|
Տավուշի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն Հասցե` ք. Իջևան Անկախության 9 Ջրմուղի շենք Էլ. հասցե`
This email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it
Պահպանենք սերունդների համար Տավուշի մարզը հարուստ է բազմաթիվ պատմական հուշարձաններով, որոնք, սակայն, ունեն ուշադրության և խնամքի կարիք: Այդ պատճառով նոյեմբերի 4-ին ՙԵրիտասարդ Տավուշ՚ երիտասարդական հասարակական կազմակերպությունը ՙՎորլդ Վիժն՚ կազմակերպության աջակցությամբ կազմակերպեց բնապահպանական միջոցառում, որին մասնակցեցին Տավուշի մարզային երիտասարդական կենտրոնի կամավորները: Կենտրոնի կամավորներն այցելեցին Վարագավանք համալիր: Ծրագրի նպատակն էր մոբիլիզացնել Վարագավան համայնքի երիտասարդներին և Իջևանից Վարագավանք մեկնած կամավորների հետ համատեղ մաքրել վանքի տարածքն աճած բուսականությունից և կենցաղային աղբից: Համալիրը կառուցվել է 11-13-րդ դդ և ինչպես Տավուշի մարզի բոլոր եկեղեցիները, աչքի է ընկնում իր յուրահատուկ ճարտարապետական լուծումներով, ժանեկահյուս քանդակներով և խաչքարերով: Վանքը, գտնվելով անտառի խորքում, ուներ մաքրման և բարեկարգման կարիք: Քանի որ Տավուշի մարզային կենտրոնի կամավորները բազմիցս մասնակցել էին նման միջոցառումների, կարողացան մաքրել և բարեկարգել տարածքը: Տեղադրվեց ՙՊահպանել մաքրություն՚ կոչով ցուցանակ, որն այցելուներին կստիպի ավելի խնամքով վերաբերվել պատմական և հոգևոր մեծ արժեք ներկայացնող հուշարձանին: Միջոցառման ընթացքում երիտասարդները կարողացան շփվել միմյանց հետ, ծանոթանալ, տեղեկանալ միմյանց խնդիրների հետ: Մինչև տարվա վերջ նախատեսվում է նաև արշավներ դեպի մարզի երկու այլ հուշարձաններ:
Աջակցություն աշխատանք փնտրող մարզաբնակ երիտասարդներին Հոկտեմբերի 23-ին Երիտասարդական միջոցառումների կազմակերպման Տավուշի մարզային կենտրոնում մարզի երիտասարդների համար մեկնարկեց ՙԱշխատանք փնտրող երիտասարդների խորհրդատվության և աջակցության տրամադրում և փոքր ու միջին ձեռնարկատիրության դասընթաց՚ ծրագիրը: Այն կազմակերպվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի, Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի, Երիտասարդ առաջնորդների դպրոցի նախաձեռնությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի միջոցներով: Դասընթացի նպատակն է աշխատանք փնտրող երիտասարդներին տալ խորհրդատվություն, ինչպես նաև նրանց մոտ ձևավորել հմտություններ: ՙԱյս ծրագիրը բաղկացած է վեց դասընթացներից, որոնցից երկուսը նվիրված են երիտասարդների աշխատանք փնտրելու հմտություններին, նրանց ունակությունների զարգացմանը, ինքնակենսագրություն գրելուն և գործատուի մոտ հարցազրույցին նախապատրաստվելուն: Հաջորդ երկուսը կլինեն ձեռնարկատիրության թեմաներով՝ ինչպես հիմնել սեփական բիզնես և կառավարել այդ գործընթացը, իսկ վերջինները կլինեն հոգեբանություն, ընտանիք և հասարակություն թեմաներով՚,- տեղեկացրեց Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի աշխատակից Գայանե Գրիգորյանը: Ըստ կազմակերպիչների՝ ծրագիրը կանցկացվի ՀՀ բոլոր մարզերում, բայց մեկնարկը տրվել է Տավուշից, որին մասնակցում են նախօրոք ներկայացված հայտերի հիման վրա ընտրված շուրջ 56 երիտասարդներ։ Նրանք ծրագրի ավարտին կստանան վկայականներ: ՙԾրագիրը շատ անհրաժեշտ էր մեր մարզաբնակ երիտասարդների համար: Մասնակիցները, իրենց կյանքի ընթացքում հանդիպելով շատ խնդիրների, այս դասընթացների միջոցով կարող են գտնել շատ հարցերի պատասխաններ, որովհետև հրավիրված բոլոր մասնագետներն իրենց գործի գիտակներ են: Այն թեմաները , որոնք կքննարկվեն ողջ ծրագրի ընթացքում, մեծ օգնություն կլինեն մեր երիտասարդներին՝ առաջիկայում աշխատանք գտնելու, ընտանիք կազմելու բարդությունները հաղթահարելու համար՚,- նշեց Երիտասարդական միջոցառումների կազմակերպման Տավուշի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ Արմեն Շահնազարյանը:
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՔՆՆԱՐԿԵՑԻՆ ԱՌԱՆՁԻՆ ԵՐԵԽԱՅԻ ԴԵՊՔ Հուլիսի 22-ին Երիտասարդական միջոցառումների կազմակերպման Տավուշի մարզային կենտրոնում կայացավ Տավուշի մարզի երեխաների պաշտպանության ցանցի անդամների երկրորդ հանդիպումը: Հանդիպումը կազմակերպել էր ՙՎորլդ Վիժն Հայաստան՚ Տավուշի տարածքային զարգացման ծրագրի մարզային պատասխանատու Կարո Կարապետյանը: Տավուշի մարզի երեխաների պաշտպանության ցանցի անդամների երկրորդ հանդիպմանը մասնակցեցին պետական և ոչ պետական կազմակերպություններ, որտեղ ՙՎորլդ Վիժն Տավուշի ՏԶԾ՚, Երեխաների պաշտպանության ծրագրի մարզային պատասխանատու Կարո Կարապետյանը ներկայացրեց երեխաների պաշտպանության ոլորտում համագործակցային ցանցի գործունեության արդյունքները, իսկ Տավուշի մարզպետարանի Երեխայի իրավունքների պաշտպանության բաժնի բժշկուհի, առաջատար