի մարզերում երիտասարդության հիմնախնդիրներով զբաղվող և ընտրական ծրագրերի իրականացման բավարար փորձ ունեցող ՙԵրիտասարդ սերունդ՚ ՀԿ-ն է: Ծրագրի շրաջանակներում կազմակերպվել են հանդիպումներ շահառու համայքների երիտասարդների և առաջադրված թեկնածուների հետ` ծանոթանալու քաղաքական ծրագրերին և քաղաքակիրթ ու գործնական երկխոսություն ունենալու նրանց հետ: Դա խթան է հանդիսանում երիտասարդների և ուսանողների ակտիվությունն ու քաղաքացիական մասնակցությունը ՏԻՄ ընտրական գործընթացներին ապահովելու համար, ինչպես նաև նպաստում է երիտասարդների և թեկնածուների միջև քաղաքական երկխոսության մշակույթի ձևավորմանը: ՙԵրիտասարդական ֆորումին՚ մասնակցեցին քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված 3 թեկնածուները և երիտասարդները: Հանդիպմանը մասնակցում էին 65-70 երիտասարդներ, որոնք բավականին ակտիվ հարցադրումներ էին կատարում թեկնածուներին: Բարձրացվեցին հարցեր, որոնք վերաբերում էին քաղաքի արտաքին տեսքին, երիտասարդների ակտիվ հանգստի և ժամանցի կազմակերպմանը: Քննարկվեցին նաև աշխատատեղեր ստեղծելու հնարավոր ելքերի մասին, և յուրաքանչյուր թեկնածու իր տեսակետից ներկայացրեց հիմնախնդրի լուծման ուղիները: Հանդիպումը արդյունավետ էր, ձևաչափը համապատասխանում էր ռեալ երկխոսություն ունենալու պահանջներին: Թե՜ թեկնածուները, թե՜ երիտասարդները գոհ էին և շնորհակալ ՙԵրիտասարդ սերունդ՚ ՀԿ-ին և ԵՄԿԿ-ին` նման հանդիպում կազմակերպելու համար:
Հանրային ծառայության համակարգը Հանրային ծառայությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքականություն իրականացնելը, պետական ծառայությունը և համանքային ծառայությունը, ինչպես նաև պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանքը: Հենց այս թեմայի շուրջ հոկտեմբերի 30-ին Վայոց Ձորի ԵՄԿԿ-ում <Ազգային Երիտասարդական Միություն> ՀԿ-ն <Հանրային ծառայության համակարգը> ծրագրի շրջանակներում, անցկացրեց սեմինար-դասընթաց: Սեմինար-դասընթացին մասնակցում էին Վայոց Ձորի մարզպետարանի, Եղեգնաձորի քաղաքապետարանի աշխատակիցները, կենտրոնի ակտիվ կամավորները: Ծրագրի ղեկավարները ներկայացրեցին և մեկնաբանեցին <Հանրային ծառայության> հասկացությունները` քաղաքական պաշտոն, հայեցողական պաշտոն, քաղաքացիական պաշտոն, հանրային ծառայության պաշտոն, հանրային ծառայող, կադրերի ռեզերվ, պաշտոնի անձնագիր, դասային աստիճան, ատեստավորում, վերապատրաստում, ծառայողական քննություն, հանրային ծառայողի ռոտացիա: Հանրային ծառայության իրավական ակտերը` <Քաղաքացիական ծառայության մասին> ՀՀ օրենք, <Համայնքային ծառայության մասին> ՀՀ օրենք, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի որոշումներով հաստատված կարգեր, ինչպես նաև պարզաբանեցին, թե ինչպես կարելի է դառնալ հանրային ծառայող: Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվեցին դասընթացի մասնակցության հավաստագրեր:
Սեմինար-քննարկում Այսօր Հայաստանում և հատկապես մարզերում մարդիկ շատ քիչ են տեղեկացված իրենց իրավունքների, հիմնարար ազատությունների, համընդհանուր հարգանքի և պաշտպանվածության մասին: Ամեն տարի Հայաստանում աճում է ՍՃՓՎ (սեռական ճանապարհով փոխանցվող վարակ) և ՄԻԱՎ վարակակիրների թիվը: ՙՀանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք՚ ՀԿ-ն պարբերաբար կազմակերպում է հանդիպումներ հանրապետության տարբեր քաղաքներում, որի ընթացքում մասնակիցները ձեռք են բերում տեղեկատվություն պաշտպանված սեռահարաբերությունների վերաբերյալ: Այդպիսի մի հանդիպում հոկտեմբերի 24-ին կայացավ Վայոց Ձորի ԵՄԿԿ-ում կենտրոնի կամավորների համար: Հանդիպման նպատակն էր երտասարդ հասարակությանը տրամադրել տեղեկատվություն վերը նշված խնդիրների ներկա իրավիճակի մասին, օգնել հասկանալ և գտնել շատ հարցերի լուծումներ, որոնց պատասխանները միգուցե մինչև օրս չեն ստացել: Սեմինար-քննարկման մեկնարկին մասնակիցներին բաժանվեցին մի շարք հարցադրումներից կազմված 2 միանման տեստեր, որոնցից մեկը մասնակիցները լրացրին մինչև ինֆորմացիայի ստանալը, մյուսը` ինֆորմացիան ստանալուց հետո: Դա հնարավորություն ընձեռեց սեմինարավարներին ստուգել և համեմատել մասնակիցների նախնական և արդեն իսկ ձեռք բերված գիտելիքները: Սեմինարավարները մասնակիցներին ներկայացրին հնարավոր բոլոր սեռավարակները, այնուհետև դրանք դասեցին երկու խմբի` բուժվող և անբուժելի: Պարզաբանվեցին թվարկված վարակների ախտանշանները, նրանցից առաջացած առողջական հետևանքները և դրանցից պաշտպանվելու եղանակները: Խաղերը, հարց ու պատասխաններն ու բուռն քննարկումները նյութի ընկալումը մասնակիցների համար դարձրին առավել մատչելի և ըմբռնելի:
Գրական երեկոների շարք Գրականությունը ներկայացնում է մի ամբողջ ժողովուրդ և լեզու, ավանդույթներ և մշակույթ: Սակայն գրականությունը կարևորվում է ոչ միայն որպես մշակութային և պատմական ցուցանմուշ, այլ այն հանդիսանում է մարդկության փորձի մի յուրատեսակ աշխարհ:
Ահա այս կարգախոսին էլ հարազատ մնալով` ՙՎայոց Ձոր մարզի երիտասարդական կենտրոն՚ ՀԿ-ն և Վայոց Ձորի ԵՄԿԿ-ն համատեղ իրականացրեցին ՙԳրական երեկոների շարք՚ ծրագիրը, որը ֆինանսավորվում էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Երիտասարդական միջոցառումների կազմակերպաման կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից: Ծրագրի նպատակն էր երիտասարդության ուշադրությունը սևեռել և նրանց մոտ սեր արթնացնել մեր հայ մեծ գրողների նկատմամբ, տարբեր տեսանյութերի, կինոֆիլմերի, քննարկումների միջոցով մատչելի և հետաքրքիր ձևով ներկայացնել նրանց ստեղծագործությունները, կյանքը և հատկապես դասագրքերից դուրս մնացած դրվագներ: Ծրագիրը տևեց երեք ամիս` հուլիսի 8-ից մինչև սեպտեմբերի 24-ը: Կազմակերպվեցին 5 գրական երեկոներ` 10 օր պարբերականությամբ: Յուրաքանչյուր գրական երեկո նվիրված էր կոնկրետ գրողի: Նախապես խորհրդակցելով գրականության մասնագետների հետ` ընտրվել էին հետևյալ 5 գրողները` Վիլյամ Սարոյան, Ալեքսանդր Շիրվանզադե, Գարեգին Նժդեհ, Հովհաննես Թումանյան և Վահան Տերյան: Ծրագրի մասնակիցները մարզի 9 համայքների երիտասարդներ էին, որոնք փորձագետների օգնությամբ հնարավորություն ունեցան մասակցելու հետաքրքիր քննարկումների ու մատուցված նյութերի վերլուծության: Երիտասարդներին բաժանվեցին նաև բուկլետներ, որոնք պարունակում էին ինֆորմացիա վերոհիշյալ 5 գրողների մասին: Ծրագրի իրականացման արդյունքում ավելի քան 225 երիտասարդներ ստացան ավելի խորը պատկերացում մեր հայ գրողների, նրանց ստեղծագործական կյանքի, մեզ թողած նրանց ավանդի և, ի վերջո, նրանց անմահ ստեղծագործությունների վերաբերյալ: Անգլերենի անվճար դասընթացներ Վայոց ձորի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում արդեն բարի ավանդույթ է դարձել անվճար դասընթացների կազմակերպումը կենտրոնի կամավորների համար: Բոլորովին վերջերս ավարտվեցին իսպաներենի և ֆրանսերենի դասընթացները, և կենտրոնը ձեռնամուխ եղավ նոր դասընթացների կազմակերպմանը: Ձեռք բերեց պայմանավորվածություն Խաղաղության կորպուսի կամավոր Ջոնաթանի հետ անգլերենի անվճար դասընթացներ անցկացնելու համար: Ձևավորվեց 15 հոգուց բաղկացած խումբ, որում ընդգրկվածները քիչ թե շատ տիրապետում են անգլերենին և հնարավորություն կունենան բարելավելու ու խորացնելու լեզվի իմացությունը: Խմբում հիմնականում ընդգրկված են ուսանողներ, ինչպես նաև գյուղական համայնքների երիտասարդներ: Դասընթացներն իրականացվում են շաբաթական երկու օր պարբերականությամբ, 2 ժամ տևողությամբ և կշարունակվեն 2 ամիս:
Համագործակցության սկիզբ Սեպտեմբերի 18-ին Եղեգնաձոր քաղաքում հաճելի իրարանցում էր: Երկու կարևոր իրադարձություններ էին նախատեսված` մեկը ՀՀ կառավարության արտագնա նիստը, մյուսը` Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի պաշտոնական բացման արարողությունը: Համալսարանի բացմանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ, Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմը, ՀՀ կառավարության անդամներ, ԵՊՏՀ-ի ռեկտորը և պրոռեկտորները և այլ հյուրեր: Բացման արարողությունից հետո հյուրերը կատարեցին շրջայց համալսարանի տարածքով, ծանոթացան ուսումնական պայմաններին, դասախոսական կազմին և ուսանողներին: Մասնաճյուղի ռեկտոր Էդգար Ղազարյանը շնորհանդեսի միջոցով հյուրերին ներկայացրեց համալսարանի գործունեութունը, նպատակները, գալիք ծրագրերը և ուսանողների առօրյան: Համալսարանի բացումը կարևոր նշանակություն ունեցավ նաև Վայոց ձորի ԵՄԿԿ-ի համար, քանի որ այն ենթադրում է երկուստեք փոխշահավետ համագործակցության հնարավորություն: Պատահական չէր, որ համագործակցության եզրեր էր փնտրում ոչ միայն կենտրոնը, այլև համալսարանի ղեկավարությունը՝ ի դեմս ռեկտոր Էդգար Ղազարյանի: Համագործակցության առաջարկը մեծ ոգևորությամբ ընդունվեց բուհի կողմից, և պայմանավորվածություն ձեռք բերվեց կենտրոնի գործունեությունը ներկայացնել ուսանողներին ու դասախոսական կազմին: Հոկտեմբերի 7-ին համալսարանի նիստերի դահլիճը լի էր ուսանողներով, ովքեր որոշակիորեն տեղեկացված էին կենտրոնի աշխատանքների մասին և սպասում էին ավելի մանրամասն տեղեկատվության: Կենտրոնի աշխատակազմը նախապես պատրաստել էր շնորհանդես, որն ուղեկցվող լուսանկարների օգնությամբ լուսաբանում էր կենտրոնի աշխատանքները, նպատակը, առօրյան և ավելի տպավորիչ և պատկերավոր էր դարձնում նյութի մատուցումը: Շնորհանդեսը ներկայացրեց կենտրոնի գլխավոր մասնագետ Հասմիկ Մարգարյանը, ով շնորհանդեսի ներկայացումից հետո պատասխանեց ուսանողներին և դասախոսներին հետաքրքրող հարցերին: Ուսանողները շատ տպավորմած էին մատուցված նյութից, և ինչպես նշեց ուսանողներից մեկը. ՙՇատ ուրախալի և հաճելի է, որ մարզում կա նման կառույց, որտեղ երիտասարդները հնարավորություն ունեն կիսելու իրենց կարծիքը իրար նման և միմյանցից տարբերվող երիտասարդների հետ՚: Հանդիպումը վերջում վերածվեց մտերմիկ զրույցի, որին անմիջապես հաջորդեց ավելի քան 20 կամավորների մուտքը և գրանցումը կենտրոն: Եվ հատկանշական է, որ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղը ԵՄԿԿ-ին տվեց հնարավորություն կամավորներ ունենալ ոչ միայն Վայոց ձորից, այլև ուրիշ մարզերից: Երևի պատահական չէր, որ հոկտեմբորի 7-ը՝ կենտրոնի ծննդյան օրը, սկսվեց համալսարանի հետ համագործակցության ՙդաշինքով՚: Կենտրոնի համար իսկապես մեծ նշանակություն ունի նման կառույցի հետ համագործակցությունը, որը խոստանում է հետագայում նոր նախաձեռնությունների և համատեղ ծրագրերի իրականացում: Արդի երիտասարդական հիմնախնդիրներ Վայոց ձորի ԵՄԿԿ-ի աշխատակազմը և կամավորները հոկտեմբերի 15-ին հրավիրված էին մասնակցելու ՙԵրիտասարդություն. արդի հիմնախնդիրներ, հնարավոր լուծումներ՚ խորագրով հանդիպմանը: Հանդիպման նախաձեռնողները Երիտասարդական համակարգող խորհուրդն էր և Ժողովրդավարության ինստիտուտը: Ներկա էին խորհրդի անդամ ՀԿ-ները և Վայոց ձորի ՀԿ սեկտորի ներկայացուցիչները: Որպես երիտասարդության ոլորտում գործող մարզային ամենաակտիվ կառույց՝ կենտրոնը ԺԻ-ի կողմից ստացել էր հատուկ հրավեր: Հանդիպման նպատակն էր մասնակիցներին ներկայացնել խորհրդի կազմը և գործունեության բնույթը, մարզային ՀԿ-ների հետ հեռանկարային համագործակցության հնարավորությունները, մարզի երիտասարդության հիմնախնդիրները և դրանց հնարավոր լուծման տարբերակները: Առաջին մասում Երիտասարդական համակարգող խորհրդի անդամ ՀԿ-ները (ՙՔաղաքական նախաձեռնությունների կենտրոն՚ ՀԿ, ՙԵՐԻՏԱԿ՚ ՀԿ, ՙՈւսանողների համերաշխություն՚ ՀԿ, ՙԵրիտասարդական ակումբների դաշնություն՚, ՙՀույս՚ ՀԿ և այլն) հակիրճ ներկայացրին իրենց առաքելությունը և գործունեությունը, պատասխանեցին մարզային ՀԿ ներկայացուցիչներին հուզող հարցերին, որոնք ավելի շատ միտված էին երիտասարդության խնդիրների լուծման իրենց տարբերակների պարզաբանմանը: Հանդիպման երկրորդ մասը հատկացված էր մարզային ՀԿ-ներին, որոնք իրենց հերթին ներկայացրին իրենց կազմակերպությունների նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև իրականացված և արվելիք ծրագրերը: Որպես ՀԿ սեկտորի հետ աշխատանքային մեծ փորձ ունեցող, ինչպես նաև երիտասարդության հիմնահարցերով զբաղվող մարզային ակտիվ կառույց՝ ԵՄԿԿ-ին հնարավորություն տրվեց առաջինը ներկայանալու: Հակիրճ շնորհանդեսի միջոցով կենտրոնի գլխավոր մասնագետ Հասմիկ Մարգարյանը ներկաներին ծանոթացրեց կենտրոնի գործունեությանը, կատարված և սպասվող աշխատանքներին, հնարավորություններին, մարդկային և տեխնիկական ռեսուրսներին, համագործակից տեղական և միջազգային կառույցներին, ինչպես նաև որպես ռեսուրս կենտրոն առաջարկվող անվճար ծառայություններին, ինչպիսիք են` ինտերնետային կապը, նիստերի դահլճը, լեզվի և համակարգչային դասընթացները, գրադարանը և այլն: Երևանյան ՀԿ ներկայացուցիչների արձագանքը շատ դրական էր և ջերմ, որի վառ ապացույցը ելույթի ավարտին հարցերի տարափն էր և կենտրոնի գործունեությանն ավելի մանրամասն ծանոթանալու և կենտրոնում հյուրընկալվելու մեծ ցանկությունը: Հանդիպման արդյունքում վեր հանվեցին մարզի երիտասարդության հիմնահարցերը, որոնք դասակարգվեցին ըստ իրենց առաջնայնության: Այս հանդիպումն առաջին քայլն էր մայրաքաղաքային և մարզային ՀԿ-ների համագործակցության ճանապարհին, որը, հուսով ենք, կտա իր բարի պտուղները:
ՙՔաղաքակիրթ ընտրազանգված՚ 2008թ.-ի ՏԻՄ-ի ընտրական գործընթացներում երիտասարդների և ուսանողների կամավոր մասնակցությունն ու համախմբումը ապահովելու համար հոկտեմբերի 6-ին Վայոց Ձորի ԵՄԿԿ-ում կազմակերպվեց ՙԵրիտասարդական ֆորում՚, որը հանդիսանում է ՙՔաղաքակիրթ ընտրազանգված՚ ծրագրի մի մասը: Ծրագիրը նպատակ ունի նպաստել ՀՀ Վայոց Ձորի մարզի 1 քաղաքային և 6 գյուղական համայնքների երիտասարդների և ուսանողների քաղաքակիրթ, ակտիվ և իմաստավորված մասնակցության մակարդակի բարձրացմանը 2008թ. ՏԻՄ-ի ընտրական գործընթացներին: Ծրագրի իրականացնողը Վայոց Ձորի մարզերում երիտասարդության հիմնախնդիրներով զբաղվող և ընտրական ծրագրերի իրականացման բավարար փորձ ունեցող ՙԵրիտասարդ սերունդ՚ ՀԿ-ն է: Ծրագրի շրաջանակներում կազմակերպվել են հանդիպումներ շահառու համայքների երիտասարդների և առաջադրված թեկնածուների հետ` ծանոթանալու քաղաքական ծրագրերին և քաղաքակիրթ ու գործնական երկխոսություն ունենալու նրանց հետ: Դա խթան է հանդիսանում երիտասարդների և ուսանողների ակտիվությունն ու քաղաքացիական մասնակցությունը ՏԻՄ-ի ընտրական գործընթացներին ապահովելու համար, ինչպես նաև նպաստում է երիտասարդների և թեկնածուների միջև քաղաքական երկխոսության մշակույթի ձևավորմանը: ՙԵրիտասարդական ֆորումին՚ մասնակցեցին քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված 3 թեկնածուները և երիտասարդները: Հանդիպմանը մասսնակցում էին 65-70 երիտասարդներ, որոնք բավականին ակտիվ հարցադրումներ էին կատարում թեկնածուներին: Բարձրացվեցին հարցեր, որոնք վերաբերում էին քաղաքի արտաքին տեսքին, երիտասարդների ակտիվ հանգստի և ժամանցի կազմակերպմանը: Քննարկվեցին նաև աշխատատեղեր ստեղծելու հնարավոր ելքերի մասին, և յուրաքանչյուր թեկնածու իր տեսակետից ներկայացրեց հիմնախնդրի լուծման ուղիները: Հանդիպումը արդյունավետ էր, ձևաչափը համապատասխանում էր ռեալ երկխոսություն ունենալու պահանջներին: Թե՜ թեկնածուները, թե՜ երիտասարդները գոհ էին և շնորհակալ ՙԵրիտասարդ սերունդ՚ ՀԿ-ին և ԵՄԿԿ-ին` նման որակի և տեսակի հանդիպում կազմակերպելու համար:
