|
Նոյեմբերի 17-ը՝ Ուսանողության միջազգային օր |
|
Նոյեմբերի 17-ը՝ Ուսանողության միջազգային օր Համահայկական երիտասարդական հիմնադրամի գրասենյակում նոյեմբերի 17-ին կազմակերպվել էր հանդիսավոր նիստ` նվիրված ուսանողության միջազգային օրվան: Նիստին մասնակցում էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, բուհերի ուսխորհուրդների նախագահներ և ուսանողներ:
|
|
Կարդալ ամբողջությամբ...
|
|
|
ՀՀ երիտասարդական պատվիրակության այցն Արցախ |
|
ՀՀ երիտասարդական պատվիրակության այցն Արցախ Հոկտեմբերի 17-18-ը հայաստանյան պատվիրակությունը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արթուր Պողոսյանի գլխավորությամբ, ԼՂՀ-ում մասնակցեց Համաարցախյան երիտասարդական երրորդ համաժողովին։ Հրավիրված էին ԼՂՀ և ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, ուսանողներ, ակտիվ երիտասարդներ։ Քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի երիտասարդության հիմնախնդիրները, Հայաստան-Արցախ շփումների երիտասարդական ասպեկտները, ներկայացվեցին Արցախի և Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության ուղղությունները։
|
|
Կարդալ ամբողջությամբ...
|
|
|
Ջերմուկում մեկնարկեց ՙԲազե-2008՚-ը |
|
Ջերմուկում մեկնարկեց ՙԲազե-2008՚-ը Արդեն 9-րդ անգամ հուլիսի 11-ին մեկնարկեց ամենամյա դարձած ՙԲազե՚ համահայկական հավաքը, որին այս տարի մասնակցում են 18-30 տարեկան 650 երիտասարդներ Հայաստանից, Արցախից, Ջավախքից, սփյուռքից: Արդեն 2-րդ անգամ հավաքն անցկացվում է Ջերմուկ քաղաքում։ ՙԲազե՚-ի բացումը տեղի ունեցավ ՙԳլաձոր՚ առողջարանի բակում, որտեղ հավաքվել էին կապույտ, կարմիր, նարնջագույն ճակատների բաժանված խմբերը, որոնք միմյանց հետ մրցելու են մի շարք անվանակարգերում՝ երգ, պար, քանդակ, բրեյն ռինգ, ֆուտբոլ, թենիս և այլն: Ի դեպ, այս տարի մի շարք նորամուծություններ և փոփոխություններ են տեղի ունեցել մրցույթների կանոնակարգերում, որոնց ժամանակ, ըստ կազմակերպիչների՝ հաշվի են առնվելու նաև մասնակիցների՝ տարբեր տարիների առաջարկությունները: Առաջին անգամ կկազմակերպվի սպորտլանդիա մրցույթը, բանավիճային ակումբը, որոնց ընթացքում կլինեն մեր պետականությանը վերաբերող տարբեր թեմաներով քննարկումներ։ Հավաքի նախավերջին օրն ուխտագնացություն է նախատեսվել, որի ժամանակ անցյալ տարի օծված նորակառույց սուրբ Գայանե եկեղեցում կմկրտվեն մոտ 50 մասնակիցներ։
|
|
Կարդալ ամբողջությամբ...
|
|
|
|
<< Սկիզբ < Նախորդ 1 2 Հաջորդ > Վերջ >>
|
| Արդյունքներ 1 - 4 - 5 |