մասնագետ Անժելա ԴիլբարյանըЄ բաժնի գործունեությունը, ինչպես նաև բժշկական մասնագիտական խմբի կողմից հատուկ կարիք ունեցող երեխաների գնահատումը և դպրոցների արձագանքը այդ գործընթացին: Երկրորդ հանդիպմանը ներկա էին նաև Տավուշի մարզում գործունեություն վարող ՙՀույսի կամուրջ՚ ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը և ՙSos՚ մանկական գյուղերի ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանը, որոնք նույնպես ներկայացրին Տավուշի մարզի երեխաների հիմնախնդիրների լուծման տարբերակներБ: ՙՎորլդ Վիժն Հայաստան՚ Երևանի գրասենյակի ներկայացուցիչներ Տիգրան Ճորոխյանը և Արթուր Մարտիրոսյանը մասնակիցներին ներկայացրին խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի գործունեության արդյունավետության բարձրացման խնդիրները:
Գանձաքարի համայնքային գործունեության հանձնաժողովը բացեց իր կենտրոնը Հունիսի 17-ին Տավուշի մարզի Գանձաքար գյուղում տեղի ունեցավ Երիտասարդության և համայնքների գործողությունների ծրագրի կենտրոնի բացումը: Բացմանը մասնակցեցին ԵՀԳԾ Տավուշի մարզի համակարգող Արթուր Ղազարյանը, համայնքապետ Անաստաս Հակոբյանը, գյուղապետարանի, ավագանու, բուժամբուլատորիայի, մշակույթի տան, դպրոցի ներկայացուցիչներ, ինչպես նաև կենտրոնի անդամներ ու ակտիվ երիտասարդներ ու քաղաքացիներ: ՙԵս շատ ուրախ եմ, որ այսօր մեր երիտասարդությունն իր քաղաքացիական ակտիվությունն է ցուցաբերում: Այս կարճ ժամանակահատվածում դուք արդեն կազմակերպել եք մի շարք միջոցառումներ: Ես իմ հնարավորության սահմաններում աջակցել եմ այս կենտրոնի բացմանը, հետո էլ մեր համագործակցությունը կշարունակվի: Բոլորիդ շնորհավորում եմ՚,- իր խոսքում նշեց Ա. Հակոբյանը: ՀԳՀ նախագահ Տաթևիկ Մելիքսեթյանն իր գեղեցիկ ու հումորային ասմունքով ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներին և հավաստիացրեց, որ կենտրոնն իր նպատակին կծառայի: Բացմանն իր մասնակցությունն էր բերել Դիլիջանի Երիտասարդական գործողությունների ակումբի (ԵԳԱ) նախագահ Հրեղեն Գասպարյանը և անդամ Նոնա Փայտյանը: ՙԱյս կենտրոնը ինքնաարտահայտման և ինքնահաստատման մեծ հնարավորություն է բացում յուրաքանչյուր քաղաքացու համար, ակտիվ եղեք՚,- նշեց Հրեղեն Գասպարյանը:
Ազգային ձիարշավում տավուշցի երիտասարգը գրավել է երրորդ տեղը Վերջերս Տավուշի մարզի Դիտավանից Արման Սարիբեկյանը մասնակցել է ձիերի արագավազության հայկական ֆեդերացիայի կողմից կազմակերպված ազգային ձիարշավին` գրավելով երրորդ տեղը: Արմանը ֆեդերացիայի նախագահ Հրայր Հայրապետյանի կողմից արժանացել է պատվոգրի, ինչպես նաեւ հաջորդ ազգային ձիարշավին մասնակցության իրավունք: ՙԵս իմ ձիով առաջին անգամ էի մասնակցում: Շատ լավ էր կազմակերպված: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք օժանդակեցին այս ձիարշավին մասնակցելու համար՚,- սիրով նշեց Արման Սարիբեկյանը: Հիշեցնեմ, որ ազգային ձիարշավին մասնակցել են ՀՀ բոլոր մարզերից, Երեւանից, իսկ Տավուշի մարզի մասնակիցների թիվը երեքն էր, որոնցից երրորդ տեղ բերեց միայն Արմանը: Տավուշի մարզի երիտասարդները հետաքրքրված են ծրագրային կառավարման թեմայով Ապրիլի 18-ին Տավուշի երիտասարդական մարզային միջոցառումների կազմակերպման կենտրոնում Երևանի գրասենյակի կողմից կազմակերպվեց դասընթաց` ծրագրային կառավարման թեմայով: ՙԱյս դասընթացի նպատակն էր կենտրոնի կամավորներին սովորեցնել ծրագիր գրել: Իմ կարծիքով՝ դասընթացը խթան կհանդիսանա նոր ծրագրերի: Ես այսօր երիտասարդներին ծանոթացրի նաև եվրոպական և հայաստանյան Էլեկտրոնային կայքերին, որոնց միջոցով կարող են իրականացնել իրենց գաղափարները՚,- նշեց Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի աշխատակից, դասընթացավար Լյուսյա Նալչաջյանը:
Ես ուզում եմ, որ աշխարհում տիրի արդարություն ու ազատություն Աննա Սահակյանը ծնվել է 1989թ. հունիսի 11-ին Տավուշի մարզի Բաղանիս գյուղում: Նա ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը: 2007թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի բանասիրական բաժինը: Աննան 9 տարեկանից սկսել է ստեղծագործել: Նա ստեղծագործում է և՜ չափածո, և՜ արձակ ժանրերում: Հեղինակ է նաև մի շարք երգերի: Թեմաները տարբեր են: Աննայի նպատակն է տպագրության տալ իր ՙՏառապյալ՚ վեպը: Իր ստեղծագործություններով դպրոցական տարիքում նա մասնակցել է մրցույթների: Նրա ստեղծագործությունները տպագրվել են ՙԾիածան՚ և ՙԵզերք՚ թերթերում: Աննան ապրում է իր տատիկի, պապիկի և քրոջ հետ: ՙԻմ կյանքը չեմ պատկերացնում առանց ստեղծագործելու, իսկ աշխարհում ամենից շատ ուզում եմ՝ տիրի արդարություն ու ազատություն՚,- սիրով նշեց Աննա Սահակյանը:
1. Խոսում է իմ սիրտը, իմ հոգին, Իմ սրտի երգերը մռայլ, Չես տեսնում անսիրտ անհավատ, Սրտիս մեջ վառել ես կրակ: Ուզում եմ փարվել քեզ կարոտով, Հույսերով, լույսերով, երազով, Նույն անկեղծ ժպիտով ինձ ժպտա, Սիրիր ինձ նույն անկեղծ պարզությամբ: 2.Այստեղ ես նորից, եկել ես գիտեմ, Դու, իմ արև, օ, դու, իմ լուսին, Եկել ես, որ իմ սիրտը ջերմացնես Քո տաք համբույրով պարուրես հոգիս: Մշուշոտ օրս դարձնես գարուն, Գգվանքով անուշ ինձ սիրաշահես, Իրիկունները քո տաք գրկի մեջ Հավերժ ինձ համար երգես ու պարես: Տավուշցի երիտասարդը արժանացել է քիք-բոքսինգի ՙՏարվա լավագույն մարզիչ՚ կոչմանը Իջևան քաղաքում արդեն մեկ տարուց ավելի է` գործում է քիք-բոքսինգի ՙԻջևան՚ ակումբը: Մարզումներն ակումբի սաներն անց են կացնում քաղաքի 4-րդ դպրոցի մարզադահլիճում: Երիտասարդ մարզիչ Սուրեն Օհանյանն ասաց, որ 35 մարզիկի հետ է աշխատում, որոնցից 10-ը վերջերս մասնակցեցին Աշտարակ քաղաքում կայացած Հայաստանի 5-րդ առաջնությանը: Առաջնությունը բավականին ներկայացուցչական էր. մասնակցում էին թիմեր Երևանից, Լոռու մարզից, Մարտունի, Հրազդան, Աբովյան, Արտաշատ, Աշտարակ քաղաքներից: Մեր 10 մասնակիցներից 5-ն առաջնությունում գրավեցին առաջին տեղը /Սասուն Օհանյան, Տարոն Ստեփանյան, Էդգար Տոնոյան, Վաչե Վարդապետյան, Վահե Անտոնյան/, իսկ 3-ը` 2-րդ մրցանակային տեղը /Վահե Սարհատյան, Վիտալի Թիրաբյան, Արտյոմ Աստանյան/: Ընդհանուր արդյունքով Իջևանի թիմը լավագույնը ճանաչվեց, գրավեց առաջին տեղը, իսկ մարզիչ Սուրեն Օհանյանը ՀՀ ֆեդերացիայի կողմից ստացավ ՙՏարվա լավագույն մարզիչ՚ կոչումը: Իհարկե, ունենալով բավականին հարուստ մարզական կենսագրություն` նման կոչմանն արժանանալը զարմանալի չէ Ս. Օհանյանի համար: Նա մարզվել է Ռուսաստանի Ֆեդերացիայում, ունի կարատեի սև գոտի առաջին դան, մասնակցել է տարբեր առաջնակարգ մրցումների, ՙՀցրրՍՌպ ոՏՌ՚ մրցումներում գրավել է առաջին տեղը: Փաստորեն, Իջևանի քիք-բոքսինգի թիմը նույնպես ձևավորվել է նրա նախաձեռնությամբ: Սկզբում մարզումներն անց են կացրել հյուրանոցի մերձակա դաշտում, ապա տեղափոխվել են դպրոցի մարզադահլիճ: Ս. Օհանյանի պատմելով` թիմը հաճախ է հրավիրվում տարբեր մրցաշարերի, սակայն միջոցներ չլինելու պատճառով չի կարողանում մասնակցել: Աշտարակի մրցաշարին մասնակցեցին միայն Արծրունի Ղալումյանի հովանավորության շնորհիվ: Պայմանները բարելավելու նպատակով ՀՀ Տավուշի մարզային կառույցն է բավականին գույք հատկացրել: Իջևանում քիք-բոքսինգը զարգանալու խիստ միտումներ ունի, եթե փոքր-ինչ սրտացավ լինենք բոլորս և փորձենք օգնել մեր հնարավորությունների սահմաններում:
Տոնական միջոցառում Ապրիլի 7-ին` Մայրության և գեղեցկության տոնին, Տավուշի մարզային միջոցառումների կազմակերպման կենտրոնում կենտրոնի աշխատակիցների և կամավորների նախաձեռնությամբ կազմակերպվեց տոնական միջոցառում: Միջոցառումը հետաքրքիր էր ու բազմաբնույթ, որը համեմված էր հետաքրքիր ու համով հումորով, երգով, պարով, ասմունքով, խաղերով և կարաոկեով: Ինչպես նշեցին կենտրոնի մի շարք կամավորներ, կենտրոնը դարձել է իրենց երկրորդ բնակարանը, որ նախկինում փողոցում կանգնելու փոխարեն այսօր դասերից հետո հաճախում են կենտրոն, որտեղ օրը անցնում է հետաքրքիր ու բովանդակալից, հատկապես տոնական օրերին: ՙԱյսօր շատ լավ ու հետաքրքիր օր է, որովհետև մենք շրջապատված ենք գեղեցիկ սեռի ներկայացուցիչներով, որոնց շնորհիվ մեր օրը անցնում է շատ հետաքրքիր՚,- նշեց կենտրոնի ամենաակտիվ կամավոր Ալեքսանդր Խաչինյանը: Տավուշի մարզային միջոցառումների կազմակերպման կենտրոնը կազմակերպում է անվճար համակարգչային դասընթաց Փետրվար ամսից Տավուշի մարզային միջոցառումների կազմակերպման կենտրոնում կետրոնի կամավոր Արտակ Նիազյանի նախաձեռնությամբ կազմակերվում է անվճար համակարգչային դասընթաց: Ըստ կենտրոնի աշխատակից Հռիփսիմե Իսպիրյանի, մի շարք երիտասարդներ, որոնք հնարավորություն չունեն վճարովի այլ տեղեր սովորելու, այսօր հաճախում են կենտրոն ու ստանում անվճար համակարգչային գիտելիքներ, որը հիանալի հնարավորություն է երիտասարդների համար, շնորհիվ մարզային կենտրոնի: ՙԵս շատ ուրախ են, որ իմ առաջարկը ընդունվեց կենտրոնում, ինպես նաև արձագանքեցին մեր երիտասարդները: Քանի որ մեր համակարգիչները քիչ են, նոր դիմողներին գրանցում ենք հաջորդ խմբերում ընդգրկելու համար՚,- նշեց Ա. Նիազյանը:
ՏԱՎՈՒՇՈՒՄ ԿԲԱՐՁՐԱՑՎԵՆ ՄԱՐԶԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ Ապրիլի 3-ին Տավուշի մարզային միջոցառումների կազմակերպման կենտրոնում ՙՎորլդ Վիժն՚ կազմակերպությունը կազմակերպեց ՙԵրեխաների պաշտպանության հիմնահարցերի համագործակցային ֆորումի՚ առաջին հանդիպումը: Հանդիպմանը ԵՊԾ քաղաքականության գծով պատասխանատու Արթուր Մարտիրոսյանը և ՎՎ Տավուշի ՏԶԾ երեխաների պաշտպանության ծրագրի մարզային պատասխանատու Կարո Կարապետյանը ներկայացրին երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցային ցանցի էությունը, դերն ու նշանակությունը: ՙԱյս հանդիպումը, որպես այդպիսին, առաջինն էր, որի նպատակն էր Տավուշի մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը (այդ թվում պետական կառույցներ, ՀԿ-ներ, կառավարման մարմիններ, ոչ կառավարական մարմիններ) և եկեղեցուն նստեցնել մեկ սեղանի շուրջ, որի արդյունքում ստեղծվեց պայմանավորվածություն որոշակի ժամանակ անց կոորդինացիոն հանդիպման նպատակով: Հանդիպմանը Երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը կներկայացնի մարզի երեխաների խնդիրները: ՙԸստ նախնական պայմանավորվածության հանդիպումները կլինեն յուրաքանչյուր եռամսյակը մեկ: Այս ֆորումը նոր և շահավետ սկիզբ է մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի հետ աշխատելու՚,- վերջում նշեց Ա. Մարտիրոսյանը:
ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԸՆԴԼԱՅՆԵԼ Է ԻՐ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ Մարտի 27-ին Տավուշի մարզի ևս մեկ համայնք ընդգրկվեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ՄԶԳ/ կողմից ֆինանսավորվող ՙԵրիտասարդության և համայնքների գործողությունների ծրագրում՚՝ այս անգամ շնորհիվ Գանձաքարի գյուղապետարանի աշխատակից Նունե Յոլչյանի: Նա ծրագիրը գրել և ներկայացրել էր ծրագրի Տավուշի մարզի պատասխանատու Արթուր Ղազարյանին, որի արդյունքում ընտրվել էր Գանձաքար գյուղը: Ծրագրի բացմանը իր խոսքում գյուղապետ Անաստաս Հակոբյանը ողջունեց բոլոր մասնակիցներին և հավաստիացրեց, որ նման ծրագրերի առկայությունն իրենց համայնքում շատ կարևոր է: ՙԱյս ծրագրի նպատակն է բարձրացնել երիտասարդների քաղաքացիական ակտիվությունը, ընդլայնել համայնքների ներգրավվածությունը հանրային խնդիրների լուծման գործընթացում, որով մեր բնակչությունը կմասնակցի համայնքային խնդիրների լուծմանը՚,- նշեց Ա. Հակոբյանը: Հանդիպման ժամանակ ՙԵրիտասարդության և համայնքների գործողությունների՚ ծրագիրը մանրամասն ներկայացրին ծրագրի տնօրեն Աննա Մելքոնյանը և մարզի պատասխանատու Արթուր Ղազարյանը: Ըստ Ա. Ղազարյանի համայնքային աշխատանքներն իրականացվելու են կամավորական հիմունքներով: Տարածքը տրամադրել է գյուղապետարանը, իսկ կահույքը և տեխնիկան կտրամադրի կազմակերպությունը: Այս ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2004թ., և 2008թ. վերջին ընդգրկված համայնքների թիվը կհասնի 80-ի: Անցած տարիներին ծրագրին մասնակցած ավելի քան 1400 կամավորները կազմակերպել և իրականացրել են 1000-ից ավելի քաղաքացիական նախաձեռնություն` սկսած տրանսպորտի և աղբահանության համակարգերի բարելավման նպատակով տեղական և տարածքային կառավարությունների հետ աշխատանքից մինչև կարիքավոր ընտանիքների համար հագուստի և դպրոցական պարագաների հավաքումն ու բաշխումը: Ծրագրի բացման վերջում կազմվեց ակտիվ կամավորների 15 հոգանոց խումբ, որոնք գյուղապետարանի, դպրոցի, բուժամբուլատորիայի, մշակույթի տան աշխատակիցներ էին, ինչպես նաև ակտիվ երիտասարդներ:
Հաշմանդամ երիտասարդը լիովին ինտեգրվել է հասարակության մեջ Արդեն 20 տարեկան Արտակ Բաղմանյանը ՙՀույսի կամուրջ՚ ՀԿ-ի Իջևանի երեխայի ցերեկային կենտրոն է հաճախում 2003 թվականից: Արտակը, ինչպես նշեցին կենտրոնի մասնագետները, ունի մտավոր հաշմանդամություն: Նա ապրում է սոցիալապես անապահով ընտանիքում: ՙՆա շատ աշխատասեր է, իր պապի ու տատի օգնականը: Ընտանիքում նրան միայն որպես աշխատուժ էին ընդունում: Նախկինում՝ մինչև մեր կազմակերպության հայտնաբերելը, Արտակը չէր շփվում մարդկանց հետ: Մեր աշխատակիցները բավականին խորհրդատվական զրույցներ ունեցան նրա և ծնողների հետ, որպեսզի Արտակը սկսի կենտրոն հաճախել: Սկզբնական շրջանում Արտակը շատ մեկուսացված էր, ուներ խոսքի արտահայտման դժվարություններ, շփվող չէր, առաջին տարին ընդհատումներով էր հաճախումը, որովհետև ծնողները շահագրգռված չէին, հատկապես աշնանային և գարնանային հողագործության աշխատանքների ժամանակ՚,- տեղեկացրեց կենտրոնի սոցաշխատակից Արտաշ Ամիրյանը: Ըստ կենտրոնի տնօրեն Արմինե Ներսիսյանի, իրենք հատուկ այցելություններ են ունեցել Արտակի բնակարան, հետո իրենց կողմից առաձին-առանձին գնահատվել են նրա կարիքները, որպեսզի նրան կարողանան ընդգրկել համապատասխան խմբերում: ՙԱյստեղ աշխատակիցները ինձ հետ անհատական պարապմունքներ են ունեցել, սովորեցրել են գրել, կարդալ, նկարել, բանավիճել, տիրապետել համակարգչին՝ շնորհիվ մեր աշխատակիցներ Դավիթ Մայիլյանի և կամավոր Ջասթին Բարբալեյսի: Այսօր ես մասնակցում եմ կենտրոնի աշխատանքներին, ավանդական ակցիաներին, նույնիսկ աշխատակիցներին օգնում եմ համակարգչային որոշ հարցերում՚,- ուրախությամբ նշեց Արտակը: Հինգ տարիների ընթացքում կենտրոնի աշխատակիցների շնորհիվ Արտակը ինտեգրվել է կենտրոնի բոլոր աշխատանքներին, միջոցառումներին, դասընթացներին: Նա դարձել է կենտրոնի