Նորից երկրորդը Երիտասարդություն ազգի ապգան է: Իսկ ապագան պետք է կերտել այսօր: ՙԲազե՚ համահայկական երիտասարդական հավաքը հենց ուղղված է երիտասարդության շրջանում միասնականության տարածմանը: Հավաքի շնորհիվ այս տարի Հայաստանի հիասքանչ վայրերից մեկում` Ջերմուկում, անցկացրած 7 օրերը հայ երիտասարդի հիշողության մեջ անմոռանալի հետքեր թողեցին: Անջնջելի հետքեր թողեց ՙԲազեն՚ նաև ՙՎայոց Ձոր՚ ջոկատի երիտասարդների համար, որոնք, հուլիսի 11-18-ը, մասնակցելով մշակութային, ինտելեկտուալ և սպորտային մրցույթներում, պահպանեցին ճակատում երկրորդ պատավավոր տեղը: Այս տարի ևս ՙՎայոց Ձոր՚ ջոկատի կազմավորման պատասխանատվությունը ստանձնել էր Վայոց Ձորի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնը, որը մարզպետարանի, ինչպես նաև ԱԺ պատգամավոր Սամվել Սարգսյանի անմիջական աջակցությամբ ձևավորեց հիանալի և մրցունակ թիմ: ՙՎայոց Ձոր՚ ջոկատը ղեկավարում էր Հասմիկ Մարգարյանը` Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի պատասխանատուն: Ջոկատի կազմում էին մարզի Եղեգնաձոր, Հերհեր, Աղավնաձոր, Վերնաշեն, Ագարակաձոր, Շատին համայնքների 9 երիտասարդներ, որոնց ընտրությունը կատարվել էր մրցութային եղանակով: Այս տարի ջոկատը ընդգրկված էր կարմիր ճակատում: Ներճակատային մրցույթնեում Բազե-նորաձևության և Բազե-նկարիչ անվանակարգերում համապասխանաբար Ալինա Պետրոսյանն ու Ռուստամ Կարապետյանը գրավեցին առաջին պատվավոր տեղը, Բազե-պոետ և Բազե-պար անվանակարգերում Աննա Հակոբյանը և Ալինա Պետրոսյանը զբաղեցրին երրորդ տեղը: Հաղթանակների արդյունքում ջոկատը, ինչպես և նախորդ տարի, ճակատում զբաղեցրերց երկրորդը տեղը: Մեծ էր ջոկատի ներդրունը կարմիր ճակատի հաղթանակի գործում: Տարոն Բեգլարյանը և Վահե Լևոնյանը իրենց ակտիվ և արդյունավետ մասնակցությամբ օգնեցին ճակատին գրավելու պատվավոր առաջին տեղը: Մեծ էր ջոկատի ուրախությունը և ոգևորվածությունը, երբ ջոկատի մասնակից Տարոն Բեգլարյանը արժանացավ հավաքի լավագույն վոլեյբոլիստ տիտղոսին: ՙԲազե՚ համահայկական երիտասարդական հավաքը մեծ ոգևորվածություն հաղորդեց Ջերմուկ քաղաքի բնակիչներին, որը դարձավ նրանցից մեկի` ՙՕլիմպիա՚ առողջարանի աշխատակից Սուսաննա Թադևոսյանի ներշնչանքի աղբյուր: Նա բազեականներին սիրով նվիրեց այս գեղեցիկ բանաստեղծությունը… Խիզախ ՙԲազե՚ Հայոց աշխարհի Հայ երիտասրադների մի մեծ ընտրանի, Հզոր թևերդ` Սփյուռք ու Արցախ Իսկ ողջ մարմինդ` Հայաստան անկախ: Սավառնեց ՙԲազե՚ Հայոց երկնքում Հանգրվան գտավ Ջերմուկ քաղաքում, Իր հսկա թիմով եռագույն կազմել Հայոց դրոշն է դաշտերին փռել: Թե առանձնացնենք գույներն իրարից Կդառնան թիմեր իրար մրցակից, Կապույտը հաղթի երկինքն է զուլալ Իսկ թե կարմիրը` արյան գույնը վառ: Ծիրանագույնը` խորհրդանիշն է մեր Եռագույն ՙԲազե՚ բռունցք աներեր, Իսկ բազեն կյանքում ուժ է, հաղթանակ Որ հաղթողներին է առել թևի տակ: Սավառնի՜ր, բազե, համահայկական Ջերմուկ քաղաքի հյուրն ես պատվական: Հակակոռուպցիոն կենտրոնների ստեղծում Հակակոռուպցիոն գործողության մոբլիզացման ծրագիրի (ՀԳՄԾ) շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից և իրականացնում է ՙԿասալասենդ Ասոշիեյթս՚ Ինք. ընկերության կողմից սեպտեմբերի 23-ին Վայոց Ձորի ԵՄԿԿ-ում տեղի ունեցավ հանդիպում տեղի ՀԿ-ների ներկայացուցիչների և ծրագրի ղեկավարի հետ: Հանդիպման նպատակն էր ՀԿ-ներին ներկայացնել դրամաշնորհի հայտարարություն Արմավիր, Աշտարակ, Հրազդան, Գավառ, Արարատ և Եղեգնաձոր քաղաքներից յուրաքանչյուրում մեկ շահերի պաշտպանության և աջակցման կենտրոն ստեղծելու և գործարկելու համար: Հակակոռուպցիոն կենտրոնները կծառայեն որպես մեխանիզմ, որը հնարավորություն կտա բարձրացնել քաղաքացիների հակակոռուպցիոն բողոքները և ուղղել դրանք համապատասխան պետական մարմիններին` լուծում ստանալու նպատակով: Հանդիպմանը ներկա էին մարզի տարբեր համայնքների ՀԿ-ներ, որոնց մանրամասն ներկայցվեցին դրամաշնորհային ծրագրի հայտի դրույթները:
Հանուն մանուկների առողջության Վայոց Ձորի Երիտասարդական Միջոցառումների Կազմակերպման Կենտրոնը, հերթական անգամ համագործակցելով ՙԵրիտասարդ Սերունդ՚ հասարակական կազմակերպության հետ, օգօստոսի 14-ին ՙՀանուն մանուկների առողջության՚ ծրագրի շրջանակներում Վայոց Ձորի ԵՄԿԿ-ում կազմակերպեց կլոր սեղան-քննարկում: Կլոր սեղանի նպատակն էր վեր հանել և պաշտպանել հատկապես նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների ամենամյա ակնաբուժական անվճար զննում անցնելու իրավունքը: Քննարկմանը մասնակցում էին մասնագետներ առողջապահական հիմնարկներից, ՀԿ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև Կենտրոնի կամավորները: Ավելի քան երկու ժամ տևած քննարկման ընթացքում վեր հանվեցին մանուկների առողջությանը վերաբերող հարցեր, խնդիրներ, առողջապահական հիմնարկների ներկայացուցիչները սիրով պատասխանեցին մասնակիցների մոտ ծագած հարցերին: Ծրագրի ղեկավարը նշեց, որ ծրագիրը ունի շարունակական բնույթ և տևելու է ավելի քան 6 ամիս:
Վայոց Ձորի ԵՄԿԿ-ի և ՙԵրիտասարդություն հանուն խաղաղության և զարգացման՚ ՀԿ-ի միջև համագործակցությունը բավականին արդյունավետ է դարձել: Չնայած հեռավորությանը, այս երկու կառույցները` միավորելով իրենց հնարավորությունները և ռեսուրսները կարողացան Վայոց Ձորի երիտասարդների գոնե 3 ժամը դարձնել հեաքրքիր և բովանդակալից: Հանդիպման նպատակը տեղական և միջազգային կամավորական ծառայության գաղափարի տարածում էր: Կենտրոնը ՀԿ-ին աջակցեց մասնակիցների ապահովման և հանդիպման համար նիստերի դահլիճի տրամադրաման հարցում: Հանդիպումը նպատակ ուներ խթանել կամավորությունը երիտասարդության շրջանում տեղական և միջազգային մակարդակում: Այն անցավ ոչ ֆորմալ կրթական մեթոդով: Մասնակիցները` թվով 35 հոգի, բացառապես կենտրոնի կամավորներն էին, որոնց համար կամավորություն բառը և երևույթն ինքնին նորություն չէին: Սկզբում մասնակիցները միմյանց հետ ծանոթացան ՙսառույցկոտրուկ՚ մեթոդի միջոցով, որը մեծ ակտիվություն մտցրեց և մտերմիկ մթնոլորտ ստեղծեց դահլիճում: Հանդիպմա երկրորդ փուլում կամավորները բաժանվեցին խմբերի, և յուրաքանչյուր խումբ, կատարելով առաջադրված աշխատանքը, ներկայացրեց արդյունքը միմյանց ուշադրությանը: Առաջադրանքի նպատակն էր տարբեր իրավիճակների վերլուծության արդյունքում հանգել կամավորական աշխատանքի կարևորության և անհրաժեշտության գաղափարին: Երրորդ մասում մասնակիցները ստացան տեսական գիտելիքներ և գրականություն միջզգային կամվորության վերաբերյալ: Հանդիպումը շատ դուր եկավ և՜ կազմակերպիչների, և՜ մասնակիցներին, որոնք հեռացան հետագայում կենտրոնում իրականացվելիք նմանատիպ միջոցառուներին մասնակցելու ակնկալիքով:
Հայաստանի ազգային գրադարանի հետ համատեղ նախաձեռնության շրջանակներում ՄԱԿ ՀՏՎ-ի անձնակազմն այցելեց Վայոց Ձորի քաղաքային և մարզային գրադարաններ, ինչպես նաև տեղի ԵՄԿԿ:
Ուղևորությունը համահունչ էր Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 60-ամյակին նվիրված քարոզարշավին և կազմակերպիչներն ընտրել էին ՙՄարդու իրավունքներ և տեղեկատվության մատչելիություն՚ կարգախոսը: Եռօրյա ուղևորության ընթացքում (օգոստոսի 14-16-ը) ՄԱԿ ՀՏՎ-ի անձնակազմն Ազգային գրադարանի տնօրենի, փոխտնօրենի և գրադարանի այլ աշխատակիցների հետ միասին հանդիպումներ ունեցան տեղի ղեկավարների, գրադարանավարների, ՀԿ ներկայացուցիչների և երիտասարդության, մասնավորապես երիտասարդական կենտրոնների հետ, բաշխեցին ՄԱԿ-ի նյութեր. հրատարակություներ, պաստառներ ու տեղեկատվական նյութեր: Ազգային գրադարանի Շրջիկ գրադարանը հրաշալի հնարավորություն տվեց կազմակերպել շարժական ցուցահանդեսներ այն քաղաքներում ու գյուղերում, ուր այցելում էր խումբը: Ուղևորությունը սկսվեց ամենահեռավոր մարզի` Սյունիքի ամենահեռավոր Մեղրի և Ագարակ քաղաքներից: Ուղևորության վերջին օրը խումբը եղավ Եղեգնաձորում (Վայոց Ձորի մարզ) և այցելեց տեղի Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն ու քաղաքային գրադարան: Երիտասարդական կենտրոն ՀՏՎ-ի այցի առաջնային նպատակը ՄԱԿ-ի անկյուն հիմնելն էր: ՄԱԿ-ի կենտրոնի համար հանձնեց ՄԱԿ-ի նյութեր, պատառներ և հրատարակություններ: Այս նախաձեռնությունը ներառված է Համագործակցության հուշագրի շրջանակներում, որը ստորագրվել է 2 տարի առաջ Երիտասարդության և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի և ՄԱԿ ՀՏՎ-ի միջև: "2006թ. մեր պաշտոնական հիմնադրումից հետո առաջին անգամն ենք հյուրընկալում ՄԱԿ-ի ներկայացուցիչների և ստանում ՄԱԿ-ի գրականություն",- ասաց տեղի Երիտասարդական կենտրոնի ղեկավար Հասմիկ Մարգարյանը: Երիտասարդական կենտրոնում կազմակերպվեց քննարկում մարզային, քաղաքային և համայնքային գրադարանների ներկայացուցիչների հետ: Այստեղ ևս խնդիրը նույնն է. եթե նույնիսկ մարզային կենտրոնական գրադարանները որոշակի օժանդակություն են ստանում, ապա սահմանային համայնքային գրադարանները զուրկ են որևէ օժանդակությունից կամ նոր ձեռքբերումներից` այսպիսով հայտնվելով փակվելու վտանգի առաջ: Խումբն այնտեղ նյութեր հանձնեց նաև մարզի մյուս հիմնական քաղաքների` Վայքի և Ջերմուկի համար, որոնք այցի շրջանակներում ընդգրկված չէին: Ուղևորության ավարտին տկն. Հալաջյանն ու պրն. Սարգսյանը հույս և պատրաստակամություն հայտնեցին շարունակել և հզորացնել իրենց համագործակցությունը, որպեսզի հասանելի լինեն մարզային գրադարաններին և, այսպիսով, Երևանից դուրս գտնվող հանրությանը:
Ես մարդ եմ Պատերազմը համամարդկային ցավ է, անկախ ազգային պատկանելիությունից կորուստը նույնն է ու ցավը նույնն է ու սերն էլ նույնն է, որն իր մեջ խաղաղություն ունի… Արդեն երկրորդ տարին է Հարավային Կովկասի 27 վայրերում անց է կացվում ՙԽաղաղության ու մարդու իրավունքների՚ հարավկովկասյան կինոփառատոնը: Փառատոնի նախաձեռնողներն ու դոնորներն են ՙՀայնրիխ Բյոլի՚ անվան և Վրաստանի ՙԲաց հասարակության՚ հիմանդրամները: ՙԵս մարդ եմ՚ Խաղաղության և մարդու իրավունքների հարավկովկասյան կինոփառատոնը Հայաստանում մեկնարկեց հյուսիսից` Նոյեմբերյանից և ավարտվեց հարավից` Եղեգնաձորից: 2008թ.-ի ֆիլմերի ցուցադրման իր շրջանը փառոտոնը սկսել էր ապրիլ ամսին Վրաստանում, ապա անցել Աբխազիա, Ադրբեջան, Հարավային Օսյա, Հայաստան և տարվա վերջում կամփոփվի Արցախում: Եղեգնաձորում փառատոնի իրականացման իրավունքը ստացել էր ՙՅավուրյան՚ ստուդիան: Վավերագրական ֆիլմերը խաղաղության հարուցիչներ են, որոնք մարդկանց միանգամից չեն դարձնում խաղաղարար, բայց սկսում են շրջել մարդկանց մտքերում` ՙախտահարելով՚ նրանց ՙխաղաղություն՚ վերամբարձ բառը երկիր իջեցնելու հիվանդությամբ: Փառատոնն իրականացավ Վայոց Ձորի ԵՄԿԿ-ում սեպտեմբերի 26-28-ը: Հանդիսատեսը հիմնականում երիտասարդներ էին` տեղի ՙԳիտելիք՚ համալսարանի, Ժող.տնտեսության համալսարանի Եղեգնաձորի նորաբաց մասնաճյուղի ուսանողներ և ԵՄԿԿ-ի կամավորներ: Յուրաքանչյուր օր ներկայացվում էր երկուական ֆիլմ, որից հետո իրականանում էր քննարկում: Եվրոպական հեղինակների ֆիլմերում վեր էր հանվում մարդկային արժեքներ, մարդկային ցավ, որ չի ճանաչում կրոնական պատկանելիություն, ազգություն, տարիք կամ սեռ: Քննարկումների ընթացքում մասնակիցները տանում էին զուգահեռներ հարավկովկասյան կոնֆլիկտների հետ` վեր էին հանում մարդկային արժեքներ, ազգային առանձնահատկություններ: Քննարկումները յուրաքանչյուրի վերապրումը, զգացումն ու մտորումները, իր տեսակետն արտահայտելու հնարավորություն էին: Քննարկումները երբեմն թեժանում էին, քանի որ մարդիկ տարբեր են, տարբեր էին նաև կարծիքները: Իսկ իրականում փառատոնը երիտասարդներին շատ բան տվեց. մասնակիցներից շատերը գտնում էին, որ ֆիլմերը իրենց համար նոր դիտակետերից նոր ինֆորմացիա, նոր տեսակետներ փոխանցելու միջոց էին: Հանդիսատեսը տեսավ տարբեր պատերազմներից խեղված մարդկային ճակատագրեր, մարդկային վերապրումներ, որ միշտ չեն հայտնվում եթերներում, մարդկանց ուշադրույթան կենտրոնում: Երիտասարդներից մի քանիսը կարծում էին, որ նման ֆիլմեր պետք է ցուցադրել հատկապես մարզերում, գյուղերում, որտեղ մարդիկ ընդամենը մեկ կամ երկու հեռուստաալիք են դիտում: Նաև առաջարկներ եղան, որ երկկողմանի ֆիլմեր նկարահանվեն հարավկովկասյան հակամարտությունների վերաբերյալ: Իսկ մասնակիցներից մեկը ամփոփելով բոլոր ֆիլմերից ստացած իր տպավորությունները` եկավ այն եզրահա@ 8@PzB4ան, որ ժողովուրդները նույն ցավն ունեն, որ մարդիկ չեն ցանկանում պատերազմ: Այս ֆիլմերը մեզ էլ խորհելու տեղիք են տալիս…
Նկարում են երեխաները Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանմանհիմնադրամը (FPWC) հանրապետության ողջ տարածքում իրականացնում է բնապահպանական-կրթական ծրագրեր: Դրա վառ ապացույցն է ՙՊահպանիր բնությունը՚ քարոզարշավը, որը նպատակ ունի հայ հասարակության մեջ բարձրացնել բնության հանդեպ և երկրի բնական գանձերի վերաբերյալ սերը և հարգանքը: Նախագծի հիմանական թիրախը երեխաներ են և երիտասրդները, 10-18 տարեկան: Քարոզարշավը սկսվեց սեպտեմբերի 14-ին ՙՆկարչական օր՚ մեկնարկային միջոցառմամբ: Մասնակիցները հիմնականում էկո-ակումբների անդամներն էին, որոնք Երևան էին -ամանել Հայաստանի բոլոր մարզերից: Վայոց Ձորի ԵՄԿԿ-ն մեծ ներդրում ունեցավ մարզային թիմի ձևավորման աշխատանքներում`սեպտեմբեր ամսվա ընթացքում աջակցելով ՙՊահպանիր բնությունը՚ բնապահպանական ծրագրին Եղեգնաձորի երեխաների մասնակցությունն ապահովող գործընթացներին: Կենտրոնում երկու անգամ 10-14 տարեկան 15 երեխաների համար կազմակերպվել է բնապահպանական տեսահոլովակների դիտում: Կազմակերպչական աշխատանքների համար օգտագործվել են ինտերնետ, համակարգիչ և հեռախոս: Եղեգնաձորի երեխաները նույնպես հնարավորություն ունեցան մասնակցելու ՙՆկարչական օր՚ միջոցառմանը, որի ընթացքում նրանք հանրապետության բոլոր մարզերից եկած երեխաների հետ միասին Երևանի կրթօջախներից, մանկատներից և մանակապարտեզներից բերված սեղանների վրա երեխաները պատկերեցին իրենց բնապահպանական մտահոգությունները` ահազանգելով Հայաստանի բնության և կենդանական աշխարհին սպառնացող վտանգների մասին: Նկարազարդված սեղանները հետո վերադարձվեցին դպրոցներին և դարձան դասասենյակների մի մասը: FLEX –ը կրկին Վայոց Ձորի երիտասարդական կենտրոնում
Սեպտեմբերի 8-ին Մարզային երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնը կրկին հյուրընկալեց FLEX միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին: Հերթական անգամ կազմակերպվեց և անցկացվեց FLEX ծրագրի առաջին փուլի քննությունը, որին մասնակցում էին նախապես հայտ ներկայացրած 8-րդ և 9-րդ դասարանի թվով 12 աշակերտներ: Կազմակերպության ներկայացուցիչները մասնակիցներին ներկայացրեցին ծրագրի նպատակը, որն իրենից ներկայացնում է արդեն բազմամյա փորձ ունեցող երիտասարդության ՙՓոխանակման ծրագիր՚ աշակերտների համար: Այն հնարավորություն է ընձեռնում աշակերտներին մեկ տարի սովորել և ապրել ԱՄՆ-ում, ծանոթանալ ԱՄՆ-ի ժողովրդին և մշակույթին: Մինչ այսօր ավելի քան 650 աշակերտներ հանրապետության տարբեր մարզերից և մայրաքաղաքից այս ծրագրի շրջանակներում ուսանել են ԱՄՆ-ում: Աշակերտները ամուր կապեր են հաստատում հյուրընկալ ընտանիքների և համայնքների հետ` ստեղծելով ջերմ հարաբերություններ, որ հաճախ տևում են մինչև կյանքի վերջ: Ծրագրի նպատակներին, մասնակցության պայմաններին ծանոթացնելուց հետո դիմորդներին մաղթեցին հաջողություն և թեստային եղանակով անցկացրեցին քննություն: Քննության վերջում կատարվեց արդյունքների ամփոփում, և երկրորդ փուլ անցած մասնակիցների անվանացուցակը փակցվեց հայտարարությունների համար հատկացված տեղում: Աշակերտները շնորհավորեցին իրենց ընկերներին ,ովքեր անցել էին 2-րդ փուլ և մաղթեցին նրանց հետագայում նորանոր հաջողություններ: FLEX ծրագրի ներկայացուցիչները կենտրոնից հեռացան գոհունակությամբ և հետագայում նորանոր համատեղ համագործակցությունների ակնկալիքներով: ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ Հունիսի 29-ին Վայոց Ձորի մարզային երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում ՙՈւնիսոն՚ հասարակական կազմակերպությունն անցկացրեց կլոր սեղան-քննարկում ՙՀավասար հնարավորությունների ստեղծում՚ ծրագրի շրջանանկներում: Ծրագրի բուն թեման էր. ՙՀաշմանդամությունը Հայաստանում.