հպարտությունը, հաջողված պատմությունը և ամենամեծ բարեկամը: ՙԵս որ սկզբում եկա, այստեղի աշխատակիցները ինձ շատ սիրով ու ժպիտներով ընդունեցին: Ինձ համար այս կենտրոնի հիշարժան օրերը մեր ավանդական ակցիաներն են, օրինակ` երեխաների իրավունքների պաշտպանության, ՙՄաքուր Իջևան՚ ակցիաները և Երևանի մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակում կազմակերպված միջոցառումը, որտեղ մեծ քայլարշավ կազմակերպվեց և համերգային ծրագիր: Դա իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն էր՚,- սիրով նշեց Արտակը: Ահա այսպիսին է այս կենտրոնի հաջողված պատմություններից մեկը, որ մեկ ընտանիքի երջանկացրել և բարեկամացրել է կենտրոնին: Հաջողություններից մեկն էլ Արտակի մոր վերաբերմունքն ու բազմաթիվ շնորհակալական խոսքերն են, որ ամեն անգամ կենտրոն գալով կամ փողոցում հանդիպելով աշխատակիցների հետ՝ հուզվում է երջանկությունից, որովհետև այսօր իր զավակը բացի ինտեգրվելուց հասարակության մեջ, դարձել է կենտրոնի աշխատակից: Ըստ կենտրոնի աշխատակիցների, Արտակը դարձել է իրենց կենտրոնի ամենահավատարիմ աշխատակիցներից մեկը: Նա ամեն օր հետևում է, որպեսզի կենտրոնի գույքը, տեխնիկան սարքին լինեն, օգնում է կենտրոն հաճախող բոլոր հաշմանդամ երեխաներին:
ԳԻՐՔ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՄՏՈՐՈՒՄՆԵՐՈՎ Վերջերս հրատարակվել է Երիտասարդական միջոցառումների կազմակերպման Տավուշի մարզային կենտրոնի աշխատակից Նաիրա Ղազումյանի ՙԳրական ոլորաններում՚ զեկույցների ժողովածուն: Ըստ հեղինակի` գրքում ամփոփված են չորս գրական զեկույցներ: Գրքում ամփոփված են հետևյալ զեկույցները՝ ՙԵրկու հանճարների հուզախռով աղոթքների համեմատական բնութագիրը՚, ՙԵղիշե Չարենցը Մաքսիմ Գորկու ստեղծագործությունների թարգմանիչ՚ (ՙԱղջիկը և մահը՚ լեգենդը), ՙՔնարական հերոսի դրաման Գրիգոր Նարեկացու ՙՄատյան ողբերգության՚ պոեմում՚, ՙԴարձվածքների ոճական կիրառությունը Հրանտ Մաթևոսյանի արձակում՚: ՙԱնկեղծ ասած ես` միտք չունեի տպագրել իմ զեկույցները, բայց ժամանակի ընթացքում հասունացավ, և իմ դասախոսների խորհրդով տպագրության տվեցի: Գրքում իմ մտքերը և զուգահեռականներն են գրական գործերի մասին, որոնք ինձ հետաքրքրել են, և ես բավականին ժամանակ ուսումնասիրել ու աշխատել եմ դրանց վրա՚,- նշեց հեղինակ Ն. Ղազումյանը: Նաիրա Ազատի Ղազումյանը 2002-ին ընդունվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի բանասիրական բաժինը: Սովորելու ընթացքում ակտիվորեն մասնակցել է ուսանողական-հասարակական կյանքին, թղթակցել ՙԻջևան՚, ՙԻջևանի ուսանող՚, ՙՖերմեր՚, ՙՏավուշ՚ թերթերին: Արժանացել է մի շարք պատվոգրերի և շնորհակալագրերի: 2004-ին արժանացել է ՙԼավագույն ուսանող՚ կոչմանը, նույն թվականին պարգևատրվել է ՙԳրիգոր Նարեկացու անվան՚ կրթաթոշակով: Զեկույցների ժողովածուն հեղինակի առաջին լուրջ աշխատանքն է, որը ներկայացվում է ընթերցողին. պատրաստվում է հրատարակության հանձնել ՙՄեր հայերն ու մեր պապերը՚ գիրքը: ՙՄտորումներ ընտրություններից առաջ՚ Փետրվարի 13-ին Տավուշի մարզային երիտասարդական կենտրոնում Հասարակական երկխոսությունների և նախաձեռնությունների կենտրոնը ՙՄտորումներ ընտրություններից առաջ՚ խորագրով կազմակերպեց հանդիպում՝ անկախ փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ընտրական օրենսգրքի համահեղինակ Հրայր Թովմասյանի հետ: Ինչպես նշեց ՀԵՆԿ կազմակերպության նախագահ Ժաննա Դոխոլյանը, իրենք չեզոք դաշտում են աշխատում, և իրենց նպատակն է իրազեկել բնակչությանը: ՙՄենք ՀՀ ութ մարզերում և Երևանում, որտեղ գրասենյակներ ունենք, կազմակերպել ենք նման միջոցառումներ, որտեղ մարդկանց բացատրում ենք, թե ինչպես պետք է կատարել ընտրություն: Անկեղծ ասած, ես դեմ եմ, որ ՀԿ-ները խառնվում են քաղաքականությանը, նրանց առաքելությունը ժողովրդի հետ աշխատելն է: Ես ուզում եմ, որ բնակչությունն իրազեկված լինի, որպեսզի կարողանա ճիշտ ընտրություն կատարել՚,- վերջում նշեց Ժաննա Դոխոլյանը: ՏԱՎՈՒՇԻ ԵՄԿԿ-Ն` ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ ՙԼուսածիր՚ ՀԿ-ի ՙՔո իշխանությունը քո ձեռքերով՚ ծրագրի շրջանակներում փետրվարի 6-ին Տավուշի մարզային երիտասարդական կենտրոնում կենտրոնի կամավորների և Իջևանի տարածքի համայնքների բնակիչների համար կազմակերպվեց հանդիպում: Հանդիպման նպատակն էր ներկայացնել ՀՀ նախագահի ինստիտուտը և այն գործառույթները, որը վերագրված է ՀՀ նախագահին: Հանդիպման մասնակիցները ներկայացրին այն ակնկալիքները, որ ունեին ապագա նախագահի հետ կապված: Հարցեր հնչեցին նաև ընտրական օրենսգրքի շուրջ: Հանդիպումը կազմակերպել էր ՙԵրիտասարդ Տավուշ՚ երիտասարդական ՀԿ-ն: ԸՆՏՐԵՆՔ ՄԵՐ ԱՊԱԳԱՆ Վերջերս ՙՍոցիալ և իրավական բարեփոխումների կենտրոն՚ ՀԿ-ն ՙԸնտրիր քո ապագան գիտակցված՚ ծրագրի շրջանակներում Տավուշի մարզային երիտասարդական կենտրոնում մարզի երիտասարդների համար կազմակերպեց հանդիպում-բանավեճ, որը ցուցադրվեց տեղական ՙԻջևան ստուդիա՚ և Նոյեմբերյանի ՙՔամուտ՚ հեռուստատեսություններով: Մասնակից երիտասարդները բանավեճի ընթացքում ներկայացրին իրեց կարծիքները քարոզարշավի մասին: Սեմինար-քննարկում երիտասարդների համար Հոկտեմբերի 25-ին Իջևանի բնապահպանության և տեղեկատվության ՙՕրհուս՚ կենտրոնում քննարկվեց Էսպո կոնվենցիան՚: Հանդիպման նպատակն էր մասնակիցներին իրազեկել մեր հասարակության մասնակցության կարևորության ազդեցության գնահատումը շրջակա միջավայրի պահպանության գործում: Քննարկումը վարեցին ՀՀ բնապահպանության նախարարության ՙԲնապահպանական փորձաքննության՚ ՊՈԱԿ փորձագետներ Վ. Բախտամյանը և Ա. Մինասյանը: Սեմինար-քննարկմանը մասնակցեցին կենտրոնի բնապահպանական խումբը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դասախոս, էկոլոգ Էլմիրա Օսիպովան և Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության առաջատար մասնագետ Սամվել Գևորգյանը: Քննարման վերջում երիտասարդների կողմից հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնք տեղում ստացան պատասխաններ: Բարեգործական ակցիա՝ ՙԲարություն անենք՚ Վերջերս ՀԵՆԿ ՙՀասարակական երկխոսությունների և նախաձեռնությունների կենտրոն՚-ը Տավուշի մարզի ՙԵրիտասարդների մոբիլիզացիա և գործնական քայլեր՚ ծրագրի շրջանակներում բազմաբնույթ միջոցառումներ և բարեգործական ակցիա իրականացրեց Իջևան քաղաքի երիտասարդների համար: Այս կազմակերպությունը արդեն 4 տարի է՝ իր շուրջն է հավաքում ակտիվ երիտասարդների: Այս անգամ իրականացվեց քաղաքում գործող ՙԵրիտասարդների մոբիլիզացիա և գործնական քայլեր՚ ծրագրի շրջանակներում: Այս ծրագրով Իջևան քաղաքից շուրջ 150 անապահով երիտասարդներ օգտվեցին բարեգործական ակցիայից: Ինչպես նշեց ծրագրի Տավուշի մարզի համակարգող Աննա Թումանյանը, այդ երիտասարդները, մասնակցելով իրենց կազմակերպած բազմաբնույթ միջոցառումներին և բնապահպանական արշավներին, կարողացան օգտվել նաև իրենց բարեգործական ակցիայից: Օգնությունը՝ հագուստների տեսքով, տրամադրել էր ՙՔաունթեր փարթ՚ միջազգային կազմակերպությունը, որը, ըստ կազմակերպիչների, արդեն մի քանի անգամ մասնակցել է բարի կամքի ակցիաներին: Տիկնիկային թատերախմբերի հանրապետական փառատոնը Տավուշի մարզում Հոկտեմբերի 18-20 -ը Տավուշի մարզում գեղեցիկ տոնախմբություն էր: Առիթը ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ, Տավուշի մարզում մեկնարկած Տիկնիկային թատերախմբերի 3-րդ հարապետական փառատոնն էր, որը մարզի երեխաներին բերեց տոնական տրամադրություն: Փառատոնը կազմակերպել էր ՙՄեկ ազգ, մեկ մշակույթ՚ հիմնադրամը: Փառատոնի շրջանակներում Տավուշի մարզ էին ժամանել Չինաստանի, Ջավախքի, Լեռնային Ղարաբաղի, մայրաքաղաքի մի շարք և բոլոր մարզերի թատերախմբեր, որոնք իրենց հրաշալի արվեստը ցուցադրեցին մարզի քսան համայնքներում: Փառատոնի բացումը տեղի ունեցավ Տավուշի մարզկենտրոն Իջևանում, որտեղ բոլոր մասնակից թատերախմբերին և հանդիսատեսին ողջունեցին ՀՀ մշակույթի նախարարության փոխնանարար Կարինե Խոդիկյանը, ՙՄեկ ազգ, մեկ մշակույթ՚ հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանը , Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի դերասան Դերենիկ Մարտիրոսյանը, Տավուշի մարզի փոխմարզպետ Լևոն Սարգսյանը, Իջևանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը: Ինչպես նշեց ՀՀ մշակույթի նախարարության փոխնանարար Կարինե Խոդիկյանը, փառատոնի նպատակն էր մշակույթը տանել դեպի մարզեր: ՙՄենք ունեն հատուկ մշակված մարզային ծրագրեր, օրինակ նույն այս փառատոնը անցած տարի Գեղարքունիքի մարզում էր, իսկ այս տարի այստեղ , մյուս տարի ուրիշ մարզում կլինի, և կարևորն այն է, որ անցած տարի բյուջեն կազմում էր մեկ ,իսկ այս տարի երկու միլիոն դրամ: Սա մեր մշակութային քաղաքականությունն է: Մենք մեր աշխատանքներով ուզում ենք ապացուցել, որ Հայաստանը միայն Երևանը չէ, այլ սահմանից սահման, որովհետև վերջին տասնամյակում մարզերը անտեսված էին, իսկ այսօր մենք հատուկ մարզային ծրագրեր ենք իրականացնում: Շնորհակալություն տիկին Թամարա Պողոսյանին, և մարզի ղեկավարությանը նման հրաշալի միջոցառում կազմակերպելու համար, որովհետև եթե չլիներ կոլեկտիվ աշխատանք մենք չէինք կարաղ ունենալ նման գեղեցիկ տոնախմբություն՚,- իր խոսքում նշեց Կ. Խոդիկյանը: ՙՀաշի առնելով , որ Տավուշի մարզի սահմնամերձ լինելը և պետական տիկնիկային թատրոնի բացակայությունը , ՀՀ մշակույթի նախարարությունը և հիմնադրամը այս տարի որոշեց կազմակերպել այս մարզում, որն առաջարկի առաջին իսկ պահից ընդունվեց մարզպետ Արմեն Ղուլարյանի կողմից, որի համար շատ շնորհակալ ենք: Այստեղի երեխաններն էլ իրավունք ունեն երջանիկ հեքիաթային մանկություն ունենալու: Իմ կարծիքով այն երեխան, որ չի եղել հեքիաթի աշխարհում նա երջանիկ մանկություն չի ունեցել: Ես ուզում եմ , որ մեր երեխաների այս երեք օրը լինի անակնկալներով և երջանիկ պահերով լի: Անկեղծ ասաց ես այս երեք օրերի ընթացքում ակնկալում եմ փախադարձ շփում և առաջին հերթին ուզում եմ ճանաչել մարզը,և հասկանալ այս մարզի մարդու հոգեբանությունը: Այս փառատոնով ես նաև ուզում եմ հրավիրել մարզի արվեստագետների ուշադրությունը, որպեսզի այս մարզում նույնպես զարգանա տիկնիկային թատերարվեստը: Ես գիտեմ, որ այստեղ շնորաշատ մարդիկ շատ կան և ունեն հնարավորություն թատերախմբեր ստեղծելու՚,- սիրով նշեց Թ. Պողոսյանը: Փառատոնի բացմանը իրենց մասնակցությունն էին բերել Իջևանի մշակույթի տան պարային ՙԽատուտիկ՚ համույթը /գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյան/ , Իջևանի արվեստի դպրոցի ՙՓյունիկ՚ պարային համույթը /գեղարվեստական ղեկավար Տատյան Գարբաչովա /, Իջևանի ժողովրդական գործիքների ամսամբլը / գեղարվեստալան ղեկավար Սվետլանա Բեգլարյանը/:
ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ԱՊԱԳԱՆ ՄԵՐ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է ՙՈւզում ես գուշակել ազգիդ ապագան, նայիր նրա երիտասարդությանը՚: Գ. Նժդեհ Հարցազրույց Տավուշի մարզի երիտասարդական միջոցառումների կազմակերպման Տավուշի մարզային կենտրոնի ղեկավատ ԱՐՄԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հետ: -Ո՞րն է կենտրոնի հիմնական նպատակը: -Մարզային կենտրոնը ստեղծվել է 2006թ. հոկտեմբերին: Կենտրոնի հիմնական նպատակն է պետական երիտասարդական քաղաքականությանը, մշակմանն ու իրականացմանը մասնակից դարձնել նաև մարզերի երիտասարդներին, նպաստել մարզային երիտասարդական և համայնքային երիտասարդական քաղաքականության սուբյեկտների խնդիրների մասին եղած տեղեկատվության հավաքագրման, համակարգման, հրապարակման կազմակերպմանը: -Տավուշը, լինելով սահմանամերձ, կոնկրետ ո՞ր խնդրի վրա եք դրել շեշտը: -Ելնելով մարզի առանձնահատկություններից՝ մեր կենտրոնը շեշտը դրել է երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության, բնապահպանական, հոգևոր-մշակութային կրթության, պատմական հուշարձանների պահպանության վրա: -Մինչև այսօր ինչո՞վ էր զբաղված կենտրոնը: -Մենք կազմակերպել ենք բազմաթիվ երիտասարդական քննարկումներ, հատկապես պետական երիտասարդական քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաև ստեղծել ենք մարզի համայնքների երիտասարդների տվյալների բազա։ Կազմակերպվել են նաև տարբեր սեմինարներ, քննարկումներ, բանավեճեր՝ իհարկե, երիտասարդներին հուզող հարցերի շուրջ, ինչպես նաև բնապահպանական արշավներ: -Ի՞նչ ծրագրեր ունեք: -Հուլիսին կենտրոնը կազմակերպեց ՙԲազե՚ համահայկական երիտասարդական հավաքի Տավուշի մարզի ջոկատի մասնակցությունը, որտեղ ընդգրկված էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և այլ ուսհաստատությունների ուսանողներ, ինչպես նաև կենտրոնի կամավորներ, որոնք հասարակական դաշտում ակտիվ գործունեություն էին վարել, և արդյունքում կարողացանք պատշաճ կերպով ներկայացնել մարզը: Օգոստոս ամսին կենտրոնում տեղի կունենա կառավարման խորհրդի նիստ, որին կմասնակցեն երիտասարդական ՀԿ-ների, ուսխորհուրդների, երիտասարդության հետ առնչվող կառույցների ներկայացուցիչներ: Շուտով կենտրոնում կունենանք նաև մասնագիտական գրականություն, որը կտրամադրեն Երևանի պետական մանկավարժական և պետական տնտեսագիտական համալսարանները: -Բացի քննարկումներից և սեմինարներից, ի՞նչ առաջարկներ են եղել կոնկրետ երիտասարդների կողմից: -Կոնկրետ ծրագիր գրելու և իրականացնելու առաջարկ է եղել, որին կենտրոնն աջակցել է՝ իր տեխնիկական բազան տրամադրելով: Եղել է նաև անգլերեն դասընթացի առաջարկ, որը նույնպես իրականացնում ենք միջազգային կազմակերպությունների ամերիկացի կամավորների հետ: Արդեն մի խումբ ավարտել է, սկսվել են երկրորդ խմբի դասընթացները: Մասնագիտական ֆիլմերի դիտման առաջարկ է եղել, որին նույնպես մեր կենտրոնն աջակցել է՝ տեղում կազմակերպելով կինոդիտումներ: Այս ընթացքում կենտրոնը ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի հետ համատեղ ստեղծել է նաև ՄԱԿ-ի անկյուն, որտեղ կա համապատասխան գրականություն՝ նվիրված ՄԱԿ-ի պատմությանը: -Դուք որպես ակտիվ երիտասարդ ի՞նչ կմաղթեք մեր մարզի երիտասարդությանը: -Նախ և առաջ մեր կենտրոն եմ հրավիրում բոլոր այն երիտասարդներին, ովքեր հարցեր ունեն կապված երիտասարդության հետ: Կոչ եմ անում, որ բոլորը մասնակցեն մեր կազմակերպած միջոցառումներին: Բոլոր երիտասարդները, որոնք ունեն առաջարկներ, կարող են գալ կենտրոն կամ զանգահարել 093-808011 հեռախոսահամարով, ինչպես նաև գրել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝
This email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it