իրավիճակի բարելավման հեռանկարներ՚, որն իրականացվում էր Բաց Հասարակության Ինստիտուտի Օժանդակության Հիմնադրամի և Նիդերլանդների կառավարության աջակցությամբ: Ծրագրի նպատակն էր ուսումնասիրել Հայաստանում հաշմանդամների իրավիճակը և հայտնաբերել նրանց բարելավմանը նպաստող ուղիներ: Սակավաշարժ մարդկանց համար հասարակական միջավայրը դարձնել մատչելի, ինտեգրել նրանց մշակութային, զբաղվածության, իրավապաշտպանության ոլորտներում: Տրամադրել իրավաբանական խորհրդատվություն, ցուցաբերել հոգեբանական աջակցություն: Կլոր սեղան–քննարկմանը մասնակցում էին մարզային իշխանություններ, ՀԿ-ների ներկայացուցիչներ և շահառուներ: Քննարկմանը ներկայացվեց ՙՈւնիսոնի՚ գործունեությունը, հաշմանդամների նկատմամբ գոյություն ունեցող կարծրատիպերը, իրավական ասպեկտի վերլուծությունն ու զբաղվածության հիմնախնդիրները: Ցուցադրվեցին տեսանյութեր, հնչեցին հարցեր ու պատասխաններ, կայացավ բուռն քննարկում, մտքերի ոչ ֆորմալ փոխանակում: Վայոց ձորում արդեն կան արևորդցիներ Հայաստանում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, որը նպատակ է հետապնդում իրականացնել բնապահպանության տարբեր նախագծեր` համագործակցելով զանազան բնապահպանների, զբոսաշրջության, համայնքային զարգացման և այլ բնագավառների մասնագետների, իЭչպես նաև լրագրողների և կինոռեժիսորների հետ, արդեն Հայաստանի մի քանի մարզերում իրականացրել է ՙԱրևի հետքերով՚ կրթական բնապահպանական ծրագիրБ: Հիմնադրվել են էկոակումբներ, որտեղ անդամագրված երեխաները մասնագետների ուղղորդմամբ ծանոթացել են շրջակա միջավայրի խնդիրներին, սովորել լուսանկարել բնությունը, նկարահանել ֆիլմեր: Այս տարվանից արդեն էկոակումբներ կգործեն ողջ Հայաստանի տարածքում` ընդգրկելով նաև Վայոց ձորը: Այդ էր պատճառը, որ հուլիսի 18-ին Վայոց ձորի ԵՄԿԿ-ում կայացավ հանդիպում արևորդցիների և Եղեգնաձորի առաջին, երկրորդ և երրորդ դպրոցների երեխաների միջև: Հանդիպման մասնակից երեխաներից նախօրոք լրացրել էին ՙԱրևորդի՚ էկո-ակումբի անդամակցության թերթիկները: Ակումբի ներկայացուցիչները երեխաներին ներկայացրին իրենց ծրագրի բուն նպատակը, խոսվեց արդեն իսկ ձեռք բերված հաջողությունների մասիЭ, ցուցադրվեցին բնապահպանական ֆիլմեր: Երեխաները տեղեկացան նաև, որ դառնալով էկոակումբի անդամ` նրանք կմասնակցեն բնապահպանական դասընթացների, կսովորեն աշխատել լուսանկարչական տեսախցիկի հետ, արշավների դուրս կգան և արդեն իրենց նկարահանած նյութերով կմասնակցեն տարբեր ցուցահանդեսների ու փառատոների: Նոր էկոակումբների ստեղծումը մարզերում ենթադրում է ավելի շատ դպրոցականների ներգրավում ծրագրում, բնապահպանական խնդիրների հանդեպ առավելագույն տեղեկացվածություն և մարզերի պատանիների ընդգրկում տարատեսակ ծրագրերում: Կենտրոնն էլ իր հերթին հայտնեց պատրաստակամություն հնարավորինս աջակցել ՙԱրևորդի՚ էկոակումբին մարզում ծրագրի արդյունіվետ իրականցման համար: Պահպանենք մեր հուշարձանները Հունիսի 6-ին Վայոց ձորի ԵՄԿԿ-ում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում ՙՃանաչենք մեր երախտավորներին՚ շարքից ՙՔաջբերունին և Վայոց ձորի պատմամշակութային անցյալը՚ հոդվածի շուրջ: Հանդիպման նպատակն էր ծանոթացնել ներկաներին անցյալի գործիչների աշխատանքներին, հուշարձանների և նրանց վիճակի մասին: Քննարկման ընթացքում ներկայացվեց Քաջբերունու գործունեությունը հուշարձանների ուսումնասիրման, վիճակագրության, նրանց պահպանման և ավանդույթների մասին: Քննարկվեցին նաև 2008-ի մայիսի 4-5-ը մարզում կազմակերպված պատմական հուշարձանների տարածքում սանիտարական մաքրման աշխատանքների արդյունքները: ՊՄՊ մարզային պետի տեղակալ Եղիազարյանը ներկայացրեց զեկույց Շատինի համայնքի տարածքի հուշարձանների պահպանման վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցում էին մարզի հուշարձանների պահպանությամբ զբաղվող բոլոր կառույցները, Մշակույթի տան տնօրինությունը, մարզպետարանի մշակույթի բաժնի պետը, թվով 37 հոգի: Շրջակա միջավայրի իրավական պահպանություն Մայիսի 29-ին Վայոց ձորի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Ազգային անտառային ծրագրի հիմնադրամի, ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՙՇրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն՚ ՀԿ-ի կողմից հրավիրվեց կլոր սեղան-քննարկում մարզում առկա բնապահպանական ոլորտի և այլ պետական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Կլոր սեղանի նպատակն էր իրականացնել ակտիվ քննարկում ՀՀ անտառային օրենսգրքից բխող 4 ենթաօրենսդրական ակտերի վերաբերյալ: Կլոր սեղանին մասնակցում էին Վայոց ձորի մարզի դատախազ Հ. Պալյանը, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը, փրկարար ծառայության, տվալ ոլորտում գործունեություն ծավալող ՀԿ-ների ներկայացուցիչներ, անտառտնտեսության աշխատակիցներ, լրագրողներ, փորձագետներ, շարքային քաղաքացիներ և Վայոց ձորի ԵՄԿԿ-ի ակտիվ կամավորներ: Քննարկումը տևեց ավելի քան 4 ժամ, որի արդյունքում կազմակերպիչներն ունեցան հասարակական կարծիքի վերաբերյալ հստակ պատկերացում վերոհիշյալ 4 ակտերի մասին: Մասնակիցները տեղեկացան նաև, որ մարզում արդեն գործում է բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոն, որի գործունեության շնորհիվ բնապահպանությանն առնչվող խնդիրները հասու կդառնան բնակչության լայն շրջաններին: Աջակցություն հաշմանդամներին Մայիսի 21-ին Վայոց ձորի ԵՄԿԿ-ում ՙՇուշան՚ ՀԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպվեց և անցկացվեց կլոր սեղան-հանդիպում։ Այն ՙԼապտերիկ՚ ծրագրի կետերից մեկն էր, որի նպատակն էր Վայոց ձորի 7 համայնքների բյուջեից ֆինանսական օգնություն ցուցաբերել հաշմանդամներին: Կլոր սեղանի նպատակն էր ծրագրի փորձագիտական խմբի կողմից պատրաստված առաջարկ-փաթեթի քննարկումը: Հանդիպմանը ներկա էին մարզի տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ, մարզպետարանի և քաղաքապետարանի աշխատակիցներ, շահառու համայնքների ղեկավարներ, շահառուներ: Փաթեթը կազմված էր 7 կետից, որոնց շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում: Հանդիպման ժամանակ ցուցադրվեցին նաև հաշմանդամների կյանքին, առօրյային, աշխատանքին, խնդիրներին վերաբերող շատ հետաքրքիր տեսանյութեր: Քննարկումը շատ արդյունավետ էր, և ծրագրի նախաձեռնողների ակնկալիքներն իրականացան. արդյունքում ձեռք բերվեց 3 կարևոր պայմանավորվածություն, այն է` ապահովել մեկ հաշմանդամ երեխայի դպրոց հաճախելու տրանսպորտային ծախսերը, բարձրացնել երիտասարդ հաշմանդամի բնակարանով ապահովելու խնդիրը, համաձայնություն ձեռք բերվեց քաղաքապետարանի հետ 2009թ. բյուջեում հատկացնել գումար հաշմանադամների կարիքները հոգալու համար:
Համակարգչային անվճար դասընթացներ Վայոց ձորի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում շարունակվում են անվճար դասընթացները կենտրոնի կամավորների համար: Իսպաներենի և ֆրանսերենի դասընթացներին զուգահեռ ապրիլի 20-ից ձևավորվեց նաև 7 հոգուց բաղկացած մեկ այլ խումբ, որն ուսանում է համակարգչային տարրական հմտություններ: Մասնակիցների մի մասը Եղեգնաձորի ‘ԱՐԻԴ’ մանկապատանեկան ակումբի անդամներ են, որոնց ղեկավարի հետ նախապես ձեռք է բերվել համագործակցության պայմանավորվածություն: Սա առաջին քայլն է համատեղ աշխատանքի, որը համոզված ենք՝ կկրի շարունակական բնույթ և կտա իր դրական արդյունքը: Դասընթացներն իրականացվում են շաբաթական երկու օր պարբերականությամբ 1.5 ժամ տևողությամբ: Ինչպես լեզվի, այնպես էլ համակարգչային դասընթացներն անցկացնում է կենտրոնի կամավոր Ջուլիա Ֆրաբուլեն: Մասնակիցները 1-ին փուլում ստանում են տարրական համակարգչային գիտելիքներ, որից հետո կխորացնեն իրենց հմտությունները համակարգչային այլ ծրագրերում:
Ուխտագնացություն դեպի Նորավանք Հայաստանյայց Առաքելական Սբ Եկեղեցին Քրիստոսի Հարությանը հաջորդող երրորդ կիրակին անվանում է Կանաչ կիրակի: Այս օրը շատ սիրելի է Վայոց ձորում և հատկապես Եղեգնաձորում, քանի որ տասնյակ տարիներ փակ լինելուց հետո` 1999-ին, հիմնովին վերանորոգվեց և Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նորավանքը: Այդ հիշարժան օրվանից սկսած` Կանաչ կիրակին դարձավ Նորավանքի ուխտի օրը, օր, երբ յուրաքանչյուր տարի Վայոց ձորի այդ գողտրիկ անկյունում հավաքում է բազմաթիվ հայորդիներ, ինչպես շրջակա բնակավայրերից, այնպես էլ մեր հանրապետության այլ շրջաններից: Ներկաների մեջ քիչ չեն լինում նաև տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկները, որոնց համար այս սրբավայրն անկրկնելի տպավորություններ ու հիշողություններ է թողնում: Վայոց ձորի ԵՄԿԿ-ի երիտասարդները, որոնց համար այղ օրը Նորավանք այցելելը դարձել է ավանդույթ, ապրիլի 6-ին կրկին այցելեցին Նորավանք և մասնակցեցին պատարագին: Կենտրոնը շատ կարևորում է երիտասարդների հաղորդակցությունը հոգևոր և պատմամշակութային արժեքներին, արժեքներ, որոնցով մենք ճանաչում ենք մեզ և որոնցով ներկայանում ենք աշխարհին: Պատարագից հետո` Նորավանքի ձորում մի գեղեցիկ և հարմարավետ անկյուն գտնելուց հետո, երիտասարդները միասնաբար նստեցին ճաշի սեղանի շուրջ, որից հետո էլ` երեկոյան, բարձր տրամադրությամբ վերադարձան տուն:
Կամավորները փորձում են առավելագույնս աջակցել ԵՄԿԿ-ին Վայոց ձորի ԵՄԿԿ-ն շարունակում է կենտրոնում իրականացնել անվճար դասընթացներ կենտրոնի կամավորների համար: Կենտրոնն ունի 130–ից ավելի կամավորներ, որոնցից յուրաքանչյուրը ցանկանում է իր լուման ներդնել դրա ձևավորման և զարգացման գործում: Կամավորների մեծ մասն օժտված և իրենց մասնագիտական բնագավառում կայացած երիտասարդներ են: Նրանցից մեկը` Զարինե ՀարություՀϏ𦬴;?նը, առաջարկեց դիզայնի անվճար դասընթացներ անցկացնել ցանկացողների համար: Կենտրոնի աշխատակիցները մեծ սիրով ընդունեցին առաջարկը: Դասընթացների մասին իրազեկվեցին բոլոր կամավորները, ինչպես նաև այն ՀԿ-ները, որոնց հետ կենտրոնը համագործակցում է: Արդյունքում ձևավորվեց 6 հոգուց բաղկացած խումբ, և ապրիլի 20-ից սկսվեցին դասընթացները: Դասընթացներն անցկացվում են շաբաթական 4 օր 2 ժամ տևողությամբ, խումբը սովորում է նվերների փաթեթավորման, հարսանյաց աքսեսուարների ձևավորման և պատրաստման սկզբունքները և եղանակները: Սա փաստում է այն մասին, որ կենտրոնը կատարել է իր առջև դրված կարևոր հիմնախնդիրներից մեկը. երիտասարդության շրջանում բարձրացրել է կամավորական աշխատանքի գիտակցությունը:
Աղավնաձորը ծնում է տաղանդներ Բարձրավանդակ և գեղեցկատեսիլ Աղավնաձորը, որ գտնվում է Վայոց Ձորի արևմտյան մասում, միշտ մեծ դեր է ունեցել մարզի թե՜ գյուղատնտեսական, թե՜ քաղաքական և թե՜ մշակութային կյանքում: Մեկ անգամ չէ, որ Աղավնաձորի երիտասարդները Վայոց Ձորի ԵՄԿԿ-ի կազմակերպած միջոցառումներին աչքի են ընկել իրենց ակտիվությամբ, աջակցելու պատրաստակամությամբ և հատկապես տաղանդով: Այդ տաղանդի վառ ապացույցն էր ապրիլի 8-ին Աղավնաձորի Գեղարվեստի դպրոցի ցուցասրահում կայացած ցուցահանդեսը: Ցուցահանդեսը բազմաժանր էր և բովանդակալից: Ներկայացված էին գեղանկարներ, դիմանկարներ, մակրամե, գոբելեն, ինչպես նաև գեղեցիկ փայտե քանդակներ, չորացրած բույսերից և այլ նյութերից պատրաստված ձեռքի աշխատանքներ: Աշխատանքների հեղինակները ինչպես Վայոց Ձորի ԵՄԿԿ-ի, այնպես էլ Աղավնաձորի ՙՎեգա՚ երիտասարդական ակումբի ակտիվ կամավորներ էին: Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքների գերակշռող մասը պատկանում էր Գոհար Մկրտչյանին, ով արդեն իսկ հայտնի է ՙԲազե Ջերմուկ-2007՚ համահայկական երիտասարդական հավաքից, որտեղ նա զբաղեցրեց առաջին պատվավոր մրցանակային տեղը ՙԲազե նկար՚ անվանակարգում: ԵՄԿԿ-ի աշխատակիցները մի խումբ կամավորների հետ մեծ սիրով իրենց մասնակցությունը բերեցին միջոցառմանը: Արվեստի այդ օջախում տիրում էր շատ ջերմ և անմիջական մթնոլորտ, ներկաներն արտահայտում էին իրենց հիացմունքը ցուցադրված արվեստի գործերի նկատմամբ, որոնք կարող են մեծ հաջողություններ ունենալ շատ հայտնի ցուցասրահներում: ՎՁ ԵՄԿԿ-ի տնօրեն Հասմիկ Մարգարյանը իր և կենտրոնի կամավորների անունից ողջունեց Աղավնաձորի երիտասարդների նման նախաձեռնությունը, մաղթեց ապագայում մեծ և անվանի ցուցասրահների նվաճում, ինչպես նաև հանդես եկավ առաջարկությամբ` առաջիկայում կազմակերպել ավելի մեծ ցուցահանդես, որտեղ կընդգրկվեն ոչ միայն Աղավնաձորի, այլև մարզի տարբեր համայնքների տաղանդավոր երիտասարդների աշխատանքներ:
Խաղաղ Հայաստան Նորանկախ պետականության կերտման ճանապարհին հայ ժողովուրդն իր տոկունության, համախմբման և ոգեղենության շնորհիվ կարողացել է հաղթահարել բազում դժվարություններ: Հետընտրական վերջին իրադարձությունների արդյունքում այսօր մեր առջև ծառացել է մեր երկրի կայունությունն ու խաղաղությունը խաթարելու վտանգը, որը ակնհայտորեն մտահոգում է յուրաքանչյուր քաղաքացու: Հենց այս նպատակով էլ ՚Առողջ հասարակությունՙ և ՚Քաղաքացիական ծառայողներՙ ՀԿ-ների նախաձեռնությամբ Վայոց Ձորի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում մարտի 26-ին տեղի ունեցավ ՚Խաղաղ Հայաստան քաղաքացիական նախաձեռնությունՙ ծրագրի նպատակների և խնդիրների քննարկման նպատակով հանդիպում Վայոց Ձորի ակտիվ ՀԿ սեկտորի և հեղինակություն վայելող անձանց հետ: Ծրագրի հիմնական նպատակն էր կարևորելով Հայաստանում խաղաղության, կայունության, համերաշխության, բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ձևավորման և զարգացման գործընթացը` հիմնադրել ՚Խաղաղ Հայաստան քաղաքացիական նախաձեռնությունըՙ, որը բաց կլինի շահագրգիռ բոլոր կողմերի համար: Հանդիպմանը մասնակցեցին մարզի ակտիվ 20 ՀԿ-ների ներկայացուցիչներ, կենտրոնի աշխատակիցները և հեղինակավոր մարդիկ, որոնք ընթացքում հնչեցրին տարբեր առաջարկներ ապրիլի 5-6-ը Երևանում կայանալիք ֆորումի ընթացքում քննարկվելիք հարցերի և թեմաների վերաբերյալ: Հանդիպման վերջում բոլոր մասնակիցները ստորագրեցին ՚Խաղաղ Հայաստան քաղաքացիական նախաձեռնությանՙ հիմնադրման մասին հուշագրի տակ:
Առողջ և տեղեկացված երիտասարդություն Մարտի 6-ին Վայոց Ձորի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում տեղի ունեցավ սեմինար-քննարկում ՙՀանուն ընտանիքի և առողջության՚ համահայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ: Սեմինար-քննարկման նպատակն էր ծանոթացնել երիտասարդությանը Հարավային Կովկասում երիտասարդության վերարտադրողական առողջության նախաձեռնության մանրամասներին, ինչպես նաև քննարկել տվյալ թեմայով հրատարակված բուկլետների շարքը: Բուկլետներում տեղադրված ինֆորմացիան բազմաբնույթ էր և բազմաբովանդակ. դրանք են` սեռական և վերարտադրողական իրավունքները, դեռահասային տարիքը և սեռը, սեռական հասունացում և այլն: Սեմինար-քննարկումը կայացավ երկու խմբով: Սեմինարի մասնակիցները 14-24 տարեկան երիտասարդներ էին, ովքեր պետք է բուկլետներին ծանոթանալուց հետո իրենց կարծիքը հայտնեին նյութերի վերաբերյալ: Կազմակերպիչներին հատկապես հետաքրքրում էր մասնակիցների կարծիքները բուկլետների բովանդակության վերաբերյալ. արդյո՞ք ինֆորմացիան, որը զետեղված է բուկլետներում, անհրաժեշտ է սեմինարի մասնակիցներին, ինֆորմացիայի ո՞ր մասը կարելի էր ավելի մանրամասնել, կամ որն ընդհանրապես չզետեղել, կամ ի՞նչ են մտածում բուկլետներում տեղադրված նկարների, դրանց ընդհանուր դիզայնի վերաբերյալ: Այս և նման հարցերի արդյունքում ծավալվեց բուռն քննարկում, որի ընթացքում սեմինարի մասնակիցների կողմից հնչեցված կարծիքներն ու առաջարկությունները գրի էին առնվում սեմինարավարների կողմից: Սեմինար-քննարկման ավարտին կազմակերպիչները սեմինարի մասնակիցներից յուրաքանչյուրին նվիրեցին վերը նշված վերարտադրողական առողջապահությանը վերաբերող բուկլետների շարքը:
Ուսանողական երեկո-2008 2008թ. փետրվարի 17-ին Վայոց ձորի ԵՄԿԿ-ն Եղեգնաձորի ՙԴավ՚ հանդիսասրահում կազմակերպեց ուսանողական հավաք: Միջոցառման մասնակիցներն էին մարզի 8 համայնքների 300 ուսանողներ: Միջոցառման հյուրերն էին Վայոց ձորի մարզպետ Վարդգես Մաթևոսյանը, ԱԺ պատգամավոր Սամվել Սարգսյանը, որն էլ միջոցառման հովանավորն էր, մարզպետարանի աշխատակիցները, Վայոց ձորի ազգային անվտանգության պետը, Վայոց ձորի հարկային տարածքային տեսչության պետը, Եղեգնաձորի, Վայքի քաղաքապետերը, դպրոցների տնօրեններ: Ուսանողական հավաքը նպատակ ուներ ուշադրության կենտրոնում պահել մարզի ակտիվ ուսանողներին, որոնք ողջ տարվա ընթացքում մեծապես աջակցել և ակտիվորեն մասնակցել են կենտրոնի գործունեությանը: Համայնքներում առկա կոորդինատորների միջոցով կենտրոնը կարողացավ ապահովել ուսանողական հավաքի մասնակիցների մեծ քանակը: Պետք է նշել, որ համայնքներից ժամանած ուսանողներն անակնկալ էին պատրաստել` ներկայացնելով տարբեր հումորային և պարային համարներ: Ինչպես նախորդ բոլոր մեծամասշտաբ միջոցառումների ժամանակ, այս անգամ էլ կենտրոնը հյուրերին և ուսանողներին ներկայացրեց մարզի տաղանդավոր երիտասարդներից մեկին` Աննային, որը սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում: Արամ Խաչատրյանի գեղեցիկ ստեղծագործությամբ էլ կատարվեց միջոցառման բացումը: Միջոցառումը հագեցած էր հետաքրքիր զվարճալի խաղերով, մրցույթներով, երգերով, պարերով, ասմունքով և հումորային համարներով: Խաղերն ու մրցույթներն այնքան հետաքրքիր էին ու գրավիչ, որ դրանում իրենց մասնակցությունն էին ունենում նաև հյուրերը, նույնիսկ անեկդոտների մրցույթի հաղթող ճանաչվեց ԱԺ պատգամավոր Ս. Սարգսյանը: Նշենք, որ միջոցառման սկզբում իրենց խոսքով ուսանողներին ողջունեցին Վայոց ձորի մարզպետ Վ. Մաթևոսյանը, ԱԺ պատգամավոր Ս. Սարգսյանը: Այնուհետև ուսանողներն իրենց հուզող հարցերը և առաջարկությունները հղեցին մարզպետին ու պատգամավորին և ստացան բավարար պատասխաններ: Միջոցառման անակնկալն էր տորթը: Սպիտակ կողմը կերան աղջիկները, իսկ սև կողմը` տղաները: Թե՜ սև, թե՜ սպիտակ կողմերում էլ դրված էին մետաղադրամներ: Տղան ու աղջիկը, ում բաժին ընկան այդ մետաղադրամները, դարձան երեկոյի զույգը և ստացան հատուկ նվերներ: Երեկոն շարունակվեց ուրախ պարերով ու երգերով: Ուսանողներն իրենց շնորհակալությունը հայտնեցին կենտրոնի կազմակերպիչներին և պարոն Սարգսյանին, որ իրենց ընձեռեցին այդպիսի հիանալի հնարավորություն ավելի համախմբվելու և իրենց ուժերն առավելագույնս դրսևորելու համար:
ՙԵրիտասարդները հանուն ժողովրդավարության՚ ծրագիրը նպաստեց քաղաքական երկխոսության կայացմանը Վայոց ձորում Փետրվարի 13-ը Եղեգնաձոր քաղաքի և նրա հարակից համայնքների երիտասարդները դեռ երկար կհիշեն: Իհարկե, առաջին անգամը չէ, երբ երիտասարդները մասնակցում են ընտրական գործընթացներին վերաբերող այս կամ այն միջոցառմանը, սակայն աննախադեպ էր ՙՆախագահական-ընտրություններ-2008՚-ում երկխոսություն սկսելը: ՙԺողովրդավարության դեսպաններ՚ կոալիցիան այսպես է անվանել իրեն հենց այն փաստի համար, որ ծրագրի շահառուները Սյունիքի և Վայոց ձորի մարզերի երիտասարդներն են: Հենց նրանք են այն դեսպանները, որոնք պետք է տարածեն երիտասարդների շրջանում գիտակցված ընտրություն կատարելու իմաստուն գաղափարը: Կարծում ենք` ժամանակն է, որ քաղաքականությանը նայենք իրականում որպես քաղաքական գաղափարախոսության: Ելակետ ունենալով այս նպատակը` Եղեգնաձոր քաղաքի ՙԵրիտասարդ սերունդ՚ ՀԿ-ն Վայոց ձորի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում կազմակերպել էր հանդիպում, որն ուղղակի ուզում ենք վերնագրել` ՙՔաղաքական կուսակցություններ-երիտասարդներ՚: Կազմակերպիչները նախապես բոլոր շտաբներին խնդրել էին երիտասարդների համար բերել քարոզչական նյութեր: Հանդիպումից հետո երիտասարդները հնարավորություն ունեցան ոչ միայն կարդալու, այլև ուսումնասիրելու թեկնածուների նախընտրական ծրագրերը: Հանդիպում վարողը` ՙԵրիտասարդ սերունդ՚ ՀԿ-ի նախագահ Կարինե Մովսիսյանը, մշակել էր մի տարբերակ, ըստ որի յուրաքանչյուր ներկայացուցիչ որոշակի ժամանակում պետք է ներկայացներ իր թեկնածուին` նշելով նրա ծրագրի այն առանձնահատկությունը, որով նա տարբերվում էր մյուսներից: Հանդիպման մասնակից 60 երիտասարդները ստացան հարցեր տալու հնարավորություն, ինչը ավելի խթանեց նրանց ակտիվությունը: Պետք է նշել, որ իրենց ցանկությամբ հանդիպմանը մասնակցում էին նաև մի քանի ակտիվ բարձր դասարանցիներ, որոնք ցանկանում էին պարզապես այդ ամենին նայել ավելի մոտիկից: Նրանց բոլորի միահամուռ ցանկությունը մեկն էր` արդար, թափանցիկ, գիտակցված ազատ ընտրություններ: Հարց ու պատասխանից հետո թեկնածուների շտաբների ներկայացուցիչները նախընտրական լավագույն մաղթանք հղեցին երիտասարդներին: Հանդիպմանը հաջորդեց համերգային ծրագիրը` ընտրությունները նաև որպես տոն ու իրադարձություն համարելու նպատակով: ՙԵրիտասարդության ձայնը՚ Վայոց Ձոր մարզի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնը սերտորեն համագործայցում է մարզում գործող գրեթե բոլոր ՀԿ-ների հետ: Դրա վառ ապացույցն է ՙԵղեգնաձորի կանանց տարածքային ասոցիացիա՚ ՀԿ-ի հետ իրականացրած ՙԵրիտասարդության ձայնը՚ դրամաշնորհային ծրագիրը: Պետք է նշել, որ դրամաշնորհը տրամադրվել էր ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից: Ծրագիրը իրենից ներկայացնում էր բանավեճի ակումբների շարք ՙԻ՞նչ երաժշտություն է լսում այսօրվա երիտասարդը և ինչու՚, ՙՄաքուր պահենք մեր քաղաքը՚, ՙՓողոցային առևտուրը` քաղաքի դեմքը՚ թեմաներով: Ծրագիրը մեկնարկեց դեկտեմբերի 11-ին: Նախապատրաստական փուլում նկարահանվեց տեսանյութ Եղեգնաձորի փողոցների սանիտարական վիճակի վերաբերյալ: Կենտրոնի կամավորների ուժերով անցկացվեցին սոցիոլոգիական հարցումներ: Քննարկումը տեղի ունեցան դեկտեմբերի 20-ին, հունվարի 9-ին և 17-ին Վայոց Ձորի երիտասարդական միջոցառումների կազմակերպաման կենտրոնում: Ցուցադրվեց նկարահանած տեսանյութերը, որին հաջորդեցին բուռն և ակտիվ քննարկումները: մասնակցեցին թվով 30 մասնակիցներ` Եղեգնաձորի ՙԳիտելիք՚ համալսարանի, Եղեգնաձորի պետ. քոլեջի ուսանողներ, 3 ՀԿ-ների ներկայացուցիչներ, Վայոց Ձորի ԵՄԿԿ-ի Աղավանաձորի, Արենի, Հերհերի կոորդինատորները: Հունվարի 18-ին մի խումբ երիտասարդների օգնությամբ քաղաքի երեք կետերում, այդ թվում նաև Վայոց Ձորի ԵՄԿԿ-ի բակում տեղադրվեցին փոքր աղբարկղեր: Ծրագրի արդյունքում ունենեցանք համախոհ երիտասարդների ավելի լայն շրջանակ, կատարեցինք տեղաշարժ դեպի մաքուր և հրապուրիչ քաղաք ունենալու ճանապարհին: Քննարկումների արդյունքում կարողացանք Եղեգնաձորի քաղաքապետարանի ներկայացոցիչների ուշադրություն սևեռել վերոհիշյալ հիմնախնդիրների վրա, որոնց հետ ձեռք բերվեց պայմանավորվածություն երիտասարդների կողմից մշակվելիք դիմում-առաջարկին տալ ընթացք:
ՙՊահպանենք մեր մշակույթը և ճանաչենք մեր տաղանդներին՚ Վայոց Ձոր մարզի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնը, համագործակցելով ՙՎայոց Ձոր մարզի երիտասարդական կենտրոն՚ ՀԿ-ի հետ, իրականացրեց ևս մեկ դրամաշնորհային ծրագիր, որը նպատակ ուներ խրախուսել, աջակցել և հանրությանը ներկայացնել այն տաղանդավոր երիտասարդներին, որոնք հանդիսանում են ազգային արժեքների կրողները և տարածողները: Ծրագրում ընդգրկվեցին 2006թ. Վայոց Ձորում անցկացված երիտասարդական հավաք-փառատոնում, ՙԲազե Ջերմուկ-2007՚ համահայկական երիտասարդական հավաքում աչքի ընկած և վերոհիշյալ միջոցառումներում մեծ հաջողությունների հասած երիտասարդները: Այդ երիտասարդները հանդիսանում են մարզի Եղեգնաձոր, Աղավանաձոր, Արենի, Չիվա, Ագարակաձոր, Վայք, Արփի համայնքների 35 անդամներ, որոնք ծրագրի ընթացքում ներկայացան իրենց ձեռքի աշխատանքներով, ինչպես նաև իրենց մասնակցությունն ունեցան համերգային ծրագրին: 2008թ. հունվարի 7-ին Եղեգնաձորի մշակութի կենտրոնի մեծ դահլիճում տեղի ունեցավ բուն միջոցառումը` համերգային ծրագիրը, որն իր մեջ ներառում էր բացման արարողություն, ազգային երգի-պարի մատուցում, դասական, ժողովրդական, էստրադային երաժշտություն, մասնակիցների գործունեության, կենսագրական տվյալների, ձեռքբերումների մասին պատմող սլայդերի ցուցադրություն և փակման արարողություն: Նույն օրը, մինչև համերգի մեկնարկը, մշակույթի տան առաջին հարկի ցուցասրահում կայացավ նաև ցուցահանդեսի բացման արարողությունը, որտեղ մարզի շնորհալի երիտասարդները ցուցադրեցին իրենց ձեռքի աշխատանքները (նկարչություն, քանդակագործություն, գոբելեն): Ցուցահանդեսը գործեց նաև հաջորդ երկու օրերին: Համերգային ծրագրին ներկա էր ավելի քան 600 հանդիսատես, որոնց մեծամասնությունը երիտասարդներ էին: Ե՜վ ցուցահանդեսը, և՜ համերգն իրենց ներկայությամբ պատվեցին մարզի պաշտոնատար անձինք` Վայոց Ձորի մարզպետը, ԱԺ պատգամավորը, Եղեգնաձորի, Վայքի և Ջերմուկի քաղաքապետերը, հայտնի արվեստագետներ, մտավորականներ և միջոցառման հիմնական հանդիսատես երիտասարդներ:
Լեզվի անվճար դասընթացներ ՙԵվրոպական կամավորական ծառայություն՚ ծրագրի շրջանակներում Վայոց ձորի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնը, համագործակցելով Երիտասարդական ակումբների դաշնության հետ, հյուրընկալել է ֆրանսիացի կամավորի, որը 9 ամիսների ընթացքում կամավորական աշխատանք է կատարելու կենտրոնում: Հունվարի 10-ին կենտրոնի աշխատակիցները և մի քանի կամավորներ ջերմորեն ընդունեցին 24-ամյա ֆրանսուհուն` Ջուլիային: Նախնական պայմանավորվածության համաձայն նա մեկ ամիս հայերեն ուսումնասիրելուց հետո միայն պետք է իրականացներ իր կամավորական աշխատանքը: Այդ մեկ ամսվա ընթացքում և՜ աշխատակիցները, և՜ կենտրոնի կամավորները հասցրին մտերմանալ և ջերմ հարաբերություններ հաստատել Ջուլիայի հետ: Նա հնարավորինս արագ փորձում էր հարմարվել և ծանոթանալ մեր մշակույթին և սովորույթներին: Այդ նպատակով էլ սկսեց հաճախել հայկական ազգագրական երգի և պարի խմբակ, ինչպես նաև ցանկություն է հայտնել նվագել սովորել ազգային երաժշտական գործիքների վրա, մասնավորապես` դուդուկի: Ջուլիան պետք է ֆրանսերենի, իսպաներենի և համակարգչային դասընթացներ կազմակերպի կենտրոնի կամավորների շրջանում: Այդ նպատակով էլ կենտրոնը տարածեց հայտարարություն, և արձագանքները սպասեցնել չտվեցին. կազմավորվեցին 1 ֆրանսերենի և 2 իսպաներենի խմբեր: Հատկանշական է, որ դասընթացները իրականացվում են անվճար, որը մեծ խթան է երիտասարդության շրջանում լեզվի իմացության մակարդակի, ինչպես նաև կենտրոնի հեղինակության բարձրացման համար: Խմբերը կազմված են 7 հոգուց, և յուրաքանչյուր խմբի համար դասընթացներն անցկացվում են շաբաթական երկու անգամ: Դասընթացներին մասնակցում են նաև կենտրոնի երկու աշխատակիցներ, որոնք օգնում են Ջուլիային նաև հաղորդակցվել խմբի ուսանողների հետ: Համակարգչային դասընթացների խմբերը կազմավորման փուլում են, և մեկ ամսից կսկսվեն նաև այդ պարապմունքները: Ջուլիան մեծ ոգևորությամբ է կատարում իր առաքելությունը, որին նպաստում են նաև կենտրոնի աշխատակիցներն ու ջերմ մթնոլորտը:
Ամանորյա դիմակահանդես-2008 Վայոց Ձորի մարզային երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնը հերթական անգամ շքեղ դիմակահանդեսով նշեց Ամանորը: Դիմակահանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 29-ին Եղեգնաձորի ՙԴավ՚ հանդիսասրահում: Ներկա էին մարզպետ Վ. Մաթևոսյանը, ԱԺ պատգամավոր Ս. Սարգսյանը, ՏԻՄ-երի, մարզի ուժային կառույցների ղեկավարներ, դպրոցի տնօրեններ և մարզի այլ պաշտոնատար անձինք: Դիմակահանդեսին մասնակցում էին կենտրոնի 150 կամավորներ Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Ագարակաձոր, Մալիշկա, Գլաձոր, Աղավնաձոր, Արենի, Չիվա, Շատին համայնքներից, ինչպես նաև մարզի այն ՀԿ-ները, որոնք տարվա ընթացքում ակտիվորեն համագործակցել են կենտրոնի հետ: Միջոցառումը նպատակ ուներ համախմբել մարզի երտասարդներին, միմյանց հետ ծանոթացնել տարբեր համայնքների կամավորներին, խրախուսել և քաջալերել նրանց, ովքեր շատ ակտիվ մասնակցություն են ունեցել կենտրոնի 2007թ. աշխատանքներին: Դիմակահանդեսի բոլոր մասնակիցներն ընտրել էին իրենց համար կերպարներ, ինչը տոնական շունչ էր հաղորդում միջոցառմանը: Կենտրոնի կամավորներից յուրաքանչյուրը ներկայացնում էր մի պետություն` համապատասխանաբար կրելով տվյալ երկրին հատուկ հագուստ: Կային ՙհյուրեր՚ Հնդկաստանից, Արաբակական Էմիրություններից, Իսպանիայից, Ամերիկայից, Ճապոնիայից և իհարկե Հայաստանից, որի ուսերին էր դրված հյուրերի ընդունելությունը և ողջ երեկոն վարելու պարտականությունը: Ողջ երեկոյի ընթացքում տեսանյութերի միջոցով ներկայացվեցին կենտրոնի 2007թ. ձեռքբերումները, կատարված աշխատանքները, որոնցից նշանակալիցը ՙԲազե՚ համահայկական երիտասարդական հավաք-փառատոնն էր: Վայոց Ձոր ջոկատի անդամները, որոնք նաև կենտրոնի կամավորներն են, Վայոց Ձորի մարզպետի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով մարզը ՙԲազե՚-ում լավագույնս ներկայացնելու համար: ԱԺ պատգամավոր Սամվել Սարգսյանը, ով մեծ աջակցություն է ցուցաբերել միջոցառման կայացմանը, պատվոգրերով պարգևատրեց կենտրոնի ակտիվ կամավորներին, որոնք մեծ ներդրում են ունեցել կենտրոնի աշխատանքներին: Ինչ միջոցառում առանց երգերի, պարերի, հումորային համարների, հետաքրքիր խաղերի, Ձմեռ պապի և Ձյունանուշի և, իհարկե, գեղեցիկ և շքեղ հրավառության: Այս ամենն ուղեկցվում էր մարզի տաղանդավոր երիտասարդների ակտիվ մասնակցությամբ: Դիմակահանդեսը ձգվեց մինչև ուշ գիշեր, բոլորը վարակվել էին բարձր և հեքիաթային տրամադրությամբ:
Ընդդեմ կոռուպցիայի Դեկտեմբերի 9-ին կոռուպցիայի դեմ պայքարի օրվան նվիրված Վայոց Ձորի Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնը կազմակերպեց քննարկում, որին մասնակցում էին կենտրոնի կամավորները և մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ: Քննարկմանը հրավիրված էր նաև զինվորական դատախազության` կոռուպցիայի, թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համակարգող, արդարադատության 1-ին դասի իրավաբան Մարտին Հարությունյանը: Մարտին Հարությունյանը տվեց կոռուպցիայի` քրեական օրենսգրքով սահմանված ձևակերպումը և լուսաբանեց նվիրատվության այն չափը, որը, ըստ օրենքի, չի դիտվում որպես կոռուպցիա: Քննարկման ընթացքում մասնակիցները որոնում էին մեթոդներ, որոնց կիրառումը կնպաստի կոռուպցիայի կանխարգելմանը: Այդ մեթոդներից մեկն էլ և ամենագլխավորը օրենքների իմացությունն է, որը թույլ կտա պաշտպանել սեփական անձը անօրինականությունից: Դրա համար անհրաժեշտ է հաճախակի հանդիպումներ ունենալ հասարակության հետ և նրանց մոտ հասունացնել այն գաղափարը, որ յուրաքանչյուր ոք գիտակցի և իմանա իրեն վերապահված իրավունքները և պարտավորությունները: Այդ գործում մեծ դեր ունեն նաև ՀԿ-ները, հեռուստատեսությունը և մամուլը: Քննարկման վերջում մասնակիցները դիտեցին Վայոց Ձորի Կրթության զարգացման ակադեմիայի տնօրենի կողմից տրամադրված հոլովակները` ՙՔոչարի՚, ՙՔաղաքականություն՚, ՙՏոկոսներ՚ խորագրերով, որոնցում արտացոլված էին կոռուպցիայի դրսևորումները և հասարակության վերաբերմունքը այդ երևույթի հանդեպ:
Երիտասարդությունն ընդդեմ 21-րդ դարի չարիքի Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ–ի դեմ պայքարի միջազգային օրն է, և այս օրն աշխարհի բոլոր երկրներում բոլորը, հատկապես երիտասարդները միավորվում են և ցույց տալիս, որ նրանք պատրաստ են պայքարելու այս չարիքի դեմ: Միջոցառումները շատ տարբեր են լինում, բայց բոլորն էլ ուղղված են ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գործն արդյունավետ մարդկանց հասցնելուն և հնարավորինս մատչելի տեղեկատվություն տալու մարդկանց: Մենք՝ երիտասարդներս, համոզված ենք, որ այս չարիքի դեմ պայքարի ամենաարդյունավետ ուղին տեղեկատվությունն է: Ինչպես հայտնի է, ՀԿԽԸ–ն համարվում է ակտիվ պայքարողներից մեկը, և դեկտեմբերի 1–ին ՀԿԽԸ Վայոց ձորի ՄՄ–ն բոլոր բաժինների կամավորների հետ կազմակերպեց միջոցառում, որի մասին նախօրոք տեղեկացվել էին հասարակության լայն շրջանակները: Եվ արդյունքում Վայոց ձորի Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնն առաջարկեց միավորել ուժերը և համագործակցել: Հանդիպմանը մասնակցում էին 40 աշակերտներ Եղեգնաձորի տարբեր միջնակարգ դպրոցներից, ինչպես նաև երիտասարդներ, ովքեր տեղեկացել էին կատարվելիքի մասին: Միջոցառման սկզբում մասնակիցները դիտեցին ֆիլմ ՁԻԱՀ–ի պատմության, ինչպես նաև մարդկանց մասին, ովքեր դարձել են այդ հիվանդության զոհը: Միջոցառումը ուղեկցվում էր նաև խաղերով: Ֆիլմին հաջորդեց ծաղրանկարների մրցույթը: Պատկերված էին բազմաթիվ հետաքրքիր ծաղրանկարներ: Ժյուրին ընտրեց այն 6 լավագույններին, ովքեր արժանացան գեղեցիկ մրցանակների: Պատրաստում ենք ամանորյա նվերներ Վայոց Ձորի երիտասարդական միջոցառմուների կազմակերպման կենտրոնը ստանում է բազմաթիվ առաջարկներ մարզի ՀԿ-ների և միջազգային կազմակերպությունների կողմից կենտրոնում սեմինարներ, դասընթացներ, միջոցառումներ կազմակերպելու վերաբերյալ: Այս անգամ մենք ստացանք մի շատ հետաքրքիր առաջարկ ՙՀայկական Հաբիթաթ՚ ԲՀԿ-ի վայոցձորյան մասնաճյուղի կոորդինատորի կողմից` մասնակցելու ԱՄՆ-ի իրենց նվիրատուներին Ծննդյան տոների առթիվ շնորհավորելու ակցիային: Շատ անսպասելի և հաճելի առաջարկ էր. սկսեցինք մտածել մեր բաժին լուման ներդնելու եղանակների մասին: Բացման օրվանից մինչև այսօր կենտրոնը արդեն ունի տարբեր մասնագիտությունների տեր 70 կամավորներ, այդ թվում` լրագրողներ, իրավաբաններ, լեզվաբաններ, նկարիչներ, դիզայներներ… Եվ ահա, կանգ առանք դիզայներների վրա: Որոշեցինք մեր կամավոր Զարինե Հարությունյանի օգնությամբ, որը մասնագիտությամբ դիզայներ է, ՙՀայական Հաբիթաթի՚ վայոցձորյան մասնաճյուղի շահառու ընտանիքների 5 երեխաներին սովորեցնել տոնածառի խաղալիքներ պատրաստելու եղանակը: Դեկտեմբերի 4-ին կենտրոնում հյուրընկալեցինք 5 երեխաների և Հաբիթաթի աշխատակցին: Մի քանի ժամ անց բոլորս հիանում էինք երեխաների իսկ ձեռքերով պատրաստված նվերներով: Մենք շատ ուրախ ենք, որ ունենք հնարավորություն և, իհարկե, մեծ ցանկություն մասնակցելու այս կարգի գեղեցիկ նախաձեռնություններին և ակցիաներին:
ՙԿառուցենք հավատով՚ Պարզվում է` ամուր տուն ունենալու համար հարկավոր է այն կառուցել հավատով. ՙԿառուցենք հավատով՚ այս անունն է կրում տնաշինության ծրագիրը, որ մեկնարկեց նաև Վայոց Ձորի Շատին համայնքում: Հայկական Հաբիթաթ բարեգործական հասարակական կազմակերպության Վայոց Ձորի մասնաճյուղը Շատինում իրականացրեց շինարարական օր-ակցիա, որին մասնակցում էին տեղական և միջազգային կազմակերպությունների կամավորներ, իշխանությունների ներկայացուցիչներ և բարերարներ, որին նաև իր մասնակցությունը ցուցաբերեց Վայոց Ձորի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնը: Գյուղացու համար հեշտ է լինում տուն կառուցել, երբ եկեղեցին, իշխանությունները, բարերարներն ու հասարակական կազմակերպությունները միասին աջակցում են: Ծրագրի բացումն ավետեց Հայր Մարտիրոսը, որ Տերունական աղոթքից հետո շնորհավորեց բոլորին ծրագրի մեկնարկի առթիվ և ավելացրեց, որ տուն կառուցելը պետք է տոն լինի յուրաքանչյուրիս համար, քանի որ դրանով մենք կառուցում ենք մեր հայրենիքը: Հաբիթաթի հետ կենտրոնն առաջին անգամը չէ, որ համագործակցում է: Մինչ այդ եղել են բազմաբնույթ միջոցառումներ, որոնց երկուստեք իրենց մասնակցությունն են ցուցաբերել և՜ կենտրոնի, և՜ Հաբիթաթի կամավորները: Հաբիթաթն իր համագործակիցների` Մարզային երիտասարդական կենտրոնի, ՙԽաղաղության կորպուսի՚ կամավորների, բարերարների ու համայնքի բնակիչների հետ խանդավառությամբ սկսեց շինարարական աշխատանքները: Հաբիթաթի մեծ աջակից ու բարերար Սամվել Սարգյանն էլ այդ օրը եկել էր գյուղացիների ու կամավորների հետ մասնակցելու շինարարական օր-ակցիային: Տարբեր կազմակերպություններից եկած կամավորներն ուրախ և միասնական կերպով կատարում էին շինարարական աշխատանքները, մեծ ուրախությամբ գիտակցում էին, որ կարող են գոնե ինչ- որ բանով օգտակար լինել բազմազավակ ու հոգսաշատ այդ ընտանիքներին: Իսկ գյուղի երիտասարդ տղաներին զարմացրել էր կամավոր աղջիկների ակտիվ մասնակցությունը և պատրաստակամությունը: Համոզված ենք, որ համագործակցությունը Հաբիթաթի հետ կշարունակվի, և կենտրոնն իր ներդրումը կունենա նաև մարզի զարգացմանն ուղղված այլ ծրագրերում:
Կենտրոնը անվճար տարածք է տրամադրում ՀԿ-ներին Այն փաստը, որ Վայոց Ձորի Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնը անվճար հիմունքներով նիստերի դահլիճը տրամադրում է սեմինար-քննարկումների և խորհրդակցությունների համար, մեծ արձագանք է ստացել ՀԿ-ների շրջանում: Դրա վառ ապացույցն է դեկտեմբերի 5-ին կենտրոնում ՙԵրիտասարդ սերունդ՚ ՀԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպված կլոր սեղանը ՙՀակածխախոտային պայքար. պասիվ ծխողների շահերի պաշտպանություն՚ խորագրով: Ծրագրի նպատակն էր Եղեգնաձոր քաղաքի հասարակական վայրերում, կրթամշակութային հաստատություններում, առողջապահական հիմնարկներում ՏԻՄ-երի աջակցությամբ ծխելը մասամբ կամ լրիվ արգելելը և չծխողների շահերի պաշտպանությունը: Քննարկմանը մասնակցում էին Եղեգնաձորի միջնակարգ դպրոցների ուսուցիչներ, առողջապահության ոլորտի, մի շարք ՀԿ-ների և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Ներկաները նկարագրեցին իրավիճակը իրենց իսկ հաստատություններում և առաջարկեցին տարբեր մեթոդներ հակածխախոտային պայքարի արդյունավետությունը մեծացնելու ուղղությամբ: Արդյունքում մշակվեցին մեթոդներ, որոնք հետագայում կկիրառվեն հակածխախոտային պայքարին ուղղված ծրագրի շրջանակներում: Վայոց Ձորի Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի և ՙԵրիտասարդ սերունդ՚ ՀԿ-ի միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն հետագայում վերոհիշյալ ծրագիրը արդեն մարզի գյուղական համայնքներում իրականացնելու նպատակով:
Երիտասարդությունը՝ ընդդեմ ՁԻԱՀ-ի Վայոց Ձորի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում նոյեմբերի 27-ին Հայկական կարմիր խաչի ընկերության Վայոց Ձորի մասնաճյուղի, Նորվեգիայի կարմիր խաչի երիտասարդական թևի պատվիրակների նախաձեռնությամբ, կազմակերպվեց սեմինար-քննարկում` նվիրված դեկտեմբերի մեկին կայանալիք ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվան: Սեմինար-քննարկման հիմնական նպատակն էր դեկտեմբերի մեկին կայանալիք ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ հնարավորինս շատ մարդկանց տեղեկացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից խուսափելու հիմնական միջոցներին, դպրոցներում, ուսումնական հաստատություններում, գրասենյակներում, հասարակական վայրերում փակցնել զգուշացնող ստենդներ, պաստառներ: Սեմինարին մասնակցում էին Կարմիր խաչի, Եղեգնաձորի պետական քոլեջի, Եղեգնաձորի բժշկական ուսումնարանի, ՙԳիտելիք՚ համալսարանի ուսանողները և Վայոց Ձորի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի կամավորները: Բուռն և ակտիվ քննարկում ծավալելու համար անցկացվեց ՙսառույցի կոտրում՚ խաղը, որի միջոցով մասնակիցները ծանոթացան միմյանց հետ: Սեմինար-քննարկման մեկնարկման ժամանակ մասնակիցներին բաժանվեցին 3 տարբեր բուկլետներ, որոնք ունեին հետևյալ վերնագրերը` ՙԱռասպելներ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ՚, ՙՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ առավել տարածված սխալ կարծիքները՚ և երրորդում զետեղված էին այն ռիսկ խմբերը, որոնք ունեն ՄԻԱՎ-ով վարակվելու առավել մեծ հավանականություն: Նախապես մշակված հարցաշարի օգնությամբ ստուգվեց երիտասարդության ընդհանուր ինֆորմացվածությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի և այդ հիվանդությունից խուսափելու վերաբերյալ: Քննարկումից հետո Կարմիր խաչի և Երիտասարդական կենտրոնի աշխատակազմը եկավ համաձայնության դեկտեմբերի մեկին միահամուռ ուժերով կազմակերպել քայլարշավ, որը կլինի մարզի երիտասարդության ձայնը, կարծիքն արտահայտող գեղեցիկ մի ակցիա:
Վայոց Ձորի երիտասարդները միանում են ՁԻԱՀ-ի դեմ տարվող միջազգային պայքարին Նոյեմբերի 27-ին տեղի ունեցած սեմինար-քննարկման արդյունքում ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ դեկտեմբերի մեկին տեղի ունեցավ համալիր միջոցառում: Միջոցառումը կազմակերպվեց Հայկական կարմիր խաչի ընկերության Վայոց Ձորի մասնաճյուղի, Նորվեգիայի երիտասարդական Նորվեգիայի կարմիր խաչի երիտասարդական թևի պատվիրակների և Վայոց Ձորի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի համագործակցությամբ: Միջոցառումը մեկնարկեց քայլարշավով` սկիզբ առնելով Կարմիր խաչի շենքից և վերջանալով մարզային երիտասարդական կենտրոնում: Այն ոււղեկցվում էր պաստառներով, որոնք իրենց բովանդակությամբ զգուշացնում էին ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի վտանգի մասին: Քայլարշավին մասնակցում էին նշված կազմակերպությունների կամավորները, երիտասարդներ մարզի տարբեր բուհական հաստատություններից, աշակերտներ դպրոցներից և ՀԿ-ների ներկայացուցիչներ: Քայլարշավի ավարտին հաջորդեց միջոցառում, որում ընդգրկված էին տարատեսակ խաղեր և մրցույթներ, հարց ու պատասխան: Խաղի հաղթողներին հանձնվեցին Կարմիր խաչի ընկերության կողմից սահմանված նվերներ: Նման համագործակցությունները խթան են հանդիսանում երիտասարդներին մասնակից դասնալ մարզում կատարվող ցանկացած իրադարձության: ՄԱՍԿԻ-ի անվան կրթաթոշակային ծրագիր
Հոկտեմբերի 31-ին IREX կազմակերպությունը Վայոց Ձորի ԵՄԿԿ-ում հանդիպեց Եղեգնաձորի երիտասարդների հետ, որոնք ունեն բակալավրի կրթություն: IREX-ի ներկայացուցիչը երիտասարդներին ներկայացրեց Մասկիի անվան կրթաթոշակային ծրագրի հետ, որն ԱՄՆ պետդեպարտամենտի կրթական և մշակութային հարցերի բաժնի ծրագրերից է: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում ԱՊՀ 12 երկրների բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիներին ուսումը շարունակել ԱՄՆ-ում մագիստրական ծրագրի մասնակցելու նպատակով: Ունկնդիրները ծանոթացան այն առավելություններին, որ ընձեռում է Մասկիի անվան կրթաթոշակային ծրագիրը. այն է` օգնում է մարդուն ձեռք բերել ազատության գաղափար, ահրաժեշտ կոմպոնենտներ, սոցիալական հմտություններ և այլն: Մասնակիցներն ԱՄՆ-ում կհաճախեն դասընթացների, կմշակեն և կիրականացնեն մասնագիտությանը համապատասխան և համայնքային զարգացմանն ուղղված ծրագիր, ուսումնական տարվա վերջում կմասնակցեն մասնագիտական պրակտիկայի: Վայոց Ձորի ԵՄԿԿ-ում IREX-ի կողմից նախատեսվում է փոխանակման ծրագրի ևս երկու հանդիպում. պետական և ոչ պետական բուհերի առաջին և երկրորդ կուրսերի ուսանողների և Եղեգնաձորի դպրոցների ուսուցիչների հետ: ՙԳիտելիք՚ համալսարանի ուսանողները ԵՄԿԿ-ում Վայոց Ձորի ԵՄԿԿ-ի կամավորները հոկտեմբերի 27-ին սկսեցին ՄԻԱՎ/ՁԻԱՀ և ՙԱռողջ ապրելակերպ՚ ծրագրի իրականացման 3-րդ փուլը, այն է` քարոզչական տարբեր բնույթի միջոցառումնեոր ուսումնական տարբեր հաստատություններում, վերը նշված թեմաներով: Կենտրոնի տասը կամավորներ, որպես թրեյներներ` նախապատրաստված 2-րդ փուլում, կենտրոնի նիստերի դահլիճում կազմակերպեցին և անցկացրին առաջին սեմինար-քննարկումը ՙԳիտելիք՚ համալսարանի ուսանողների հետ: Նախքան սեմինար-քննարկման սկսելը մասնակիցները միմյանց հետ ծանոթացան ՙԾանոթություն՚ խաղի միջոցով: Ծանոթությանը հետևեց թրեյներների կողմից ՄԻԱՎ/ՁԻԱՀ թեմայի վերաբերյալ վիճակագրական տվյալների ներկայացումը: Ուսանողները դիտեցին թրեյներների կողմից ձեռք բերված ՄԻԱՎ/ՁԻԱՀ թեմային վերաբերող տեսաֆիլմ, որը ժամանակ առ ժամանակ ընդհատվում էր և մանրամասնորեն մեկնաբանվում սեմինարավարների կողմից: Ֆիլմը հիմնականում ՄԻԱՎ/ՁԻԱՀ հիվանդության պատմությունն էր, վարակի տարածման ճանապարհները, հիվանդության հանդեպ առավել խոցելի խմբերը, հիվանդությունից խուսափելու հնարավոր ուղիները: Ֆիլմի դիտումից հետո տեղի ունեցավ ակտիվ քննարկում, որի ժամանակ ուսանողները սեմինարավարներին ուղղեցին իրենց հուզող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ: Ուսանողները ողջ սեմինարի ընթացքում շատ ակտիվ էին, քանի որ մեծ էր հետաքրքրությունը թեմայի նկատմամբ: Հատկապես գոհ էին թրեյներներից անհրաժեշտ ինֆորմացիայի մատչելի մատուցման համար: Եզրափակելով քննարկումը` սեմինարավարները խոսեցին ուսանողների հետ կայանալիք հաջորդ սեմինարի մասին, արդեն ՙԱռողջ ապրելակերպ՚ թեմայի շրջանակներում: ՙԱրեգ՚ ՀԿ-ն և Վայոց ձորի ԵՄԿԿ-ն խրախուսում են առողջ ապրելակերպը Արեգ գիտամշակութային երիտասարդական ասոցիացիան ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աջակցությամբ Վայոց ձորի մարզում իրականացնում է ՙՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և առողջ ապրելակերպի թեմաներով քարոզչական արշավ երիտասարդության շրջանում՚ ծրագիրը` սերտ համագործակցելով մարզային երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի հետ: Նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն երիտասարդական կենտրոնը ՙՄԻԱՎ/ՁԻԱՀ՚ և ՙԱռողջ ապրելակերպ՚ ծրագրերն իրականացնելու նպատակով ՙԱրեգ՚ ՀԿ-ին և 10 կամավորների տրամադրելու է իր տարածքը: Ծրագրի տևողությունը 6 ամիս է` օգոստոսից-հունվար: Այն նպատակ ունի մարզկենտրոնում և տարբեր համայնքներում իրականացնել Առողջ ապրելակերպի, ՁԻԱՀ-ի և այլ սեռական վարակների դեմ պայքարի թեմաներով քարոզարշավներ, մարզում ձևավորել երիտասարդ կամավորներից կազմված մի խուբ, ովքեր արտոնված կլինեն երիտասարդության շրջանում ձեռնարկել լայնամասշտաբ քարոզարշավներ վերը նշված թեմաներով: Երիտասարդությանը հաղորդակից դարձնել Հայաստանում և աշխարհում ընթացող զարգացման գործընթացին և ծրագրի թեմաների հետ կապված ընդհանուր մտահոգության խնդիրներին, ձևավորել կապեր երիտասարդների, ՏԻՄ-երի, ՀԿ-ների և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ: Ծրագրի գործողությունները կազմված են 3 փուլերից. I փուլ –Նախապատրաստական (տևողությունը մեկ ամիս), որի ընթացքում երիտասարդական կենտրոնի կողմից առաջադրված կամավորները կուսումնասիրեն ՙԱրեգ՚ ՀԿ-ի կողմից տրամադրված անհրաժեշտ նյութերը, ժամանակ առ ժամանակ կհանդիպեն տրամադրված նյութերի հեղինակների հետ՝ ծրագրի թեման@ 8@3B6 ավելի մանրամասն քննարկելու համար: II փուլ – Կենտրոնի կամավորները ծրագրի աշխատակազմին կներկայացնեն իրենց կողմից կազմված ու մշակված քարոզչական միջոցառումների պլանները, որի հաստատման դեպքում դրանք կիրականացվեն արդեն երիտասարդ դեսպանների կողմից: III փուլ – Քարոզչական միջոցառումների պլանները վերջնական տեսքով աշխատակազմը կհանձնի երիտասարդ կամավորներին, որոնց հիման վրա նրանք կիրականացնեն քարոզչական տարբեր բնույթի միջոցառումներ, մոտավորապես 4 ամիս տևողությամբ: Ծրագրի վերջում տեղի կունենա ծրագրի արդյունքների հիմնական ամփոփումը:
ՄԱԶԾ «Իրազեկման և հակազդեցության բարելավում Հայաստանում կոռուպցիայի բացահայտման գործընթացումե ծրագրի ամփոփման միջոցառում
Սույն թվականի հոկտեմբերի 26-ին Վայոց Ձորի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ կառավարության կողմից համատեղ իրականացվող “Իրազեկման և հակազդեցության բարելավում Հայաստանում կոռուպցիայի բացահայտման գործընթացում” ծրագրի արդյունքների ամփոփման միջոցառումը: Ծրագիրը իրականացվել է սույն թվականի մայիս–սեպտեմբեր ամիսներին Հայաստանի բոլոր մարզերում: Վայոց Ձորի մարզում մոնիթորինգը իրականացվել է «Միլենիումե Կրթական Հետազոտական Ասոցիացիայի կողմից: Ծրագրի նպատակն է բարելավել ՀՀ կառավարման կառույցների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը՝ խթանելով քաղաքացիական հասարակության արդյունավետ մասնակցությունը Կառավարության հակակոռուպցիոն ռազմավարական պլանի իրականացման գործընթացը դիտարկելու գործում: Հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաքում ընտրված հակակոռուպցիոն համայնքային խմբերը վերապատրաստման դասընթացներից հետո ՀՀ Կառավարության կողմից հաստատված հակակոռուպցիոն մասնակցային մեթոդաբանության համապատասխան ծրագրի շրջանակներում անց է կացվել կրթական և առողջապահական հաստատություններում հակակոռուպցիոն մոնիթորինգ, որն ուղղված էր կոռուպցիոն դրսևորումների դիտարկման և կոռուպցիոն ռիսկերի վերլուծության միջոցով առողջապահության և կրթության ոլորտներում համակարգային փոփոխություններին: Մոնիթորինգը անց է կացվել յուրաքանչյուր մարզի չորս միջնակարգ դպրոցներում և երկու առողջապահական հաստատություններում` հիվանդանոց և պոլիկլինիկա: Մոնիթորինգի արդյունքները ամփոփվել և վերլուծվել են ծրագրի փորձագետների կողմից: Վերլուծության արդյունքները կներկայացվեն ՀՀ կառավարությանը` հետագայում ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարական երկրորդ ծրագրում ընդգրկման նպատակով (ներկայումս ծրագիրը գտնվում է մշակման փուլում): Միջոցառմանը ներկա ՄԱԶԾ հակակոռուպցիոն ծրագրի համակարգող Ա. Արությունովան և «Միլենիումե կազմակերպության փոխնախագահ Դ. Մանուկյանը հակիրճ ներկայացրին ծրագրի էությունն ու իրականացված փուլերը, ինչպես նաև իրականացման ընթացքը, նվաճումներն ու խոչընդոտները: Կրթության բնագավառի փորձագետ Ս. Մանուկյանը և առողջապահական բնագավառի փորձագետ Ա. Մելքոնյանը ներկայացրին մոնիթորինգի ամփոփման արդյունքները: Ամփոփման միջոցառմանը ներկա էին նաև հարցումներին մասնակցած հաստատությունների ղեկավարները, ՄԱԶԾ-ի և իրականացնող կազմակերպության` «Միլենիումե-ի աշխատակիցները, ծրագրի փրձագետները, ինչպես նաև մամուլի ներկայացուցիչները:
ՙԱռողջ ապրելակերպ՚ Վայոց Ձորի մարզային երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի 2007թ. խոշոր ձեռքբերումներից էր այն, որ ՙՎայոց Ձոր մարզի երիտասարդական կենտրոն՚ ՀԿ-ի հետ համատեղ իրականացրեց մարզի մասշտաբով մեծածավալ միջոցառումների շարք, որի շահառուների թիվը 2000-ից ավելին էր: Ծրագրի հիմնական նպատակն էր երիտասարդության շրջանում բարձրացնել իրազեկությունը ծխախոտի վնասակար ազդեցության, դրա ծանր հետևանքների վերաբերյալ: Ակնկալվում էր ամրապնդել ՀՀ ՙԾխախոտի օգտագործման սահմանափակումների մասին՚ օրենքի կիրառությունը: Ձևավորել կարծիք հակածխախոտային պայքարի նոր քաղաքականության վերաբերյալ: Ծրագրի նպատակին հասնելու համար մարզի 23 լավագույն երիտասարդներից կազմված խումբը Վայոց Ձորի 10 համայնքներում (Մալիշկա, Ագարակաձոր, Արտաբույնք, Արին, Շատին, Եղեգիս, Աղավնաձոր, Թառաթումբ, Աղնջաձոր, Քարագլուխ) իրականացրեց հակածխախոտային քարոզարշավ համերգային ծրագրի ուղեկցությամբ: Ծրագիրը մեկնարկեց հոկտեմբերի 17-ին: Նկարահանվեց ՙԾխելու առաջացրած հետևանքները՚ թեմայով տեսանյութը, ինչպես նաև հումորային տեսահոլովակներ, տպագրվեցին ՙԾխելու վնասները՚ թեմայով բուկլետներ և պաստառներ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց 10 ՏԻՄ-երի հետ նոյեմբերի 27-ից մինչև հունվարի 25-ը համապատասխան վայրերում համերգային ծրագրերը և հակածխախոտային քարոզարշավն իրականացնելու համար: Իրականացված համերգային շոու ծրագրի միջոցով, որն իր մեջ ներառում էր նաև հակածխախոտային գովազդային պաստառների և բուկլետների տարածում, ՙԾխելու առաջացրած հետևանքները՚ թեմայով տեսանյութի և հոլովակների ցուցադրություն, ծաղրանկարների մրցույթ, հաջողվեց կատարել ևս մեկ քայլ առաջ՝ երիտասարդների և շարքային քաղաքացիների շրջանում բարձրացնել իրազեկությունը ծխելու վնասակար ազդեցությունների, դրա վտանգավոր հետևանքների վերաբերյալ:
Վայոց ձորի ԵՄԿԿ-ն կրկին հյուրընկալեց ՙԳորիսի ուսուցիչների միություն՚ (ԳՈՒՄ) ՀԿ-ին Սեպտեմբերի 12-ին Վայոց ձորի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում կայացավ ԳՈւՄ ՀԿ-ի ներկայացուցիչների և Վայոց ձորի մարզի ՀԿ-ների ներկայացուցիչների հանդիպումը: Հանդիպման ընթացքում ԳՈՒՄ ՀԿ-ն Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) Քաունթերփարթ Ինթերնեյշնլ հայաստանյան ներկայացուցչության (CPI) կողմից, հայտարարեց դրամաշնորհային ծրագրերի հայտերի մրցույթ շահերի պաշտպանության ոլորտում Սյունիքի և Վայոց ձորի մարզերի շահույթ չհետապնդող ոչ պետական կազմակերպությունների համար: Ծրագրի նպատակն է շահերի պաշտպանության ոլորտում տեղական և մարզային նախաձեռնությունների իրականացման համար աջակցել Սյունիքի և Վայոց ձորի մարզերում շահերի պաշտպանության ոլորտում ոչ առևտրային, ոչ կառավարական կազմակերպությունների կարողությունների զարգացմանը: Այս մրցույթի շրջանակներում շահերի պաշտպանության տեղական նախաձեռնությունը ենթադրում է պլանավորած գործողությունների շարք, որը նպատակաուղղված է տեղական մակարդակում հանրային քաղաքականության ոլորտում փոփոխություն կատարելուն կամ նոր քաղաքականություն մշակելուն, ներդնելուն, վերահսկելուն` հասարակության որոշակի խմբերի շահերը պաշտպանելու նպատակով: Դրամաշնորհային ծրագրի նպատակը, խնդիրները, գործունեության ձևերը, մասնակցության և ընտրության չափանիշերը և դոնորի պահանջները մանրամասն ներկայացնելուց հետո քննարկվեցին և տրվեցին սպառիչ պատասխաններ ՀԿ-ների ներկայացուցիչների կողմից առաջացած անհասկանալի հարցերի վերաբերյալ: ԳՈՒՄ-ը հերթական անգամ կենտրոնից հեռացավ շատ տպավորված ու գոհ, առաջարկությամբ, որ բանակցություններ տարվեն հետագայում էլ ավելի սերտ համագործակցելու նպատակով:
Կենտրոնը հյուրընկալում է ՀՀ վարչապետին Հայաստանի հանրապետական կուսակցության քարոզարշավը Վայոց Ձորում սկսեց առատ կարկուտով և հորդառատ անձրևով, բայց ավարտվեց գարնանային արևի ջերմ շողերի ներքո: ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ քարոզարշավը սկսեց Ջերմուկ քաղաքից: Ջեմուկցիներին հրաժեշտ տալով՝ Սերժ Սարգսյանն իր կուսակիցների հետ շարժվեց դեպի Վայք քաղաք: Մինչ Երևան ճանապարհվելը դեռ երկու կանգառ կար, Մալիշկա գյուղն ու Եղեգնաձոր քաղաքը: Այստեղ արդեն բնությունը բարեգութ գտնվեց, մալիշկեցիները քարոզարշավի պատվիրակությանը ընդունեցին մի քիչ ամպոտ երկնքով, բայց առանց անձրևի: Այստեղ ելույթներից հետո Սերժ Սարգսյանն ու պատվիրակության մյուս անդամները շփվեցին բնակիչների հետ, պատասխանեցին նրանց հուզող հարցերին: Եղեգնաձորի ամֆիթատրոնում սպասվում էր մարզի ամենամարդաշատ ու արևոտ հանդիպումը: Մինչ հանդիպումը վարչապետն այցելեց Վայոց Ձորի Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն, որտեղ նրան սպասում էին կենտրոնի ակտիվ կամավորները: Երիտասարդները ներկայացրին վարչապետին կենտրոնի կատարած և կատարվելիք աշխատանքները, վարչապետը հորդորեց նրանց լավ պահպանել իրենց մարզը, քանի որ սա պատմամշակութային մեծ արժեք ունեցող տարածք է, ասաց, որ ստուգելու է նրանց գործունեությունը հետագա այցերի ընթացքում: Ակտիվ քննարկում ծավալվեց մարզի երիտասարդության հիմնախնդիրների շուրջ, խոսվեց երիտասարդներին վերաբերող հետագա ծրագրերի մասին: Կենտրոնի բազմաշնորհ երիտասարդները վարչապետին հաճելի անակնկալ մատուցեցին` ցույց տալով երգի և ասմունքի ասպարեզում ունեցած իրենց տաղանդը: Մինչև հեռանալը երիտասարդները պայմանավորվածություն ձեռք բերեցին վարչապետի հետ ամռանը հանդիպել Գնդեվանքում և մասնակցել հուշարձանների մաքրման գալիք ակցիային: Կենտրոնի կամավորները և աշխատակիցները շատ հպարտ են, որ հյուրընկալել են Հայաստանի երկու վարչապետերին և ՀՀԿ երկու նախագահներին, և սա պատահական չէ, այս փաստը խոսում է այն մասին, որ կենտրոնը գտնվում է Վայոց Ձորի մարզպետ Ս. Սարգսյանի մեծ ուշադրության և հովանավորության ներքո:
FLEX –ը՝ Վայոց Ձորի երիտասարդական կենտրոնում
Սեպտեմբերի 10-ին մարզային երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնը հյուրընկալեց FLEX միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին: Համատեղ ջանքերով կազմակերպվեց և անցկացվեց FLEX ծրագրի հերթական քննությունը, որին մասնակցում էին նախապես հայտ ներկայացրած 8-րդ և 9-րդ դասարանների 50 աշակերտներ: Կազմակերպության ներկայացուցիչները մասնակիցներին ներկայացրին ծրագրի նպատակը, որն իրենից ներկայացնում է արդեն տարիների փորձ ունեցող երիտասարդության ՙՓոխանակման ծրագիրը՚ եզակի հնարավորություն է աշակերտների համար: Այն հնարավորություն է ընձեռում աշակերտներին ծանոթանալ ԱՄՆ-ի ժողովրդին և մշակույթին` ապրելով հյուրընկալող ընտանիքում որպես ընտանիքի անդամ: Աշակերտներն ամուր կապեր են հաստատում հյուրընկալ ընտանիքների և համայնքների հետ` ստեղծելով այնպիսի ջերմ հարաբերություններ, որ հաճախ տևում են մինչև կյանքի վերջ: Ծրագրի նպատակներին, պայմաններին ծանոթացնելուց հետո դիմորդներին մաղթեցին հաջողություն և թեստային եղանակով անցկացրին քննություն: Քննության վերջում կատարվեց արդյունքների ամփոփում, և երկրորդ փուլ անցած մասնակիցների անվանացուցակը փակցվեց հայտարարությունների համար հատկացված տեղում: Աշակերտները շնորհավորեցին իրենց ընկերներին, ովքեր անցել էին 2-րդ փուլ և մաղթեցին նրանց հետագայում նորանոր հաջողություններ: FLEX ծրագրի ներկայացուցիչները կենտրոնից հեռացան գոհունակությամբ և հետագայում նորանոր համատեղ համագործակցությունների ակնկալիքներով:
Ամառային հանգիստ երիտասարդների համար Ամառը մերն է՚. ահա այս կարգախոսով է առաջնորդվում Վայոց Ձորի երիտասարդությունը: Ուսանողները աշխատում են հնարավորինս օգտագործել ամառային արձակուրդները` օգտվելով իհարկե կենտրոնի ընձեռած հնարավորություններից: Օգոստոսի 1-31-ը յուրաքանչյուր չորեքշաբթի մարզային երիտասարդական կենտրոնը երիտասարդների համար կազմակերպում է ամառային հանգիստ-դիսկոտեկ: Դա մի հիանալի հնարավորություն է երիտասարդների համար եղեգնաձորյան ամառային զով երեկոներն անցկացնել միասին անկաշկանդ մթնոլորտում, հանդպել հին ծանոթներին, հաստատել նոր ծանոթություններ: Նոր և ժամանակակից երաժշտությունը հնչում է մինչև ուշ գիշեր: Ամսի 15-ին երիտասարդներին անակնկալ էր սպասվում. նրանք ոչ միայն հնարավորություն ունեին լսելու, այլ նաև մեծ էկրանով դիտելու գեղեցիկ տեսահոլովակներ, որոնք ցուցադրվում էին պրոյեկտորի օգնությամբ: Մյուս անակնկալը կարաոկեն էր: Շատ երիտասարդներ ցուցադրեցին իրենց ՙերգելու արվեստը՚, երգեցին ինչպես հայկական, այնպես էլ ռուսական սիրված երգեր: Կարաոկեն էլ ավելի թեժացրեց ակտիվ մթնոլորտը: Այս ամենը ուղեկցվում էր տարաբնույթ խաղերով և մրցույթներով: Երիտասարդները հեռացան այն ակնկալիքով, որ հաջորդ չորեքշաբթի իրենց կմատուցվեն էլ ավելի հետաքրքիր անակնկալներ: Դե՜, իսկ կենտրոնի աշխատակիցները և կամավորները ժամանակ ունեն մեկ շաբաթվա ընթացքում ավելի հետաքրքիր գաղափարներով և առաջարկներով ներկայանալ հյուրերին:
Փախստականների իրավունքները
Հայաստանի հելսինկյան կոմիտեի կողմից իրականացվող ՙՄարդու իրավունքների մոնիթորինգի անցկացման ոլորտում Հայաստանի մարզային երիտասարդության ներուժի բարձրացում՚ կրթական ծրագրի շրջանակներում Վայոց Ձորի նախաձեռնող խմբի կողմից իրականացվեց նախկին փախստականների իրավունքների պաշտպանվածության մոնիթորինգ, որի նպատակն էր ուսումնասիրել փախստականների իրավունքների պաշտպանվածությունը և ունենալ փախստականների պաշտպանվածության պատկերը Վայոց Ձորի մարզում: Մոնիթորինգն իրականացվել է մարզի Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ քաղաքներում: Հուլիսի 25-ին Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում կայացավ Վայոց Ձորի մարզում փախստականների իրավունքների պաշտպանվածության ուսումնասիրությունն ամոփող զեկույց, որն անցկացնում էին մոնիթորինգն իրականացնող նախաձեռնող խմբի անդամները: Զեկույցին հրավիրված էին մարզպետարանի, քաղաքապետարանի աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԶԼՄՆ-երի, Եղեգնաձորի Նոր Ավան թաղամասի նախկին փախստականներ և այլք: Զեկույցին ներկա էին նաև Հայաստանի հելսինկյան կոմիտեի աշխատակիցները և կոմիտեի նախագահ Վ. Իշխանյանը: Զեկույցի ընթացքում մոնիթորինգն իրականացնող խմբի անդամները ներկայացրին ծրագիր ընթացքում արված աշխատանքները, նկարագրեցին փախստականների ներկա կարգավիճակի հետազոտությունները, խոսեցին փաստաթղթային վերլուծությունների, հարցազրույցների և հարցումների, հարցաթերթիկների լրացման, դիտարկումների և եզրակացությունների մասին: Ամփոփելով զեկույցը` խմբի անդամները հանդես եկան ՏԻՄ-երին ուղղված իրենց առաջարկություններով, այն է` մշակել նոր ծրագրեր` բարելավելու նախկին փախստականների բնակարանային, տրանսպորտային, կրթական, մասնավորապես հայոց լեզվի ուսուցման խնդիրները, մշակել ճանապարհների վերանորոգման ծրագիր և այն մտցնել ՙՀազարամյակի մարտահրավերներ՚ ծրագրի մեջ, պարբերաբար իրականացնել աղբահանություն: Զեկույցի ավարտից հետո տեղի ունեցավ բուռն քննարկում, հնչեցին տարբեր կարծիքներ, խնդիրների լուծման տարբեր եղանակներ: Մոնիթորինգն իրականացնող խմբի անդամները հույս հայտնեցին հետագայում մարզկենտրոնում բացել ՙՄարդու իրավունքների մոնիթորինգի ոլորտում հայաստանյան հասարակական կազմակերպությունների ներուժի բարձրացման՚ գրասենյակ, որտեղ կպաշտպանվեն մարդու իրավունքները անկախ տարիքից, սեռից, սոցիալական վիճակից, հասարակական դիրքից և ռասայական պատկանելությունից:
ԳՈՒՄ ուսուցիչների միությունը՝ երիտասարդական կենտրոնում
Հուլիսի 19-ին ԳՈՒՄ ուսուցիչների միությունը Վայոց Ձորի մարզային երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում անցկացրեց սեմինար-դասընթաց, որի ժամանակ հայտարարվեց դրամաշնորհային մրցույթ` կապված 2008թ. նախագահական ընտրությունների գործընթացների հետ, որն իրականացվում է Քաունթերփարթ/CASP ինթերնեշնլ կազմակերպության կողմից: Ընտրությունների գործընթացին աջակցող դրամաշնորհին կարող են մասնակցել Հայաստանում գրանցված կազմակերպություններ, ասոցիացիաներ, հիմնադրամներ, ոչ առևտրային կազմակերպություններ, միություններ, զանգվածային լրատվամիջոցներ, հանրային նպատակներ հետապնդող առևտրային կազմակերպություններ, ակադեմիական/գիտական ու հետազոտական կենտրոններ: Ծրագրի հիմնական նպատակն է հզորացնել և ընդլայնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և հայաստանյան հանրության դերն ու մասնակցությունն ընտրական գործընթացին: ՀԿ-ների միջոցով ակտիվացնել հասարակության այն խմբերին, որոնք մինչ այդ ընտրությունների ժամանակ ցուցաբերել են պասիվություն: Սեմինար-դասընթացի ընթացքում դրամաշնորհի դիմում-հայտ ներկայացնելու հրավերք ստացած բոլոր ՀԿ-ները մանրամասն ծանոթացան հայտարարված դրամաշնորհային ծրագրի կառուցվածքին, նպատակին, պահանջներին, առաջարկներին, չափանիշերին: Նախաձեռնությունների բարձր արդյունավետությունն ապահովելու և ծրագրերի առավել շոշափելի արդյունքներ ստանալու համար խրախուսվում են կազմակերպությունների միջև հիմնավորված գործընկերությունների և կոալիցիաների ձևավորումներ: Քաունթերփարթ/CASP-ը պայմանագիր է կնքում կոալիցիայի յուրաքանչյուր անդամի հետ` հիմնվելով ընդհանուր ծրագրի և կոալիցիայի անդամ կազմակերպության պատասխանատվությունները ներառող առանձին անհատական աշխատանքային պլանի և բյուջեի վրա:
2-րդը ճակատում և 4-րդը ՙԲազե՚ Ջերմուկ-2007 համահայկական երիտասարդական հավաքում Հուլիսի 12-19-ը Վայոց Ձորի գեղատեսիլ վայրերից մեկում` Ջերմուկում տեղի ունեցավ 8-րդ ՙԲազե՚ համահայկական երիտասարդական հավաքը: Առաջին անգամ էր, որ ՙԲազեն՚ հանգրվանել էր Վայոց Ձորում, մինչ այդ հայ երիտասարդները աշխարհի համարյա բոլոր ծայրերից հավաքվում էին Դիլիջանում, Ծաղկաձորում, Արցախում: Հավաքի ղեկավարությունը կարևորում է իրականացման վայրի աշխարհագրական փոփոխությունը նրանով, որ երիտասարդները դրանով հնարավորություն են ստանում ավելի լավ ճանաչել և ծանոթանալ Հայաստանի գեղատեսիլ վայրերին: Վայոց Ձորի համար մեծ պատիվ և իհարկե մեծ պատասխանատվություն էր ՙԲազե՚ 2007 հավաքի թռիչքը ապահովել Ջերմուկում: Մեծ պատասխանատվություն էր դրված նաև Վայոց Ձորի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի վրա, որը մարզպետարանի աջակցությամբ գերազանց կատարեց ՙՎայոց Ձորի՚ ջոկատի կազմավորման և ձևավորման աշխատանքները: Ջոկատը բաղկացած էր մարզի տարբեր համայնքների (Եղեգնաձոր, Վայք, Աղավնաձոր, Արենի) 12 տաղանդավոր երիտասարդներից, որոնցից յուրաքանչյուրը պրոֆեսիոնալ էր իր բնագավառում: Ջոկատը վիճակահանության արդյունքում հայտնվել էր նարնջագույն ճակատում: Նարնջագույն ճակատում իրենց ուժերն էին փորձում 12 ջոկատներ` սփյուռքից, Հայաստանի տարբեր մարզերից և ուսումնական հաստատություններից: Ներճակատային մրցույթների արդյունքում ՙՎայոց Ձոր՚ ջոկատը գրավեց պատվավոր 2-րդ տեղը` ընդամենը մեկ միավորով զիջելով ՙԱրմավիր՚ ջոկատին: Իսկ հավաքում 32 ջոկատների մեջ զբաղեցրեց 4-րդ տեղը: Թիմը մեծ հաջողություններ ունեցավ և՜ սպորտային, և՜ մշակութային ասպարեզներում: Մրցանակային երրորդ տեղեր գրավեցին Մերի Մինասյանը (նորաձևություն), Սոնա Առաքելյանը (երգ), Մերի Մինասյանը և Սահակ Միրզախանյանը (պար), Հասմիկ Մարգարյանը, Սոնա Առաքելյանը, Հայկանուշ Բաղդասարյանը, Մերի Մինասյանը, Տարոն Բեգլարյանը, Արսեն Մկրտչյանը, Վաղինակ Հովհաննիսյանը, Գևորգ Մուրադյանը (պարանի ձգում), երկրորդ մրցանակին արժանացավ Արսեն Մկրտչյանը թենիսի միցաշարում: Ջոկատի համար առաջին պատվավոր մրցանակներ բերեցին Գոհար Մկրտչյանը (նկար) և վոլեյբոլի թիմը: Ներճակատային մրցույթներից հետո մեկնարկեցին միջճակատային մրցույթները: ՙՎայոց Ձոր՚ ջոկատը մեծ ներդրում ունեցավ նարնջագույն ճակատի ձեռքբերումների ճանապարհին: ՙԲազե նկար՚ մրցույթում Վայց Ձորի ջոկատը արժանացավ առաջին պատվավոր մրցանակի: Ֆուտբոլի, վոլեյբոլի և թենիսի միջճակատային հավաքականներում ընդգրկվեցին ջոկատի 4 լավագույն սպորտսմենները, նորաձևության, երգի և պարի հավաքականներում իրենց փայլուն մասնակցությունը ունեցան ջոկատի 4 անդամներ: ՙՎայոց Ձոր՚ ջոկատը ղեկավարում էր Հասմիկ Մարգարյանը` Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի պատասխանատուն: Ջոկատը աչքի ընկավ նաև իր պարտաճանաչությամբ, միասնականությամբ և կարգապահությամբ: Ճակատի ղեկավարությունը իր շնորհակալությունը հայտնեց ջոկատի ղեկավարին և անդամներին ՙԲազե՚ Ջերմուկ 2007-ում հիանալի մասնակցության համար:
Երեխաները կենտրոնում
2007թ. հունիս 1-ին Վայոց Ձորի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում կայացավ սեմինար ՙՊաշտպանենք երեխաների իրավունքները՚ խորագրով: Սեմինարին մասնակցում էին Եղեգնաձորի 6-8-րդ դասարանների մոտ 45 երեխաներ: Սեմինարը վարում էին կենտրոնի պատասխանատու Հասմիկ Մարգարյանը և Եղեգնաձորի քաղաքացիական կենտրոնի աշխատակից և Վայոց Ձորի ԵՄԿԿ ակտիվ կամավոր Գուրգեն Գաբրիելյանը: Նախ՝ նրանք երեխաներին բացատրեցին, թե ինչ է օրենքը, ինչպես և ինչու է այն պետք պահպանել և հարգել: Այնուհետև երեխաները ծանոթացան օրենքով սահմանված իրենց իրավունքներին և ամենակարևորը` այդ իրավունքներին պաշտպան կանգնելու միջոցներին: Այդ ամենը երեխաներին ավելի հասկանալի դարձնելու համար կազմակեպվել էին բավականին հետաքրքիր և գրավիչ խաղեր, որոնք ավելի էին ոգևորում երեխաներին: Երեխաների շրջանում այնքան մեծ էր հետաքրքրությունը, որ նրանց կողմից չէին դադարում հնչել տարաբնույթ հարցեր իրենց իրավունքների մասին: Նրանք խոստացան, որ իրենցից ավելի փոքր տարիքի երեխաներին նույնպես կպատմեն և կտեղեկացնեն իրենց իրավունքների մասին: Սեմինարի ավարտից հետո կազմակերպիչները մատուցեցին փոքրիկ անակնկալ` սեմինարի մասնակից երեխաներին և նրանցից ավելի փոքրերին բաժանվեցին գունավոր կավիճներ, որոնցով երեխաները կենտրոնի բակում պետք է նկարեին իրենց երազների քաղաքը: Իսկ ամենավերջում տեղի ունեցավ դիսկոտեկ, որն ուղեկցվեց բազմաբնույթ խաղերով և ուրախ պարերով: Երեխաների ծնողները իրենց շնորհակալությունը հայտնեցին միջոցառման կազմակերպիչներին և հույս հայտնեցին, որ նման միջոցառումները շարունակական բնույթ կկրեն:
Մենք խաղում ենք ՙԸնտրություն՚ Մարտի 16-ին Վայոց Ձորի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում տեղի ունեցավ մի հետաքրքիր միջոցառում, որը կազմակերպել էր Վայքի ՙԱշխատանք և հայրենիք՚ հասարակական կազմակերպությունը` ՙԱրդար և թափանցիկ ընտրություններ Վայոց Ձորում՚ ծրագրի շրջանակներում: Միջոցառմանը մասնակցում էին տեղական ուսումնական հաստատությունների ուսանողները, կենտրոնի կամավորներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ: Ծրագրի նպատակը երիտասարդության իրազեկումն էր փոփոխված ընտրական օրենսագրքի, առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընթացակարգերի վերաբերյալ: Ծրագրի ղեկավար Շիրակ Միքայելյանը մանրամասն ներկայացրեց Ընտրական օրենսգրքում տեղ գտած փոփոխությունները, կարևորեց երիտասարդության մասնակցությունը ընտրական պրոցեսի բոլոր փուլերին` սկսած ընտրացուցակների ճշգրտմանն ուղղված հասարակական նախաձեռնություններից մինչև բուն ընտրությունների պրոցեսին մասնակցությունը: Կոչ արվեց երիտասարդությանը ընտրություններին վերաբերվել որպես տոնի, երբ քաղաքացիները հնարավորություն ունեն գործնականում իրացնելու սահմանադրական կարգախոսը. ՙիշխանությունը պատկանում է ժողովրդին՚: Երիտասարդները իրենց հետքրքրող հարցերին ստացան սպառիչ պատասխան, որից հետո ծրագրի օգնական Լիլիթ Հակոբյանը ներկայացրեց ՙԸնտրախաղի՚ պայմանները: Մասնակիցները բաժանվեցին երեք խմբի, որոնցից երկուսը ձևավորեցին ՙկուսակցություններ՚, իսկ երրորդը ներկայացավ որպես ՙընտրազանգված՚: Նորաստեղծ կուսակցություններն իրենց անվանակոչեցին ՙՄեր ապագան՚ և ՙՈւժ և միություն՚ անուններով և, արագ դերի մեջ մտնելով, ձեռնամուխ եղան կուսակցության նախընտրական ծրագրի մշակմանը: Կարճ ժամանակում երկու կուսակցություններն էլ նեկայացրին պատշաճ նախընտրական ծրագրեր, որոնք ընդգրկում էին աղքատության հաղթահարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, գյուղական համայնքների զարգացմանը, փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցությանն ուղղված բազմաթիվ ազգանվեր գաղափարներ: Այդ ծրագրերը կարող էին ուզածդ կուսակցության նախընտրական ծրագրի մաս կազմել: Կուսակցությունների ՙխոսնակների՚ կողմից իրենց նախընտրական ծրագիրը ներկայացնելուց հետո ՙընտրողները՚ բազմաթիվ սուր հարցեր ուղղեցին նրանց` ակնկալելով լսել առավել համոզիչ պատասխաններ: Այնուհետև սկսվեց բուն ընտրության պրոցեսը. ըստ նոր օրենսգրքի ընտրողները ստանում էին քվեաթերթիկ և ծրար: Պետք է նշել, որ քվեատուփը թափանցիկ էր, համապատասխանում էր եվրոպական չափանիշերին: Ընտրություններն անցան արդար ու թափանցիկ, որի արդյունքում ՙՈւժ և միասնություն՚ կուսակցությունը շահեց ձայների մեծամասնությունը: Վերջում տեղի ունեցավ ամենակարևոր իրադարձությունը` պարտվող կուսակցությունը շնորհավորեց հաղթողին` դրանով վավերացնելով ընտրությունների օրինականությունը: Խաղի կազմակերպիչները անչափ կարևորեցին այդ հանգամանքը` նշելով որ այդ քաղաքական մշակույթը պետք է մեր ընտրությունների պարտադիր մասը դառնա: Միջոցառումը ոգևորության մեծ լիցքեր հաղորդեց մասնակից երիտասարդներին: ՙԱշխատանք և հայրենիք՚ ՀԿ-ն նման միջոցառումներ արդեն իրականացրել է մարզի 5 համայնքներում` ամենուրեք ոգևորելով երիտասարդությանը և խրախուսելով նրանց մասնակցությունը ընտրական գործընթացներին:
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ Ինպես գիտենք առաջիկայում` սույն թվականի մայիսի 12-ին, տեղի են ունենալու խորհրդարանական ընտրությունները, և այդ ընտրություններին ակտիվ մասնակցությունն ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր անձի իրավունքն է տեր կանգնելու սեփական քվեին` հաշվի առնելով, որ դա ևս մեկ քայլ է ժողովրդավարական ամուր պետության կայացման ճանապարհին: Այս առիթով մարտի 10-ին Վայոց Ձորի Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում տեղի ունեցավ սեմինար, որը նպատակ ուներ երիտասարդ ընտրողների մոտ հասունացնել ընտրական գործընթացում իրենց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ իրավական գիտակցությունը, որոնցից օգտվելը և կատարելը կարևորագույն քայլ է արդար ընտրությունների ապահովման գործընթացում: Սեմինարը կազմակերպվել էր ՙԳորիսի ուսուցիչների միության՚ նախաձեռնությամբ, որը որպես սեմինարավար հրավիրել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավաբանական վարչության պետի տեղակալ Սևակ Հովհաննիսյանը: Քննարկմանը մասնակցում էին 45 երիտասարդներ` Երիտասարդական կենտրոնի 15 կամավորներ, ՙԱռողջ սերունդ՚ և ՙԵրիտասարդ ընտանիք՚ ՀԿ-ների երիտասարդ ներկայացուցիչներ: Կային այնպիսի մասնակիցներ, որոնց 18-ը նոր էր բոլորել, որոնք առաջին անգամ պետք է օգտվեն իրենց` ընտրողի իրավունքից` մասնակցելով առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Սեմինարի մեկնարկին մասնակիցներին բաժանվեցին փաթեթներ, որոնց մեջ առկա էին ՀՀ ԸՕ-ի այն կարևորագույն հոդվածները լուսաբանող բուկլետներ, որոնք անմիջականորեն վերաբերում էին ընտրողների իրավունքներին և պարտավորություններին: Մասնակիցներին տրամադրվեցին նաև համամասնական և մեծամասնական ընտրակարգերի համար մշակված քվեաթերթիկների նմուշներ: Սեմինարավարը մանրամասնորեն ներկայացրեց ԸՕ-ի փոփոխված հոդվածները, որոնք արդեն իսկ ուժի մեջ են այս ընտրությունների ժամանակ: Ամփոփելով և գնահատելով սեմինարի արդյունքները` հույս ենք հայտնում, որ մեզանից յուրաքանչյուրը կկատարի իր քաղաքացիական պարտքը` մասնակցելով առաջիկա` մեր պետականության կայացման ճանապարհին ազդեցիկ դերակատարություն ունեցող ընտրություններին: Նորից լավագույնը Մայիսի 3-ին Վայց Ձորի մարզային երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցում էին կենտրոնի մեծ բարեկամ, Վայոց Ձորի մարզպետ, մեծամասնական ընտրակնրգով առաջադրված պատգամավորության թեկնածու Սամվել Սարգսյանը, ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Ա. Պողոսյանը, ՙԵրիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն՚ ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ, կենտրոնի համագործակից հասարակական կազմակերպություններ, կենտրոնի ակտիվ կամավորներ, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ: Սամվել Սարգսյանի անմիջական աջակցությամբ կենտրոնը իրականացրել է բազմաթիվ ծրագրեր` մշակութային նախաձեռնություններ, ուսանողական երեկույթներ, տոնական միջոցառումներ: Մայիսի 1-ին նշվեց կենտրոնի ստեղծման 4-րդ տարեդարձը, իսկ աշնանը կնշվի պաշտոնական բացման 1-ին տարեդարձը, որն ի դեպ իրականացվել է լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մասնակցությամբ: Կենտրոնի աշխատանքները հաշվետվության կարգով ներկայացրեց տնօրեն Հասմիկ Մարգարյանը, իսկ համագործակից ՀԿ-ները ներկայացրին համատեղ իրականացրած ծրագրերը, խոսվեց նաև հետագա համագործակցությունների մասին: Սամվել Սարգսյանը նշեց, որ ինքը եղել և մնում է կենտրոնի մեծ բարեկամը, միշտ պատրաստ` աջակցելու երիտասարդներին` նրանց ներկայացրած յուրաքանչյուր խելամիտ նախաձեռնությունն իրականացնելու: Շատ կցանկանար, որ այդ նախաձեռնությունները լինեն հենց նրանց առաջարկությամբ, ինչը կնշանակի, որ երիտասարդները սրտացավ են իրենց երկրի, հայրենիքի ու նաև ապագա սերունդների համար: Ավելացրեց, որ անկախ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից` համագործակցությունը շարունակվելու է, Աստծո կամոք, գործադիր մարմնից օրենսդիր մարմին տեղափոխվելը դրա վրա հաստատ չի անդրադառնա: Մշակույթի և երիտասարդության հարցերով փոխնախարար Ա. Պողոսյանը հանդիպման վերջում տեղեկացրեց, որ Սամվել Սարգսյանը իրենց ամենասրտացավ գործընկերն է` որպես գործադիր կառույցի ներկայացուցիչ: Եվ հենց դա է պատճառը, որ նրանք դատարկաձեռն չեն եկել հանդիպմանը. Սամվել Սարգսյանին շնորհվեց պատվոգիր` որպես երիտասարդության հարցերին լավագույնս ուշադրություն հատկացրած մարզպետի, և նվիրեցին եղեգնաձորցի նկարիչ, նկարիչների միության անդամ Սամվել Հովհաննիսյանի կտավներից մեկը` վայոցձորյան բնապատկեր, որտեղ խտացված էին ձորի բնորոշ գույներն ու հեղինակի սերը: Պրն Սարգսյանը նշեց, որ այս հաղթանակը նաև կենտրոնի հաղթանակն է, և վայոցձորյան բնապատկերը նվիրեց կենտրոնին:
Մենք սիրում ենք մեր երկիրը և մեր կենտրոնը
Ապրիլի 25-ից Մարզային երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի 20 կամավորներից բաղկացած խումբը համերգային ծրագրով այցելեց մարզի 10 գյուղեր: Այցը նպատակ ուներ ներկայացնել կենտրոնի կատարած աշխատանքներն ու ձեռքբերումները ստեղծման օրից մինչ օրս, ներգրավել հեռավոր գյուղական համայնքների երիտասարդներին կենտրոնի գործունեությանը, ներկայացնել մարզի տաղանդավոր երիտասարդների կարողություններն ու ունակությունները, ծրագրի մեջ ընդգրկել համայնքների շնորհալի երիտասարդներին, հայտնաբերել նոր տաղանդներ և ինչու չէ` տարածել երիտասարդական քաղաքականությունը համայնքներում: Կենտրոնը հանդես եկավ նաև մայիսի 12-ին խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ին և նրա կողմից մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Սամվել Սարգսյանին աջակցելու կարգախոսով, քանի որ և՜ ՀՀԿ-ն, և՜ մարզպետ Սամվել Սարգսյանը մեծապես նպաստել են կենտրոնի կայացմանը: Համերգային ծրագրի ընթացքում ներկայացվեցին Սամվել Սարգսյանի կատարած աշխատանքները ինչպես մարզի հիմնախնդիրները լուծելու, այնպես էլ կենտրոնին մշտապես աջակցելու, նրա կայացմանը նպաստելու հարցում: 20 հոգուց բաղկացած համերգային խումբը այցելեց մարզի 10 համայնքներ /Շատին, Արենի, Խաչիկ, Արփի, Ելփին, Չիվա, Ռինդ, Հերհեր, Մարտիրոս, Զառիթափ/: Կենտրոնի համերգային խումբը համայնքներում ընդունվում էր մեծ խանդավառությամբ: Համերգների ընթացքում իրենց բուռն ծափողջույններով ու ջերմությամբ հանդիսատեսը էլ ավելի էր ոգևորում կատարողներին, երբեմն էլ խնդրում կրկնել առանձին համերգային համարներ: Ծրագրում ընդգրկված համարները բազմազան էին ու բազմաժանր. տեղ էին գտել և՜ պարը, և՜ երգը, և՜ ասմունքը, և՜ իհարկե հումորը: Անխտիր բոլոր համարները արժանանում էին մեծ ընդունելության: Համերգն ավարտվում էր ՙԿարմիր, կապույտ, ծիրանագույն՚ երգով, որը կենտրոնն ընտրել էր որպես նշանաբան: Երիտասարդական կենտրոնի համերգային ծրագիրը համայնքներում արժանացավ բնակչության բարձր գնահատականին: Նրանք հույս հայտնեցին, որ այդ նախաձեռնությունը հետագայում էլ կշարունակվի: Կենտրոնի համերգային ծրագրի իրականացմանը մեծապես նպաստեցին Ս. Սարգսյանը, համայնքապետերը, մշակույթի տների և ակումբների տնօրենները, որի համար կենտրոնի ողջ անձնակազմը իր երախտագիտությունն է հայտնում: Գյուղերի այցը կենտրոնը եզրափակեց գալա համերգով, որը տեղի ունեցավ մայիսի 10-ին Եղեգնաձորի ամֆիթատրոնում: Համերգին ներկա էր մոտավորապես 1000 հանդիսատես: Համերգի ավարտվեց դիսկոտեկով, որը անցկացվեց պրոյեկտորի օգնությամբ: Դիսկոտեկի մասնակիցները կարող էին և՜ պարել, և՜ դիտել երաժշտական տեսահոլովակներ: Մարզային երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում շարունակական բնույթ կկրեն համերգային ծրագրերով այցելությունները համայնքներ: Արդեն իսկ բազմաթիվ համայնքներից հրավերներ են ստացվել, ինչպես նաև միմյանց հետ համագործակցելու բազմաթիվ առաջարկներ: Այն կշարունակվի, քանզի մենք սիրում ենք մեր երկիրը, մենք սիրում ենք Վայոց Ձորը, մենք սիրում ենք մեր կենտրոնը, մենք ենք տերը մեր երկրի, մենք ենք մեր ազգային արժեքների ժառանգորդը, պահպանողն ու փոխանցողը:
Վայոց Ձորի Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնը մարտի 27-ին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հոգեհանգստին նվիրված սգո երթ կազմակերպեց Վայոց Ձորի մարզպետարանի և Հայաստանի հանրապետական կուսակցության Եղեգնաձորի տարածքային գրասենյակի աջակցությամբ: Երիտասարդական կենտրոնը բացվել էր 2006թ. աշնանը` լուսահոգի վարչապետի աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ: Կենտրոնի ղեկավար Հասմիկ Մարգարյանի խոսքով վարչապետն իրենց համար ավագ ընկեր էր, ում սկսած գործը` մարզերում երիտասարդների կյանքն ակտիվացնելու ուղղությամբ, իրենք շարունակելու են: Երթն սկսվեց Եղեգնաձորի ՙԱրագիլ՚ կինոթատրոնի բակից և շարժվեց դեպի ս. Աստվածածին եկեղեցի, որտեղ և մատուցվեց հոգեհանգստի արարողություն Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: Միջոցառման շրջանակներում բացվեցին սգո անկյուններ՝ Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում, Վայոց Ձորի մարզպետարանում և Հայաստանի հանրապետական կուսակցության Եղեգնաձորի տարածքային գրասենյակում: Սգո երթին մասնակցեց մոտ 1000 մարդ: Մարզպետ Սամվել Սարգսյանը թեև այդ պահին բացակայում էր մարզից, բայց իր ցավակցական ուղերձն էր հղել ժողովրդին. Խորապես վշտացած եմ, որ կորցրինք Անդրանիկ Մարգարյանի նման մարդու: Հիանալի մարդ էր վարչապետը, աննման մարդ: Այդպիսի անհատականություններն են, որ հարստացնում են ազգի պատմությունը: Ազատության գաղափարակիր ղեկավարն է, որ ճիշտ ուղով է տանում երկրի զարգացման ընթացքը: Մեր վարչապետի համար հավասարապես կարևոր են եղել մայրաքաղաքի ու մարզերի, քաղաքացու ու գյուղացու խնդիրները: Հոգատարությամբ է վերաբերվել մարզերի` ավելի դժվար կյանքով ապրող բնակիչներին: Նրա համար բոլորս նույն ժողովրդի զավակներն ենք, ու մենք ենք մեր խնդիրները լուծողը: Յուրաքանչյուր հայի համար պատասխանատու էր ու պատրաստակամ, աջակից: Նրա հետ աշխատելը բոլորիս համար պատիվ էր ու երջանկություն: Երբ մարդ բովանդակ կյանքով է ապրում, մահն անզոր է շատ բան փոխել: Այդպես էլ անփոփոխ կմնա Անդրանիկ Մարգարյանի գաղափարների իրագործման ընթացքը, որ մերն է` բոլորինս:
ՄԱՔՈՒՐ ՊԱՀԵՆՔ ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ
Բազմիցս նշվել է այն մասին, որ հզոր պետականության կերտման գործընթացում կարևորագույն գործոն է հանդիսանում երիտասարդության ակտիվ մասնակցությունը երկրի հասարակական, քաղաքական և մշակութային կյանքին: Նման մասնակցություն ունեցավ նաև Վայոց Ձորի Երիտասարդական միջոցառումների կազմակերպան կենտրոնը, որը Հայաստանի հանրապետական կուսակցության Եղեգնաձորի տարածքային կազմակերպության հետ համատեղ կազմակերպեց ակցիա` ուղղված Եղեգնաձորի եկեղեցիների և պատմամշակութային կարևորագույն արժեքների պահպանմանը և հարակից տարածքների մաքրմանը: Ակցիային մասնակցեցին կենտրոնի կամավորներ, երիտասարդներ տարբեր ուսումնական հաստատություններից և հասարակական կազմակերպություններից: Ակցիան իր մեջ ներառում էր Գլաձորի համալսարանի թանգարանը, Թանահատի Վանքը (Սուրբ Նշան) և Սուրբ Խաչ եկեղեցին: Այն մեկնարկեց Գլաձորի համալսարանի թանգարանից և ավարտվեց Սուրբ Խաչ եկեղեցում, այնուհետև կազմակերպվեց փոքրիկ ճաշկերույթ, որի ընթացքում հնչեցին շնորհակալական խոսքեր` ուղղված երիտասարդներին նրանց ակտիվ մասնակցության համար: Մենք` երիտասարդներս, միշտ պատրաստակամ և նախաձեռնող ենք լինելու, որպեսզի նպաստենք մեր պատմամշակութային արժեքների պահպանմանը:
ԲԱԶՄԱԿՆՈՒԹՅՈՒՆ