հասցեով: Ես ցանկացած պահի պատրաստ եմ աջակցել իմ աշխատակիցների և կամավորների հետ: Ես գիտեմ, որ մեր երիտասարդները շնորհալի են: Ցանկությունս այն է, որ բոլորը համախմբվեն իրենց գիտելիքներով, հնարավորություններով, նպաստեն մեր մարզի զարգացմանը և շենացմանը, որովհետև մեր ապագան մեր ձեռքերում է:
Տոնական միջոցառում Սեպտեմբերի 21-ին Տավուշի մարզի Միջոցառումների կազմակերպման կենտրոնում տեղի ունեցավ միջոցառում ՝ նվիրված ՀՀ անկախության 16- ամյա տարելիցին: Միջոցառումը բաղկացած էր 2 մասից: Առաջինը՝ քննարկում էր, որտեղ շուրջ 40 երիտասարդներ քննարկեցին Հայաստանի 16 տարիների ձեռքբերումների, թերությունների և առավելությունների մասին: Ինչպես նշեց կենտրոնի տնօրեն Արմեն Շահնազարյանը յուաքանչյուր երիտասարդ պետք է հպարտանա և կանգնի դեռ անչապահաս մեր պետության մեջքին, որը 16 տարիների ընթացքում կարողացել է ձեռք բերել ամուր պետականություն և հզոր բանակ: Նա ավելացրեց, որ ամեն ինչ երիտասարդների ձեռքում է : ՙՈչ մի անկախացած պետություն այսքան կարճ ժամանակահատվածում չի կարողացել ունենալ այն , ինչ մենք ձեռք ենք բերել այս 16 տարիների ընթացքում՚, - իր խոսքում նշեց ուսանող Նարեկ Վարշամյանը: Միջոցառման 2-րդ մասը շոու ծրագիր էր, որտեղ երիտասարդները հանդես եկան իրենց երգով, պարով և բազմաժանր խաղերով:
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ Վերջերս ՙԵրիտասարդ Տավուշ՚ երիտասարդական ՀԿ-ի և ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության Տավուշի մարզի երիտասարդական միջոցառումների կազմակերպման` Տավուշի մարզային կենտրոնի կամավորների համատեղ ջանքերո, Կիրանցի վանքում կազմակերպվեց արդեն ավանդական դարձած ուխտագնացություն` նվիրված Հոգեգալստյան տոնին: Ինչպես նշեց ՙԵրիտասարդ Տավուշ՚ Հոգեգալստյան ՀԿ-ի նախագահ, երիտասարդական միջոցառումների կազմակերպման Տավուշի մարզային կենտրոնի տնօրեն` Արմեն Շահնազարյանը, ուխտագնացութան ժամանակ Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու քահանաներ Տեր Սիմեոն Առաքելյանի և Տեր Թորգոմ Մարգարյանի կողմից քսանհինգ մասնակիցների համար մատուցվել է ժամերգություն, որը շատ է ոգեշնչել մասնակից երիտասարդներին: ՙՄեր երիտասարդները այնքան էին ոգևորվել, որ այդ նույն խմբով ճանաչողական և բնապահպանական արշավ կազմակերպեցին նույն Կիրանցի ձորում գտնվող Դեղձնուտ վանք, որը ոգևորել էր բոլոր մասնակիցներին՚, - վերջում սիրով նշեց Ա. Շահնազարյանը: Սպիտակի մեծ երկրաշարժից 18 տարի անց 2006թ դեկտեմբերի 7-ին Տավուշի մարզի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի կողմից կազմակերպվեց գիտաժողով`ՙՀայոց համազգային ողբից 18 տարի անց՚ խորագրով: Գիտաժողովին մասանակցում էին ՀՀ փրկարար ծառայության Տավուշի մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ Վ. Հովսեփյանը, ավագ սպա Վ. Աբազյանը, փրկարար Ա. Էվանեսյանը, ԵՊՀ դասախոս Ա. Օհանյանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնագիտական ֆակուլտետի դասախոս Ք. Մխիթարյանը, ուսանողներ և երիտասարդներ: Գիտաժողովի նպատակն էր հարգանքի տուրք մատուցել 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին, միաժամանակ գիտական զեկույցներով ներկայացնել այն ամենը, ինչ կատարվեց 1988թ. դեկտեմբերի 7-ին: Միջոցառման մասնակիցները (հիմնականում ավագ սերունդը) խոր վշտով են հիշում այն ամենը, ինչ կատարվեց 18 տարի առաջ, բնականաբար, նրանց հուշերում դեռ թարմ էին երկրաշարժի հետքերը: ՀՀ փրկարար ծառայության Տավուշի մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ Վ. Հովսեփյանը պատմում է, որ 1988թ. դեկտեմբերի 7-ին 4 տասնյակ վայրկյանում ավերվեց ու կիսահող դարձավ 7 տասնյակից ավելի շինություն, հողին հավասարվեցին բնակելի տներն ու գործարանները: Այդ ժամանակ Իջևանում չկային փրկարարներ, չկար փրկարարական ծառայություն. ու թեև Իջևանը, մյուս շրջանների հետ համեմատած, գտնվում էր բարվոք վիճակում, այնուամենայնիվ 1988թ. երկրաշարժը զգացնել տվեց փրկարարների գոյության բացակայությունն Իջևան քաղաքում: Գիտաժողովի մասնակից, հոգեբան տիկին Օհանյանի խոսքով` երկրաշարժից անմիջապես հետո խնդիր դրվեց հիմնել անվճար հոգեբանական կենտրոններ: Հատկանշական է, որ նման միջոցառմանը մասնակցում էին ուսանողներ, որոնց հիշողության մեջ երկրաշարժն արմատավորվել է մամուլի, ռադիոհեռուստատեսության, գեղարվեստական գրականության, ինչպես նաև մեծերից անցած զրույցների միջոցով: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բանասիրական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Մ. Վարդանյանը, որ ընդամենը 17 տարեկան է, գիտաժողովին հանդես եկավ գիտական զեկույցով` ՙԸնդամենը 40 վայրկյանում՚: Վերջում մասնակիցները կարևորեցին միջոցառման դերն ու նշանակությունը:
|