Վերջին ժամանակներս մեր իրականության մեջ երբեմն հանդես են գալիս, ժամանակի ընթացքում հիմնավորվում և մեծ ընթացք են ստանում այնպիսի երևույթներ, որոնք իրենց բնույթով թվում են ցանկալի, բայց մյուս կողմից կարող են հանգեցնել վատ հետևանքների և կարող են վտանգել մեր իրականության մեջ արդեն իսկ հաստատված համամարդկային և հատկապես ազգային արժեքները: Վայոց Ձորի Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում այսուհետև յուրաքանչյուր շաբաթ կգործի բանավեճի ակումբ, որտեղ քննարկվում են թեմաներ նման երևույթների և իրադարձությունների վերաբերյալ: Մարտի 30-ին կենտրոնում տեղի ունեցավ բանավեճի ակումբի առաջին քննարկումը: Քննարկումը ընթացավ ԵՄԿԿ-ների մարզային աշխատակիցների համար Ծաղկաձորում կայացած ուսումնական դասընթացների ընթացքում առաջարկված բանավեճի մեթոդով: Մասնակիցները բաժանվեցին 4 հոգուց բաղկացած 2 խմբի` կողմ և դեմ, 8 դատավորների և մեկ վարողի: Քննարկմանը մասնակցում էին 17 երիտասարդներ ԵՄԿԿ-ի կամավորներից և Եղեգնաձորի տարբեր ուսումնական հաստատություններից: Քննարկման թեման բազմակնությունն էր, որն արդիական է մեր ժամանակների համար: Բուռն քննարկման ժամանակ կողմ և դեմ խմբերից բերվեցին շատ փաստարկներ և օրինակներ իրական կյանքից: Խմբերից յուրաքանչյուրն իր հերթին փորձեց ապացուցել իր կարծիքի և համապատասխանաբար փաստարկի իրավացիությունը: Համեմատվեցին Հայ առաքելական եկեղեցու դիրքորոշումն ու վերաբերմունքն այս երևույթի հանդեպ արտահայտված հին և նոր կտակարաններում: Երբ սպառվեց խմբերին հատկացված ժամանակը, դատավորները, հաշվի առնելով երկու խմբերի կողմից հնչեցված կարծիքները, նախապատվությունը տվեցին բազմակնության նկատմամբ բացասական կարծիք ունեցող խմբին, քանզի նրանց կողմից բերված օրինակները, փասարկները ավելի հիմնավոր էին և միտված էին ազգային արժեքների, այն է՝ ամուր ընտանիքի պահպանմանն ու հարատևմանը, ազգային պետականության հիմքերի ամրապնդմանը:
Առաջին տեղեկատվական և ցանցային օրը Վայոց Ձորի ԵՄԿԿ-ում
Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնների աշխատակիցների համար Ծաղկաձորում կազմակերպված ուսուցողական դասընթացների ավարտից հետո Վայոց Ձորի ԵՄԿԿ-ի աշխատակիցները ձեռնամուխ եղան Տեղեկատվական և ցանցային օրվա կազմակերպման աշխատանքներին: Հաշվի առնելով այն փաստը, որ մարտի 24-ը համարվում է տուբերկուլյոզի դեմ պայքարի միջազգային օր, որոշվեց հենց այդ օրը նվիրել տեղեկատվական և ցանցային օրեր շարքի անդրանիկ միջոցառմանը: Որպես փորձագետներ հրավիրվել էին Վայոց Ձորի ՙԿարմիր խաչի՚ մասնաճյուղի սեմինարավար Քրիստինե Օհանյանը, որը, ի դեպ հանդիսանում է կենտրոնի ակտիվ կամավորներից մեկը, Վայոց Ձորի Երիտասարդական Կարմիր խաչի պատասխանատու Մանե Համբարձումյանը: Միջոցառմանը ներկա էին կենտրոնի 25 կամավորներ: Բացման ժամանակ ներկայացվեցին մասնակիցները և փորձագետները, որից հետո հակիրճ ներկայացվեցին տուբերկուլյոզ հիվանդության պատմությունը, տարածման եղանակները, Հայաստանի վիճակագրական տվյալները: Միջոցառման երկրորդ մասում ցուցադրվեց ֆիլմ, որը ներկայացնում էր Հայաստանում այդ հիվանդության առկա վիճակը, տուբերկուլյոզով վարակվելուց պաշտպանվելու եղանակները, դրանց հիմանական ախտանիշերը և բուժման եղանակները: Վերջում բոլոր ներկաներին բաժանվեցին բուկլետներ, որոնք կհանդիսանան ուղեցույց վերոհիշյալ հիվանդության մասին ավելի շատ ինֆորմացիա և պատկերացում կազմելու համար, որը նախապայման կհանդիսանա հիվանդությունից ավելի գրագետ պաշտպանվելու համար: Կամավորները կարևորեցին տեղեկատվական և ցանցային օրվա կազմակերպման գաղափարը և նշեցին, որ սա արդյունավետ միջոց է ցանկացած թեմայի և խնդրի շուրջ ավելի լայն և խորը պատկերացում կազմելու համար:
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ ՀՈՒԶՈՂ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ Հայտնի է, որ այսօր համայնքներում առկա են շատ կարևոր հիմնախնդիրներ, որոնք պետք է հուզեն յուրաքանչյուրիս և որոնց լուծում տալու գործընթացում մեծ նշանակություն ունի յուրաքանչյուրիս մասնակցությունը: Հենց այդ թեմային էր նվիրված սեմինար-քննարկումը, որը տեղի ունեցավ փետրվարի 22-ին Վայոց Ձորի Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում: Սեմինարը նախաձեռնել էր ՙԵրիտասարդ ընտանիքի աջակցության կենտրոն՚ ՀԿ-ն: Սեմինար-քննարկմանը մասնակցում էին երիտասարդներ մարզի տարբեր համայնքներից, ովքեր պատրաստ էին իրենց ակտիվ մասնակցությունն ունենալ ցանկացած նախաձեռնության, որը կնպաստեր համայնքային խնդիրների թեթևացմանը: Քննարկման ընթացքում մասնակիցները բաժանվեցին երեք խմբերի. խմբերից յուրաքանչյուրը ներկայացրեց իր տեսանկյունից քաղաքի համար առաջնահերթ խնդիրներ: Մասնակիցները առաջ քաշեցին խնդիրների լուծման իրենց տարբերակները: Այնուհանդերձ մշակվեցին տարբերակներ, որոնք հուսով ենք` կտան իրենց ցանկալի արդյունքը, իհարկե նկատի ունենալով այն փաստը, որ ցանկալի արդյունքի հասնելու գրավականը համատեղ և նպատակային աշխատանքն է:
Ուսանողական երեկո 2007 2007թ. փետրվարի 17-ին Վայոց Ձոր մարզի Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ ԵՄԿԿ-ի կազմակերպած ուսանողական երեկոն, որը նվիրված էր սիրուն: Միջոցառման հյուրերն էին Վայոց Ձորի մարզպետ Սամվել Սարգսյանը և մարզպետարանի աշխատակիցները, ավելի քան 130 ուսանող մարզի 7 համայնքներից և տարբեր ուսումնական հաստատություններից: Ուսանողները նստել էին առանձին սեղանների շուրջ և կազմել էին խմբեր, որոնք ամբողջ երեկոյի ընթացքում ակտիվորեն մասնակցում էին բոլոր խաղերին և մրցույթներին: Յուրաքանչյուր ոք, ով մտնում էր դահլիճ, համարակալվում էր, քանի որ ամբողջ երեկոյի ընթացքում տեղի էր ունենալու նամակագրություն` դահլիճի կենտրոնում կախված արկղիկի և նամակատարի միջոցով: Ի դեպ սեղանները նույնպես համարակալված էին: Միջոցառումը վարում էին Աննա Հակոբյանը և Մամիկոն Բաբայանը: Երեկոն սկսվեց Կոմիտասի բանաստեղծություններով և երաժշտությամբ, որից հետո ելույթ ունեցավ կենտրոնի կամավոր, երգիչ Արթուր Կարապետյանը: Այնուհետև մասնակիցները իրենց ասմունքով արտահայտեցին իրենց սերը նաև հայրենիքի նկատմամբ: Խաղերն ու մրցույթներն այնքան հետաքրքիր էին ու գրավիչ, որ դրանում իրենց մասնակցությունն էին ունենում նաև մարզպետարանի աշխատակիցները, և նույնիսկ անեկդոտների մրցույթի հաղթող ճանաչվեց մարզպետ Ս. Սարգսյանը: Ի դեպ նշենք, որ պրն Սարգսյանը և ՀՀԿ-ն տրանսպորտ էին տրամադրել ուսանողներին Երևանից Եղեգնաձոր տեղափոխելու համար: Բացի այդ պրն Սարգսյանը ուսանողների համար պատրաստել էր հատուկ անակնկալ` գերազանց առաջադիմությամբ սովորող բոլոր ուսանողները պարգևատրվեցին դիպլոմներով և նվերներով: Այնուհետև ուսանողները իրենց հուզող հարցերը և առաջարկությունները հղեցին մարզպետին և ստացան բավարար պատասխաններ: Կենտրոնի կողմից պատրաստված անակնկալների մեջ էր մտնում նաև կենտրոնի նորաստեղծ թատերական խմբակի ներկայացումը` ՙՀարսնացուն Հնդկաստանից՚ խորագրով, որը մեծ աշխուժություն հաղորդեց ուսանողներին: Երեկոյին մեծ շուք էին հաղորդում գեղեցիկ ձևավորված սեղաններն ու մեծ քանակությամբ նվերները, որոնք աչքի էին ընկնում իրենց յուրահատկությամբ: Ամբողջ երեկոյի ընթացքում ցուցադրվում էին համապատասխան սլայդներ, դիսկոտեկն ուղեկցվում էր տեսահոլովակներով և գեղեցիկ պատկերներով: Հարկ է նշել նաև այն հանգամանքը, որ տարատեսակ մրցույթները, ինչպիսիք էին` ասմունքը, կարաոկեն, ՙԼավագույն պոետը՚ և այլն, ոչ միայն ակտիվացնում էին երիտասարդներին, այլև օգնում էին բացահայտել նոր ուժեր ուսանողության շրջանում: Ինչպես նշվեց, երեկոն նվիրված էր սիրուն, և որպես օրվա խորհրդանիշ` մատուցվեց մեծ տորթ` սրտի տեսքով, որը սպիտակ և սև գուներով էր պատրաստված: Տորթի սպիտակ կողմը պետք է ուտեին աղջիկները, իսկ սև կողմը` տղաները: Թե՜ սև, թե՜ սպիտակ կողմերում դրված էին մետաղադրամներ: Տղան ու աղջիկը, ում բաժին ընկան այդ մետաղադրամները, դարձան երեկոյի զուգը և ստացան հատուկ նվերներ: Երեկոն շարունակվեց ուրախ պարերով ու երգերով: Ուսանողներն իրենց շնորհակալությունը հայտնեցին կենտրոնի կազմակերպիչներին և մարզպետ պրն Սարգսյանին, որ իրենց ընձեռեցին այդպիսի հիանալի հնարավորություն ավելի համախմբվելու և իրենց ուժերն առավելագույնս դրսևորելու համար: Կարելի է երեկոն համարել հաջողված, քանի որ յուրաքանչյուր մասնակից այնտեղից հեռանում էր մեծ գոհունակությամբ և բարձր տրամադրությամբ:
ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՍ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՐՏՔՆ Է Հունվարի 30-ին Վայոց Ձորի Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում ՙՓրոջեքթ Հարմոնի՚ ամերիկյան կազմակերպության Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ կլոր սեղան: Կլոր սեղանը իրականացվեց Եղեգանաձորի թիվ 3 միջն. դպրոցի կողմից ՙՔո ընտրական իրավունքը՚ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Կլոր սեղանին հրավիրված էին ներկայացուցիչներ մարզում գործող 4 կուսակցություններից` ՀՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ, ԲՀ: Հանդիպմանը մասնակցում էին Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի կամավոր 15 անդամներ, ուսուցիչներ և տնօրեններ տարբեր դպրոցներից: Ծրագրի բուն և կարևորագույն նպատակն էր հասնել նրան, որ քաղաքացին ծանոթանա ընտրական գործընթացում իրեն վերապահված իրավունքներին և պարտավորություններին և, գիտակցելով ընտրական արդյունքների կարևորությունը մեր պետականության ամրապնդման գործում, մասնակցի ընտրություններին և կատարի անկաշկանդ, կշռադատված ընտրություն: Հանդիպման մեկնարկին կուսակցական ներկայացուցիչներից յուրաքանչյուրը մասնակիցներին ծանոթացրեց իր կուսակցության պատմությանը, քաղաքական ուղուն` կազմավորման օրից մինչ այսօր, կուսակցության գաղափարախոսությանը, իրականացրած ծրագրերին և իհարկե այն պլաններին ու ծրագրերին, որոնք նախատեսված են նախընտրական և հետընտրական շրջանում: Այնուհետև կարևորագույն հարցադրումներով հանդես եկան հանդիպման մասնակիցները, և ծավալվեց բուռն քննարկում: Հարցեր, որոնք անմիջականորեն առնչվում էին կուսակցությունների քաղաքական պահվածքին, առաջիկայում միմյանց հետ հնարավոր համագործակցությանը և այն առաջնահերթ նախաձեռնություններին, որոնց իրականացմանն են ձեռնամուխ լինելու խորհրդարան մտնելուց հետո: Չնայած կուսակցությունների տարբեր դիրքորոշումներին` մասնակիցները եկան այն վերջնական համոզման, որ մեր պետության բարգավաճման միակ գրավականը ազգի միասնականությունը և հանդուրժողականությունն է միմյանց հանդեպ:
ԱՄԱՆՈՐՅԱ ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ
2007թ. տարեմուտին` դեկտեմբերի 29-ին, Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում տոնական տրամադրություն էր: Հավաքվել էր մարզի ակտիվ երիտասարդությունը: Ամփոփվում էին Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի 2006թ. կատարված աշխատանքները: Ներկա էին մարզի Եղեգնաձորի, Աղավնաձորի, Մալիշկայի, Գետափի, Արենիի, Ջերմուկի, Գլաձորի և Վայքի 120 երիտասարդներ, Վայոց Ձորի մարզպետ Ս. Սարգսյանը, փոխմարզպետ Ս. Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակիցները: Բոլորը ներկայացան դիմակներով և տոնական հագուստներով, որի շնորհիվ զգացվում էր իսկական դիմակահանդեսի շունչը: Ողջ երեկոն անցավ բարձր տրամադրության և ջերմ մթնոլորտի պայմաններում: Երիտասարդները հնարավորություն ունեին իրենց ունակությունները, տաղանդը և ակտիվությունը դրսևորել միջոցառման տարբեր մրցույթների, խաղերի, նոմինացիաների միջոցով: Ավելի կոնկրետ` հայտարարվեցին 3 նոմինացիաներ. ՙԵրեկոյի թագավոր և թագուհի՚, ՙԼավագույն դիմակ՚ և ՙԼավագույն պարող՚ խորագրերով, կազմակերպվեցին հետաքրքիր և բազմաբնույթ խաղեր, որոնք թարմություն և աշխուժություն մտցրին սցենարի մեջ: Երեկոն համեմված էր ազգային, դասական, էստրադային երաժշտությամբ և պարերով, հանդիսատեսի բարձր տրամադրությունը լրացվեց բարձրաճաշակ հումորով, երաժշտական և պարային կատարումներով: Միջոցառման ամենագեղեցիկ և տպավորիչ պահը նորաձևության ցուցադրությունն էր, որտեղ ներկայացվեցին կենտրոնի կողմից կազմակերպված տարբեր ժամանակների նորաձևության մրցույթների հաղթողները: Ցուցադրությունը բացեցին մարզի երկու գեղեցկուհիները՝ Մերին և Շուշանիկը, որոնք մասնակցել են ՙԷլիթ մոդել լուք՚ և ՙՄիսս Հայաստան՚ մրցույթներին: Գեղեցկուհիները ցուցադրում էին նաև Եղեգնաձորի գեղեցկության սրահների լավագույն վարսահարդարների սանրվածքները: Պատվոգրերով և նվերներով պարգևատրվեցին բոլոր վարսահարդարները և գեղեցկուհիները: Մարզպետի կողմից երիտասարդական կենտրոնի ակտիվ անդամները խրախուսվեցին պատվոգրերով և դիպլոմներով: Կենտրոնի անդամները հետաքրքիր անակնկալ էին պատրաստել մարզպետ Սամվել Սարգսյանի համար: Ի պատասխան նրա կենտրոնին ցուցաբերած մեծ աջակցության՝ մարզպետին շնորհվեց մարզային երիտասարդական կենտրոնի պատվավոր անդամի կոչում: Կնիքի փոխարեն վկայականի վրա ստորագրել էին կետրոնի բոլոր անդամները: Վկայականը Սարգսյանի խոսքերով շատ ավելի թանկ էր, քան կնքված որևէ այլ փաստաթուղթ: Երիտասարդներին սպասվում էր ևս մեկ անակնկալ. հյուր էին եկել Ձյունանուշը և մարդկանց մտքերի մեջ ներթափանցող Ձմեռ պապը, որն իր արտասովոր շնորհով մեծ աշխուժություն մտցրեց դահլիճում: Դիմակահանդեսը ավարտվեց գեղեցիկ հրավառությամբ և միասնության շուրջպարով:
ՆՈՐ ՏԱՐԻՆ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՀԵՏ Դեկտեմբերի 24-ին Վայոց Ձորի մարզային երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում տեղի ունեցավ Ամանորին նվիրված միջոցառում: Միջոցառման կազմակերպիչներն էին Հայկական կարմիր խաչի եղեգնաձորյան մասնաճյուղը և Նորվեգիայի կարմիր խաչի երիրտասարդական թևի պատվիրակները: Միջոցառման մասնակիցները մեծահասակներն էին, ովքեր հրավիրվել էին Եղեգնաձորի տարբեր գյուղերից և ովքեր մեծ հոգածության կարիք ունեն: Միջոցառումն իր բնույթով միտում ուներ հոգևոր աջակցություն ցույց տալ մեր մեծահասակներին, որպեսզի նրանք իրենց զատված չզգան հասարակությունից: Մտերմիկ և ջերմ մթնոլորտ ապահովելու համար միջոցառման մեկնարկին մասնակիցները պատմեցին հետաքրքիր դրվագներ իրենց կյանքի հիշարժան ակնթարթներից: Միջոցառման ընթացքում կազմակերպվեցին տարաբնույթ խաղեր, նրանցից շատերը երգեցին և ասմունքեցին, դա մի հնարավորություն էր մեծահասակների համար մի պահ իրենց երիտասարդ զգալու: Միջոցառման կազմակերպիչները նրանց հանձնեցին իրենց ձեռքերով գործած տաք գուլպաներ և այլ հագուստներ: Մեծահասակները իրենց երախտագիտության խոսքերը հայտնեցին երիտասարդ սերնդին նման հոգատար վերաբերմունքի համար: Միջոցառման ավարտին հաղթողներին հանձնվեցին նվերներ: Իհարկե, ցանկալի կլիներ, որ նման միջոցառումները լինեին շարունակական և նպատակային: Երիտասարդությունը` ընդդեմ ՁԻԱՀ-ի Վայոց ձորի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում նոյեմբերի 27-ին Հայկական կարմիր խաչի ընկերության Վայոց ձորի մասնաճյուղի, Նորվեգիայի կարմիր խաչի երիտասարդական թևի պատվիրակների նախաձեռնությամբ կազմակերպվեց սեմինար-քննարկում` նվիրված դեկտեմբերի 1-ին կայանալիք ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվան: Քննարկման հիմնական նպատակն էր դեկտեմբերի 1-ին կայանալիք ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ հնարավորին չափ շատ մարդկանց տեղեկացնել ՄԻԱՎ վարակից խուսափելու հիմնական միջոցներին, դպրոցներում, ուսումնական հաստատություններում, գրասենյակներում, հասարակական վայրերում փակցնել զգուշացնող ցուցանակներ, պաստառներ:Սեմինարին մասնակցում էին Կարմիր խաչի, Եղեգնաձորի պետական քոլեջի, Եղեգնաձորի բժշկական ուսումնարանի, ՙԳիտելիք՚ համալսարանի ուսանողները և Վայոց ձորի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի կամավորները: Բուռն և ակտիվ քննարկում ծավալելու համար անցկացվեց ՙսառույցի կոտրում՚ խաղը, որի միջոցով մասնակիցները ծանոթացան միմյանց հետ: Նախապես մշակված հարցաշարի օգնությամբ ստուգվեց երիտասարդության ընդհանուր տեղեկացվածությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի և այդ հիվանդությունից խուսափելու վերաբերյալ: Քննարկումից հետո Կարմիր խաչի և Երիտասարդական կենտրոնի աշխատակազմերը որոշեցին դեկտեմբերի 1-ին միահամուռ ուժերով կազմակերպել քայլարշավ, որը և եղավ մարզի երիտասարդության ձայնը, կարծիքն արտահայտող գեղեցիկ մի ակցիա:
|